24.09.2012, 00:28 (3260 Դիտումներ)
Ես սիրում եմ իմ երկրի նախագահին:
Նա է, որ ներկայացնում է իմ երկիրն ուրիշ եկրներում, բանակցում է շատ շատերի հետ, որպեսզի իմ երկրի ժողովուրդն ավելի լավ ապրի:
Իմ երկրի ժողովուրդ ասելով հասկանում եմ բոլորին, ովքեր ապրում են այստեղ՝ իմ կողքին, թեկուզև նրանց, ովքեր այստեղ չեն, բայց կգան, շուտով կգան այստեղ և կապրեն այստեղ:
....Ես սիրում եմ իմ երկրի նախագահին:
Այս խոսքերը նախկինում էլ գրել եմ, բայց ուզում եմ նորից մեջբերել, քանի որ Հանրապետության անկախության տարեդարձի առթիվ ուզում եմ մեզ բոլորիս շնորհավորել` անկախ նրանից, թե ով ում է սիրում, ով ում չի սիրում, ով ում կուսակցությունից է, ով ում խմբակցությունից է: Ու չնայած չեմ սիրում /ատելով ատում եմ/ փողոցում ցույց անող հիմար ընդդիմադիրներին, բայց այնուամենայնիվ նրանց էլ եմ շնորհավորում ու խելացիություն ցանկանում:
Լավ եղեք ու սիրեք ձեր նախագահին` ով էլ լինի: