Նայել RSS հոսքը

Լուսաբեր

Վիզայի շտամպը անձնագրում թանկ հաճույք է...

Գնահատական. 3 ձայն, 5.00 ընդհանուր:
Մի շաբաթա տեղս չեմ գտնում...
Կամաց- կամաց հիասթափություններս մարդկային փոխհարաբերություններից շատանում են, որը ես չեմ ուզում Ու դրանք վերաճելով դառնում են երկրների կամ ժողովուրդների հանդեպ հակակրանքի, առաջին հերթին հենց հայերից ու մեր երկրից ...
Մենք՝ հայերս, սիրում ենք խաբել, ու խաբեությամբ հասնել մեր ուզածին... Սրանում համոզվեցի արդեն որ երրորդ անգամ այցելածս տուրիստական կազմակերպություններ, դեսպնատան ընդուննարաններ, հյուպատոսարաններ... Մենք էլ մարդ ենք ու ցանկանում ենք ինչպես բոլորը հանգստանալ կամ թեկուզ ճամփորդել արտասահմանյան երկրներում: Բայց արի ու տես, որ չի կարելի ու միայն այն դեպքում, եթե ունես լիքը 0-ներով հաշվեհամար, սեփականություն, ստաբիլ աշխատանք, ամուսնության վկայական, լիազորագիր-նամակ տուրիստականից, երբեմն էլ տնօրենիդ անձնագրի պատճեն
Ու ինչնա՞ այս տեսակ խստացման պատճառը, այն, որ հայրենակիցներիս մի մասը այդ ձևով լքում են հայրենիքը Եվ ինչու՞մ եմ ես մեղավոր, որ հայրենակիցներիս մի զանգվածը այդպես է վարվել, խաբեությամբ լքել է սեփական երկիրը...
Իսկ ի՞նչ ձևով են այլ մարդիկ գնում ու հետ գալիս
Չգիտեմ էլ ի՞նչ մտածեմ... Կամ մենք/ես, դեռ այնքան հասուն չենք, որ այդպիսի բարդ խնդիրներ լուծենք /այսպիսի հարցերում երևի ծնողները, հարազատ բարեկամներն էլ են օգնում, ինչը մեր պարագայում չկա/, կամ էլ պետք է դիմել խաբեության

Այս պարագայում զուգահեռներ եմ անց կացնում սահմանափակ խորհրդային ժամանակաշրջանի ու հիմիկվա ազատ կոչեցյալ ապրելու միջև:
Ինչո՞վ ենք ազատ, երբ մարդ չի կարողանում հանգիստը վայելել իր ուզածով,թեկուզ ինչ եմ սա ասում, մարդիկ սկի իրենց երկրում որոշ օրերի իրենց չեն կարողանում ազատ տեղաշարժվել... Ծանոթներիցս մեկը, որը ինձնից ընդամենը 12 տարով է մեծ, պատմում է, թե ինչպես դպրոցում, իրենց դասարանցիներով հավաքվեցին ու դասղեկի հետ ընդամենը ծնողներին նազգուշացնելով գնացել էին շրջելու Մոսկվայում.

Էսքանից հետո խնդրեմ ասեք ինձ, ո՞նց չհիասթափվեմ, չթքեմ ամեն ինչի վրա ու չգնամ մեր գյուղի դաչայում հանգստանալու...

Ուղարկել «Վիզայի շտամպը անձնագրում թանկ հաճույք է..."» Digg-ին Ուղարկել «Վիզայի շտամպը անձնագրում թանկ հաճույք է..."» del.icio.us-ին Ուղարկել «Վիզայի շտամպը անձնագրում թանկ հաճույք է..."» StumbleUpon-ին Ուղարկել «Վիզայի շտամպը անձնագրում թանկ հաճույք է..."» Google-ին

