16.09.2012, 00:08 (7273 Դիտումներ)
Ստորև կներկայացնեմ ծաղկաքաղ բրիտանացի գիտնականների անհեթեթ ու աներևակայելի գիտական ձեռքբերումներից. վերցված իրենց լրատվական համարող կայքերից: Որքան էլ որ տարօրինակ ա, ոչ մի տող չեմ հորինել:
Եվ այսպես, բրիտանացի գիտնականները պարզել են, որ փորի շրջանում ճարպը ավելի վտանգավոր է, քան գիրացումը եւ ազդում է կյանքի տևողության վրա:
Փաստորեն փորի շրջանում ճարպը գիրացում չի, էդ էլ են երևի իրանք պարզել
Ապացուցել են, որ կովի սոցիալական ինքազգացությունը եւ բարոյական վիճակն ազդում են օրգանիզմի հանգուցային գործառույթների, ինչպես նաեւ արտադրվող կաթի քանակի եւ որակի վրա:
բա, բա, հետաքրքիր ա իսկ կովի քաղաքական հայացքների մասին հետազոտություն չկա՞
Բրիտանացի գիտնականները մարդկանց խոստացել են ծանոթացնել այլմոլորակայինների հետ
Իսկ մարդիկ համաձա՞յն են 
Էս մեկը հանճարեղ վերնագիր ա
Բրիտանացի գիտնականները հետաքրքրվել են մրջյուններով
Հետո՞, ո՞նցն էին մրջյունները
Բրիտանացի գիտնականները պարզել են, որ Սթոունհենջը կառուցվել է որպես Բրիտանիայի տարածքում բնակվող համայնքների միավորման հուշարձան
բա, բա дружба народов, թե չէ աստղադիտարան, չէ մի չէ, մատենադարան
գտել են, որ մրգահյութերը հանգեցնում են դիաբետի եւ ճարպակալման
Հաաաա, ես միշտ էլ կասկածում էի, որ մրգի թարմ հյութը շատ վնասակր բան ա
ստեղծել են շոկոլադե «տպիչ» սարք, որը թույլ է տալիս ստեղծել ցանկացած ձևի շոկոլադե արտադրանք
Փայլուն հայտնագործություն, ես կասեի բեկումնային մարդկության մատմության մեջ
Երեք ծնողների գեներով երեխաների լույս աշխարհ գալու մեթոդ են ստեղծել
Չշփոթել շվեդ գիտնականների հորինածի հետ, սա շատ ավելի անհետաքրքիր մեթոդ ա:
Էս մեկը շատ ա դուրս եկել 
Բրիտանացի գիտնականները պարզել են, թե ինչից է բաղկացած երկրագունդը
ցանկանում են ատամները քայքայումից փրկել ջրիմուռների օգնությամբ
բարի ցանկություն ա
պարզել են, որ երջանիկ կյանքը սկսում է 45 տարեկանից հետո
երևի դրախտում
երջանկության 10 կոնկրետ բաղադրատոմս են առաջարկել
հարցրեք լոնդոնի դեղատներում
բացահայտել են, որ ռասիզմը բուժվում է
Սրանց որ մի երկու կոպեկ տանք կարո՞ղ ա ֆաշիզմն էլ բուժեն, Հայաստանում ահագին հիվանդ մարդ կա
կզբաղվեն Ռիչարդ III-ի աճյունի որոնումներով
Հա էլի, եթե ժամանակ լինի, չնայած ոնց տենում եմ խառն եք
21-30 տարեկան երկու հազար աղջիկների շրջանում հարցում են անցկացրել` պարզելու համար, թե տղամարդկանց որ մասնագիտություններն են ամենասեքսուալը
Բրիտանացի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ մեքենան հաջող սիրախաղի լավագույն վայրերից է
Հայ և բրիտանացի գիտնականները ապացույցներ են գտել, որ տիեզերքը գոյություն է ունեցել նախքան մեծ պայթյունը
Պահո, հայերն էլ որ սկսեն բրիտանացի գիտնականություն անել, կքաշվենք
կհամեմատեն մարդու և տարբեր «ձնեմարդկանց» գենոտիպերը
Բրիտանացի գիտնականները պարզել են, թե ինչի են զեբրերը գծավոր:
Հիմա աշխատում են պարզելու համար, թե ինչի ա ջուրը թաց
գտել են Ատլանտիդան


կարողացել են ֆիքսել, թե ինչպես են բանջարեղենները «շփվում» միմյանց հետ
Ապօրինի գաղտնալսում և բանջարեղենի իրավունքների ոտնահարում
կհետազոտեն ստրիպտիզ ակումբները
Հա, դե մեկա մարդկությանը օգուտ չեք տալի, գոնե հաճույք կստանաք:
գտել են անմահության գաղտնիքը
Ստեղ երևի վրիպակ կա՝ պետք ա լիներ անհամության գաղտնիքը
(շարունակելի)