12.09.2012, 00:30 (3638 Դիտումներ)
Հայերի գենետիկ ծագման հարցերով Հայաստանում հիմնականում զբաղվում է պրոֆ. Լևոն Եպիսկոպոսյանը, ով համագործակցում է օտար գենետիկների հետ։ Արտասահմանում ավելի շատ են կատարվում ուսումնասիրություններ գենետիկ ծագման հարցերի վերաբերյալ, որոնք ներառում են և հայերին։ Ըստ այդ ուսումնասիրությունների՝ եթե մի խոսքով ներկայացնելու լինենք, հայերը բազմագույն գեներ ունեն (բազմաթիվ հիմնական հապլոտիպեր), այսինքն՝ միատարր ժողովուրդ չեն, այս տարածքի բնիկներն են, թեև տարբեր վաղնջական ցեղերի խառնուրդ են, գենետիկորեն մոտ են ասորիներին, քրդերին, Իրաքի, Իրանի, Ադրբեջանի և Վրաստանի հրեաներին, թուրքերին, ադրբեջանցիներին, վրացիներին։ Մեր գեների մեծ մասը արևմտասիական է և միջինարևելյան։ Միով բանիվ՝ եվրոպական ժողովուրդների գեներ մենք չունենք՝ չհաշված վերջին ժամանակների՝ ռուսների և այլ եվրոպացիների հետ խառնամուսնությունների արդյունքում առաջացած շեղումները։
Գենետիկ ծագման ուսումնասիրությունը ներառում է թե՛ տղամարդկանց հատուկ y քրոմոսոմի գեների (Y-ԴՆԹ) ուսումնասիրությունը, որը ցույց է տալիս, թե տվյալ տղամարդու նախնին ով է (այդ գեներն անփոփոխ (կամ չնչին մուտացիաներով) փոխանցվում են հորից որդի), ինչպես նաև թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց մեջ եղած x քրոմոսոմի mt-ԴՆԹ-ն և, որ թերևս ամենակարևորն է, աուտոսոմային ԴՆԹ-ն։
Որպեսզի ձեր գլուխը չցավեցնեմ, պարզապես առաջարկում եմ դիտել երկու տեսանյութ՝ մեկը՝ անգլերեն, մյուսը՝ ռուսերեն։ Դժբախտաբար, այս թեմայով հայերեն ոչ մի լուրջ բան չկա, որոնց ձեզ հղեմ, մինչդեռ անգլերեն ու ռուսերեն, հատկապես՝ անգլերեն, բավականին ուսումնասիրություններ են կատարվել։ Բայց սկզբի համար ավելի լավ է այս տեսանյութերը դիտել։ Եթե ինչ-որ մեկին հետաքրքրի ավելին, ապա կարող է փնտրել համացանցում haplogroups, haplotypes, Y-DNA, mt-DNA, autosomal DNA բառերով՝ հավելելով (կամ ոչ) նաև Armenians բառը։ Մի խոսքով՝ մնացածը փնտրեք-գտեք կարդացեք ինքներդ։ Դր Եպիսկոպոսյանի մասնագիտական հոդվածները նույնպես անգլերենով են, օտարազգի գիտնականների համահեղինակությամբ, և համացանցում որոշ մասեր այստեղ-այնտեղ պատահում են։
Անգլերեն տեսանյութում Փիտեր Հրեշտակյանը, ով ղեկավարում է ազգերի գենետիկ ծագման ուսումնասիրության Family Tree DNA նախագծի հայկական բաժինը (http://www.familytreedna.com/public/...ction=yresults), դասախոսություն է կարդում հայերիս ծագման վերաբերյալ։ Իսկ ռուսերեն տեսանյութում պրոֆ. Եպիսկոսպոսյանն է խոսում Սոչիի հայ համայնքի համար։ Երկուսն էլ, քանի որ նախատեսված են լայն և մասնագիտորեն անպատրաստ ունկնդիր հասարակության համար, մատչելի են և մասնագիտական մանրամասների մեջ չեն մտնում։ Ռուսերեն դասախոսության տեսանյութը 8-մասանի է, որի առաջին մասը ֆիլմի համար պատրաստված նախաբան է Եպիսկոպոսյանի կողմից։ Բուն դասախոսությունը սկսվում է երկրորդ մասից։
http://www.youtube.com/watch?v=WKoERvvVfHo
****
http://www.youtube.com/watch?feature...&v=fxic7c_zM4o
http://www.youtube.com/watch?feature...&v=5seCb218VGU
http://www.youtube.com/watch?feature...&v=qF8m4-B3HdM
http://www.youtube.com/watch?feature...&v=0vUODa_Eh3s
http://www.youtube.com/watch?feature...&v=Umw3oBTI85I
http://www.youtube.com/watch?feature...&v=-QcrmNSnOO8
http://www.youtube.com/watch?feature...&v=rCAnWw5UvXM
http://www.youtube.com/watch?feature...&v=1oUrEkno2Ys
Համենայն դեպս, այստեղ կցում եմ մի գրաֆիկ, որը ցույց է տալիս տարբեր ժողովուրդների միջև ազգակցությունն ըստ գենետիկ տվյալների։ Որքան գենետիկորեն մոտ են ժողովուրդները, այնքան գրաֆիկում ևս իրար մոտ են տեղակայված։ Այսպիսի այլ գրաֆիկներ էլ կան այլ ուսումնասիրություններից, որոնք կարելի է գտնել համացանցում։ Դժբախտաբար, չգիտեմ ինչու, նկարն ավելի փոքրացած է տեղադրվել, քան այն իրականում կար։
[IMG]
[/IMG]