Նայել RSS հոսքը

Նելլի Ռումել

...ծերացած Ուռենին

Գնահատել այս գրառումը
...ծերացած Ուռենին

Ժամանակներից որբություն առած՝
Քո ժամն ես ապրում թավ այգուս սրտում ,
Կաթիլ առ կաթիլ մտքերս փնջած՝
Աշնանաթաթախ խորհուրդս մանում:

Վարագուրում ես ներկան ուշացած՝
Ճյուղերիդ խոնարհ հուշերն իմ հյուսում,
Թաց շուրթիս թողնում մենախոսություն.
Ծով կարոտ,
Լուռ սեր,
Փո՜ւշ-ճշմարտություն:

Իմ խենթ տեսիլն ես զեփյուռից որսում,
Ստվերդ գրկած՝ինձ հետ վերապրում,
Հոգուս հայելու մեջ ինքդ քեզ տեսնում.
-Կանցնի՜,կգնա... թախծոտ սվսվում:

Աշո՜ւն,ձուլվել ես դու իմ հոգու հետ,
Վարսերս ես սանրում ծավի մշուշով,
Իսկ թիթեռ հոգիս թողել ես անտեր,
Մրսող բառերի ցնդող դողի հետ:

Նելլի Ռումել ©

Ուղարկել «...ծերացած Ուռենին"» Digg-ին Ուղարկել «...ծերացած Ուռենին"» del.icio.us-ին Ուղարկել «...ծերացած Ուռենին"» StumbleUpon-ին Ուղարկել «...ծերացած Ուռենին"» Google-ին

Մեկնաբանություն