Թարմացել է 26.05.2009, 16:19 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Փոքրիկ-ի ավատար
    Լուս լուրջ-լուրջ կարդացի կարդացի.... հասա դաչային ու բացեց
    ինձ էլ տար էլի հետդ
  2. Լուսաբեր-ի ավատար
    Մեջբերում Փոքրիկ-ի խոսքերից
    Լուս լուրջ-լուրջ կարդացի կարդացի.... հասա դաչային ու բացեց
    ինձ էլ տար էլի հետդ
    Բայց ես սկիզբը շատ էլ լուրջ եմ գրել
    Ուղղակի այ էտ ամբողջ լրջությունից հետո գալիսա մի պահ, որ էլ հոգնում ես գլուխ դնել էս ամենին ուղղակի ուզում էս հանգստանալ, էտ դեպքում էլ հիշում ես մանկությունդ ու տատիկի հետ գյուղում անցկացրած անհոգ տարիներդ...
    Կտանեմ, մի մտածի
  3. Բարձրահասակ-ի ավատար
    Փոքրի՞կ, դու ու՞ր ես գնում, ախր դա Լուսաբերենց մեղրադաչան պիտի լինի:
  4. Փոքրիկ-ի ավատար
    բա մոմն ով ա բռնելու՞
  5. Yellow Raven-ի ավատար
    Մոմերը
  6. Լուսաբեր-ի ավատար
    Է՜հ երեխեք իմ սև սիրտը, ձեր...
    Շենգենյան Վիզա եմ ուզում
  7. Apsara-ի ավատար
    Տարօրինակ է 3 անգամ մեկնել եմ արտասահման և ոչ մի խնդիր չի առաջացել: Լուս, երևի սխալ կամ անկապ տուրիստականների եք դիմել:
    Ծենգենյան վիզան ամենադժվարն է, ճիշտ է, բայց եթե դու իսկապես անկեղծ ու առանց ետին մտքերի ես դիմում դեսպանատուն հարցազրույցը անցնում ես:
    Վերջերս հենց շենգենյան ստացա, իրենց պահանջած տվյալների կեսը չկար, չունեի սեփականություն իմ անունով, չունեմ աշխատանք, վաղուց չեմ աշխատել, բանկում նույնիսկ հաշվեհամար չունեմ ուր մնաց ՕՕՕ-ներր, բայց տվեցին մարդիկ, ես էլ գնացի ու ժամանակին հետ եկա, որ պետք լինի էլի գնամ
  8. Norton-ի ավատար
    Լուսաբեր , իրականում վիզայի հարցերը լուծելիա, ուղղակի քեզ գցելու են բյուրոկրատական քաշքշուկների մեջ մինչև զզվես ու կաշառք տաս:
    Ես մի անգամ ստիպված անարդար մեթոդների եմ դիմել ու շատ արագ էդ պրոցեսը կատարել են:
  9. Լուսաբեր-ի ավատար
    Մեջբերում Apsara-ի խոսքերից
    ...
    Մերսի.
    Անկապ տուրիստական, չգիտեմ, բայց մի 5 հատի դիմել ենք, չեմ կարծում բոլորն էլ անկապ լինեն.
    Ետին միտք հաստատ չունենք, ուղղակի ուզում ենք ամուսնական ճանապարհորդության գնանք անգամ երկար ժամանակով էլ չենք է ուզում, մի երկու շաբաթ, բայց ասում են հենց ամուսնանում եք որ երկրից փախչեք այ մարդ,- ասում ենք մեր երկրից լավ տեղ չկա, Հայսատանը դրախտա, թանգարանա բաց երկնքի տակ, օրինական երկիրա, ինչի՞ պիտի լքենք... չեն հավատում... Տեղը մեծ սիրով Թուրքիա են առաջարկում տուրիստականում, վիզայի խնդիր չկա, ասում են համ էժանա, համ հետ կգաք հաստատ.
  10. Փոքրիկ-ի ավատար
    Լուս, բայց Թուրքիան վատ տեղ չի հանգստանալու համար.... հրաշք սիրություն ունի էէ... Անթալիա
  11. Apsara-ի ավատար
    Պարզա, բայց զարմանալի է, որ արդեն իսկ տուրիստականում չեն համաձայնվում, ասա այ մարդ ձեր ինչ գործ, դուք մեզ փաթեթը վաճառեք, մենք դեսպանատանը մեր գնալ-մնալու հարցերը կլուծենք:
    Չնայած երև Թուրքիան էլ վատ տեղ չի, չգիտեմ, չեմ եղել: Բայց եթե մինչ հիմա ոչ մի վիզա անձնագրում չեք ունեցել, ուրեմն կարող եք Թուրքիայից էլ սկսել
  12. Լուսաբեր-ի ավատար
    Բա չասեցի է, վերջը գնացինք Ղրիմ.
    Ոչ մի տուրիստական ընկերության չդիմեցինք, մի կին/ Տատյանան/ գտանք էնտեղ ապրող, որի մոտ իմ վիրտուալ ուկրաինացի ընկերը հանգտացել էր: Համարը մնացել էր մոտը, տվեց, զանգեցինք, պայմանավորվեցինք, որ ծովափին մոտ տուն ենք ուզում, ոչ թե տնակ կամ հյուրանոցային համար: Պարզապես բնակարան՝ բոլոր հարմարություններով ու բանալիով ու պատկերացրեք գտնվեց այդպիսի տուն:
    Էտպես, մնալու տեղը ունեինք, մնում էր տոմս առնել, ճամփրուկները հավաքել ու գնալ: Հենց տենց էլ արցինք: Մեր գլխու վեր կացանք ու .... գնացինք...
    Ինքնաթիռի ժամանման սպասասրահից սկսվեց էլ ավելի հետաքրքիր արկածային ուղևորություն դեպի ծովափյնա քաղաքներ, բայց թե ինչպես օդանավակայինց մինչև քաղաք հայ տաքսիստը մեզ խաբեց կամ, թե ինչ էր սպասվում այդ քաղաքից էլ վարձակալված բնակարան մեկ այլ տաքսիստի հետ հասնելը դրա մասին մի ուրիշ անգամ...
    Արժե գնալ էնտեղ հանգստանալու: Հրաշք բնություն ունի՝ լեռներ, դրանց հաջորդող խիտ անտառներ, անտառներից անմիջապես կտրվում ու անցումա կատարվում ծովափերին ու փիրուզագույն, տեղ-տեղ կապույտ ծովը՜: Շատ կան պատմամշակութային կոթողներ՝ բերդեր և ամրոցներ,, հունական և արևելյան ոճով կառույցներ: Մի տեսակ ոնց-որ արևելքի ու արևմուտքի ճարտարապետությունը էնտեղ խառնված լինի իրար: Իսկ ափով մեկ ժամանակակից հյուրանոցներ ու քոթեջներ են: «Ժամանակակից» հանգստի սիրահարների համար բազմաթիվ զվարճանքների կենտրոններ կան, էլ չեմ ասում, որ ամեն օր ինչ որ հանրահայտ մարդու համերգ է լինում Յալթայում, բազմաժանր կրկեսներ, դելֆինարիա, ամենամեծ եվրոպական ակվարիումը Ալուշտայում, դիսկոտեկներ, մեծ խաղահրապարակներ հեծանվի սիրահարների համար և այլն, և այլն....
    Բնակչության հիմնական կազմը ուկրաինացիներ, ռուսներ, թաթարներ, թուրքեր և բնականաբար հայեր, որոնք իրենց էլի չեն կորցրել ու լավ բիզնես են անում, հատկապես ամառային սեզոնին
    Հանգիստը Ղրիմում շատ թանկ հաճույք չի: Նորմալ կարելիա տեղավորվել երկու անձի համար ունենալով մինչև 700-800 հազար դրամ: Դրա մեջ և ինքնաթիռի տոմսերի արժեքնա և բոլոր մնացած ծախսերը: Եթե իհարկե մեր տարբերակով գնաք: Տուրիստականով գնալիս երևի ավելի թանկ կլինի:
    Թարմացել է 27.04.2010, 14:13 ըստ [ARG:5 UNDEFINED]
  13. One_Way_Ticket-ի ավատար
    Լուսաբեր ջան, նախկին բոլոր Խորհրդային երկրները, բացի Էստոնիայից, Լատվիայից, Լիտվայից և Թուրքմենստանից, հիմա էլ կարող ես հանգիստ, առանց վիզայի այցելել :-)
    Իսկ շենգենյան վիզաների մասին ես հնարավորինս մանրամասն գրել եմ իմ բլոգում, եթե հետաքրքիր է, կարդա:

    Ղրիմ ես էլ եմ ուզում մի անգամ հարմարեցնել, այցելել: Ուկրաինայում ուր ասես եղել եմ, բայց Ղրիմում չեմ եղել:
  14. Լուսաբեր-ի ավատար
    Ահամ, ուղղակի սկզբում ցանկանում էինք Իտալիա գնալ, դե շենգենյան էր հարկավոր դրա համար: Բայց որ քաշքշուկի մեջ պետքա ընկնեինք, մենք էլ էտքան ժամանակ չունեինք էլ առանց վիզայի հարմար տեղ գտանք ու ընդհանրապես չենք փոշմանել.. Իտալիա ա էլի էն, որչ աղվեսի դունչը չի հասնում...
    Բլոգդ միշտ կարդում եմ ու նենց տեղեր կան, որ մտքովս չէր անցնի, որ կարելիա գնալ, հիմա ցանկություն կա: Մանավանդ վերջերս Վրաստանի մասին գրածդ: Մի անգամ էլ Պարսկաստան գնա տեսնենք էնտեղ ինչ կա բայց լուրջ
  15. One_Way_Ticket-ի ավատար
    Վրաստանում հետաքրքիր տեղեր շատ կան, գուցե օրերից մի օր էլի գնամ
    Պարսկաստանն էլ է անշուշտ հետաքրքիր երկիր, սակայն պարսկական վիզան առանց այդ էլ "ճ" կարգի համարվող հայկական անձնագրում լրացուցիչ հարցեր է առաջացնելու եվրոպացիների և հատկապես ամերիկացիների մոտ: Դե արի հետո էդ պարանոիկներին ապացուցի, որ ահաբեկիչ չես
  16. Լուսաբեր-ի ավատար
    Ես մի տարվա մեջ, թե Եվրոպա կամ ԱՄՆ չես գնալու, շտապիր Պարսկաստան, մեկա մյուս տարի անձնագրերը կփոխվեն վիզաներն էլ չեն երևա
    Տենց բախտի բան մեկ էլ եսիմ երբ լինի )))))
  17. One_Way_Ticket-ի ավատար
    Եվրոպա գնալու մտադրություն ունեմ
    Բայց հետագայում էլ հին անձնագիրս ցույց եմ տալու, որ տեսնեն, որ լավ-լավ վիզաներ եմ ունեցել, և ինձ կարելի է վստահել: Պարսկաստանի վիզայի էջը հո չեմ պոկելու Չնայած սենց խոսում եմ, իրականում գուցե դրան այդքան շատ ուշադրություն չեն դարձնում: