Նայել RSS հոսքը

Harcaser

Նախագահիս մասին

Գնահատական. 2 ձայն, 3.00 ընդհանուր:
Ես սիրում եմ իմ երկրի նախագահին:
Նա է, որ ներկայացնում է իմ երկիրն ուրիշ եկրներում, բանակցում է շատ շատերի հետ, որպեսզի իմ երկրի ժողովուրդն ավելի լավ ապրի:
Իմ երկրի ժողովուրդ ասելով հասկանում եմ բոլորին, ովքեր ապրում են այստեղ՝ իմ կողքին, թեկուզև նրանց, ովքեր այստեղ չեն, բայց կգան, շուտով կգան այստեղ և կապրեն այստեղ:
....Ես սիրում եմ իմ երկրի նախագահին:

Այս խոսքերը նախկինում էլ գրել եմ, բայց ուզում եմ նորից մեջբերել, քանի որ Հանրապետության անկախության տարեդարձի առթիվ ուզում եմ մեզ բոլորիս շնորհավորել` անկախ նրանից, թե ով ում է սիրում, ով ում չի սիրում, ով ում կուսակցությունից է, ով ում խմբակցությունից է: Ու չնայած չեմ սիրում /ատելով ատում եմ/ փողոցում ցույց անող հիմար ընդդիմադիրներին, բայց այնուամենայնիվ նրանց էլ եմ շնորհավորում ու խելացիություն ցանկանում:
Լավ եղեք ու սիրեք ձեր նախագահին` ով էլ լինի:

Ուղարկել «Նախագահիս մասին"» Digg-ին Ուղարկել «Նախագահիս մասին"» del.icio.us-ին Ուղարկել «Նախագահիս մասին"» StumbleUpon-ին Ուղարկել «Նախագահիս մասին"» Google-ին

Թարմացել է 24.09.2012, 01:01 ըստ [ARG:5 UNDEFINED]

Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Sagittarius-ի ավատար
    Ավետ Բարսեղյա՞ն, դո՞ւ ես
  2. Harcaser-ի ավատար
    Հը-ը
  3. Նետ-ի ավատար
    Բա վարչապետին չես սիրո՞ւմ, ասում են ինքն էլ ա սիրվում:
  4. Harcaser-ի ավատար
    Այնքան էլ չէ, չնայած շատ մոտ եմ:
  5. Hayazn-ի ավատար
    Ես էլ եմ սիրում ձեր նախագահին հատկապես այն բանի համար , որ
    1- իր ընտրության քվեարկության արթյունքները , ծանր հրետանիով և զրզհզմեքենաներով հաշվարկեց :
    2- որ իր նախագահության օրոք Հայերի քանակը Հայաստանում կտրուկ նվազեց և շարունակում է նվազել :
    3- որ իր նախագահության օրոք պառսիկների և հնդիկների քանակը Հայաստանում կտրուկ աճեց :
    4- որ իր նախագահության օրոք օտարերկրյա աղանդները մտան Հայաստան և ազատ գործունեության իրավունք ստացան :
    Բայց գիտես , կարծես ես նրան մի ուրիշ ձևի եմ սիրում :
  6. Harcaser-ի ավատար
    Նախագահ հասկացությունը չի սահմանափակվում մեկ անձով. ո՞վ ասաց, թե նախորդ նախագահները թերություն չեն ունեցել: Միևնույնն է, հայերը պետք է սիրեն իրենց նախագահներին: Հասկացա՞նք իրար:
    Մնացածը բամբասանք է:
  7. Harcaser-ի ավատար
    Մնացածը բամբասանք է:
  8. Harcaser-ի ավատար
    Չգիտեմ. ուղղակի հարգում և սիրում եմ:
    Առաջին հերթին Լևոն Տեր-Պետրոսյանին, ապա Սերժ Սարգսյանին: