Նայել RSS հոսքը

Նելլի Ռումել

‎...աշնանահաս տերևաթափին

Գնահատել այս գրառումը
‎...աշնանահաս տերևաթափին
Աշնան թիկունքին կարոտներ փռում,
Հոգուս թախիծով արձակում եմ քեզ,
Վարդենիներիս խոնարհումի մեջ
Քե ' զ եմ թաքցնում, ի ՜ մ ամառ,ի ՜մ հեզ:
Սիգանքն եմ աշնան իմ պարտեզ կանչում,
Հյուսում սարդոստայն գունեղ հուշերի,
Ցանկությո ՜ ւն, երա ՜զ տերևաթափում,
Սպասում գարնան շքեղ հառնումի:
Ճյուղերից կախված զմրուխտն եմ այրում ՝
Աշնանային չոր ծիածանի մեջ,
Դեռ քնատ ցուրտը դողով արթնացնում .
-Տե ՜ ս, ծվարում է չորս պատերիս մեջ:
Տխրության հայացքն անտե ՜ ս խունանում,
Կորում է չոր տերևաթափի մեջ,
Թափանցիկ հանգիստն երկնից անձրևում .
- Ձմե ՜ ռ է փնտրում հեռուներիս մեջ:
Ու ձանձրույթից կուշտ հողն է ճաքճքում...
Նելլի Ռումել©

Ուղարկել «‎...աշնանահաս տերևաթափին"» Digg-ին Ուղարկել «‎...աշնանահաս տերևաթափին"» del.icio.us-ին Ուղարկել «‎...աշնանահաս տերևաթափին"» StumbleUpon-ին Ուղարկել «‎...աշնանահաս տերևաթափին"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն