Նայել RSS հոսքը

Ձայնալար

Բրիտանացի գիտնականներն ու անտաղանդ լրատվականները

Գնահատական. 5 ձայն, 5.00 ընդհանուր:
Ստորև կներկայացնեմ ծաղկաքաղ բրիտանացի գիտնականների անհեթեթ ու աներևակայելի գիտական ձեռքբերումներից. վերցված իրենց լրատվական համարող կայքերից: Որքան էլ որ տարօրինակ ա, ոչ մի տող չեմ հորինել:

Եվ այսպես, բրիտանացի գիտնականները պարզել են, որ փորի շրջանում ճարպը ավելի վտանգավոր է, քան գիրացումը եւ ազդում է կյանքի տևողության վրա:
Փաստորեն փորի շրջանում ճարպը գիրացում չի, էդ էլ են երևի իրանք պարզել

Ապացուցել են, որ կովի սոցիալական ինքազգացությունը եւ բարոյական վիճակն ազդում են օրգանիզմի հանգուցային գործառույթների, ինչպես նաեւ արտադրվող կաթի քանակի եւ որակի վրա:
բա, բա, հետաքրքիր ա իսկ կովի քաղաքական հայացքների մասին հետազոտություն չկա՞

Բրիտանացի գիտնականները մարդկանց խոստացել են ծանոթացնել այլմոլորակայինների հետ
Իսկ մարդիկ համաձա՞յն են

Էս մեկը հանճարեղ վերնագիր ա
Բրիտանացի գիտնականները հետաքրքրվել են մրջյուններով
Հետո՞, ո՞նցն էին մրջյունները

Բրիտանացի գիտնականները պարզել են, որ Սթոունհենջը կառուցվել է որպես Բրիտանիայի տարածքում բնակվող համայնքների միավորման հուշարձան
բա, բա дружба народов, թե չէ աստղադիտարան, չէ մի չէ, մատենադարան

գտել են, որ մրգահյութերը հանգեցնում են դիաբետի եւ ճարպակալման
Հաաաա, ես միշտ էլ կասկածում էի, որ մրգի թարմ հյութը շատ վնասակր բան ա

ստեղծել են շոկոլադե «տպիչ» սարք, որը թույլ է տալիս ստեղծել ցանկացած ձևի շոկոլադե արտադրանք
Փայլուն հայտնագործություն, ես կասեի բեկումնային մարդկության մատմության մեջ

Երեք ծնողների գեներով երեխաների լույս աշխարհ գալու մեթոդ են ստեղծել
Չշփոթել շվեդ գիտնականների հորինածի հետ, սա շատ ավելի անհետաքրքիր մեթոդ ա:

Էս մեկը շատ ա դուրս եկել
Բրիտանացի գիտնականները պարզել են, թե ինչից է բաղկացած երկրագունդը

ցանկանում են ատամները քայքայումից փրկել ջրիմուռների օգնությամբ
բարի ցանկություն ա

պարզել են, որ երջանիկ կյանքը սկսում է 45 տարեկանից հետո
երևի դրախտում

երջանկության 10 կոնկրետ բաղադրատոմս են առաջարկել
հարցրեք լոնդոնի դեղատներում

բացահայտել են, որ ռասիզմը բուժվում է
Սրանց որ մի երկու կոպեկ տանք կարո՞ղ ա ֆաշիզմն էլ բուժեն, Հայաստանում ահագին հիվանդ մարդ կա

կզբաղվեն Ռիչարդ III-ի աճյունի որոնումներով
Հա էլի, եթե ժամանակ լինի, չնայած ոնց տենում եմ խառն եք

21-30 տարեկան երկու հազար աղջիկների շրջանում հարցում են անցկացրել` պարզելու համար, թե տղամարդկանց որ մասնագիտություններն են ամենասեքսուալը

Բրիտանացի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ մեքենան հաջող սիրախաղի լավագույն վայրերից է

Հայ և բրիտանացի գիտնականները ապացույցներ են գտել, որ տիեզերքը գոյություն է ունեցել նախքան մեծ պայթյունը
Պահո, հայերն էլ որ սկսեն բրիտանացի գիտնականություն անել, կքաշվենք

կհամեմատեն մարդու և տարբեր «ձնեմարդկանց» գենոտիպերը

Բրիտանացի գիտնականները պարզել են, թե ինչի են զեբրերը գծավոր:
Հիմա աշխատում են պարզելու համար, թե ինչի ա ջուրը թաց

գտել են Ատլանտիդան


կարողացել են ֆիքսել, թե ինչպես են բանջարեղենները «շփվում» միմյանց հետ
Ապօրինի գաղտնալսում և բանջարեղենի իրավունքների ոտնահարում

կհետազոտեն ստրիպտիզ ակումբները
Հա, դե մեկա մարդկությանը օգուտ չեք տալի, գոնե հաճույք կստանաք:

գտել են անմահության գաղտնիքը
Ստեղ երևի վրիպակ կա՝ պետք ա լիներ անհամության գաղտնիքը

(շարունակելի)

Ուղարկել «Բրիտանացի գիտնականներն ու անտաղանդ լրատվականները"» Digg-ին Ուղարկել «Բրիտանացի գիտնականներն ու անտաղանդ լրատվականները"» del.icio.us-ին Ուղարկել «Բրիտանացի գիտնականներն ու անտաղանդ լրատվականները"» StumbleUpon-ին Ուղարկել «Բրիտանացի գիտնականներն ու անտաղանդ լրատվականները"» Google-ին

Թարմացել է 16.09.2012, 19:45 ըստ [ARG:5 UNDEFINED]

Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Ձայնալար-ի ավատար
    (Շարունակություն)

    Բրիտանական գիտնականները սոցիոլոգիական ուսումնասիրություն են իրականացրել 2000 բրիտանացիների շրջնակում, որոնք պահում են տնային կենդանիներ: Սոցհարցման նպատակն է եղել ստանալ ամենակատարյալ տնային չորքոտանու վիրտուալ պատկերը: Կատարյալ կենդանին այդ ուսումնասիրությունների արդյունքում ձեռք է բերել ճագարի ականջներ, կատվի մռութ, ձիու պոչ եւ շան մարմին:
    Հա, բայց ինչիիիիիի

    Բրիտանացի գիտնականները ուսումնասիրում են շաքարախտը չինացիների օգնությամբ
    Ահաաաա, արդեն պրծան ձեր գիտնականները, սաղ գնացել են հարցումների մնացել եք չինացիների հույսին

    Բրիտանացի գիտնականները (հերթական անգամ) գտել են քաղցկեղի բուժման ձևը

    անհետացած քաղաքակրթության հետքեր են հայտնաբերել
    (դե էս նենց արդեն ձեռի հետ ա իրանց մոտ, սոց հարցումների արանքում մի երկու հատ անհետացած քաղաքակրթություն, դինոզավրի բումաժնիկ, ձնեմարդու ձու ... )

    Բրիտանացի գիտնականները պարզել են, որ կանանց համար սեքսուալ առումով ամենաակտիվ պահը շաբաթ օրվա երեկոյան ժամը 11-ն է:
    Տեսնես մենք էլ պետք ա Գրինվիչի ժամանակով հաշվենք, թե ամեն տեղ 11-ա: Սենց էլ անորոշ վիճակ:

    Կինը երբեք չի սիրահարվում առաջին հայացքից. բրիտանացի գիտնականներ

    Հիմա ուշադրություն, սրա վրա մի 7 րոպե ձենով ծիծաղացել եմ

    Ոչխարների ինտելեկտը ցնցել է բրիտանացի գիտնականներին

    Բրիտանացի գիտնականները թույլատրել են ուտել կլոնավորված կենդանիների միս
    Շնորհակալ եմ, ինքներդ կերեք


    Բարձերը վտանգավոր են առողջության համար. կարծում են բրիտանացի գիտնականները
    Երևի շուտով բարձերի վրա մեծ տառերով ու սև շրջանակի մեջ կգրեն «Բրիտանացի գիտնականները զգուշացնում են. բարձերը վտանգավոր են ձեր առողջության համար»

    հայտնաբերել է հարթ որդի նոր տեսակ, որն ունի 60 աչք և 12մմ հեռավորություն


    Բրիտանացի գիտնականները պնդում են, որ յուրաքանչյուր զբաղմուքնի համար գոյություն ունի նպաստավոր օր` լինի անշարժ գույքի վաճառքով, թե սեքսով զբաղվելը՝
    Երկուշաբթի՝ հաջող կերպով կարելի է վաճառել լուսանկարչական ապարատը
    Երեքշաբթի՝ թռչել ինքնաթիռով
    Չորեքշաբթի՝ աշխատավարձ բարձրացնել
    Հինգշաբթի՝ սեքս (բա ասում էիք շաբաթ իրիգուն ժամը տասնմեկին, կոնկրետ բան ասեք իմանանք մեր անելիքը)
    Ուրբաթ՝ տուն վաճառել
    Շաբաթ-իրակիի համար բան գրած չէր, երևի էդ օրը չեն աշխատել, դրա համար հետազոտություն չեն կարողացել անել

    Շոփինգը երկարացնում է կյանքը. եզրակացրել են բրիտանացի գիտնականները
    Կանանց կյանքը երկարում ա, տղամարդկանցը (կյանքը)՝ կարճանում:

    Մեծ Բրիտանիայի Royal Society of Chemistry-ի գիտնականները 1000 ֆունտ սթեռլինգի չափով դրամական պարգև են սահմանել այն մարդու համար, ով կկարողա պատասխանել հետևյալ հարցին` ինչո՞ւ է տաք ջուրն ավելի արագ զովացնում, քան սառը ջուրը
    Էս լրիվ էն ա, որ ասում ա ով էնպիսի սուտ ասի, որ չհավատամ ...

    Անտարկտիդայի արևմտյան մասի սառույցների տակ հայտնաբերել են հսկայական հովիտ:

    գտել են թաղված վիկինգի


    Էս էլ ա զիլ ու շատ կարևոր գիտական արդյունք՝
    Տան հոտը կազմող հիմնական բաղադրիչները՝ լվացքի փոշու (34տոկոս), տապակած հացի(22տոկոս), կոսմետիկայի(17տոկոս), տանը եղած ծաղիկների(12տոկոս), երեկվա ճաշի (10տոկոս) և սառած սուրճի(5տոկոս) բույրերն են:

    Ղեկը, որի միջոցով վարորդները վարում են իրենց ավտոմեքենաները մի քանի անգամ ավելի կեղտոտ է, քան հասարակական զուգարանի նստակոնքը
    Հմմմմմ

    Էս մեկը թողել եմ վերջում համով պատառ ա, ուշադրություն՝



    Զարթուցիչ- վիբրատոր. բրիտանացի գիտնականների նոր գյուտը
    Թարմացել է 16.09.2012, 12:49 ըստ [ARG:5 UNDEFINED]
  2. Մանոն-ի ավատար
    Շնորհակալություն, Ձայնալար ջան, ահագին C վիտամին կուտակեցի, եթե իհարկե դա էլ բրիտանական գիտնականնորի գյուտը չէ`
    թե չգիտեմ ինչքան ծիծաղը փոխակերպվում է չգիտեմ ինչքան C վիտամինով
  3. Ֆոտոն-ի ավատար
    Բագ, դու դեմք ես: Էսքան ապուշուոթյուն դու կարդացել ես ու հետո հավաքել մի տեղ: Քոմենթներդ իհարկե զովացուցիչ ու զվարթացուցիչ էին: Շնորհակալ եմ
  4. DocKreedo-ի ավատար
  5. ԱնԱիդա-ի ավատար