Նայել RSS հոսքը

Որմիզդուխտ

Հայկականացնելու սովորության շարունակությունը

Գնահատական. 2 ձայն, 1.00 ընդհանուր:
Նշեմ, որ գրառումներս չեն վերաբերվում կոնկրետ որևէ մեկին:

Ես ինքս երբեմն կարող եմ շատ քննադատորեն մոտենալ այս կամ այն հարցին, հարգում եմ այն մարդկանց, որոնք ընդունակ են սառնասրտորեն քննադատել իրենք իրենց, իրենց վարքագիծը:
Բայց վերջերս «հայերի հետ ոչ մի կապ չունեցող»-ի դիմակով «այլազգի քննադատներն» ինչ-որ շատացել են ... Այլ ազգերի մոտ ևս բավականին հաճախ հանդիպող երևույթները քննարկելով՝ նրանք երբեմն ներկայացնում են դրանք որպես զուտ հայկական ծագում ունեցող և միայն հայերի մոտ հանդիպող երևույթներ: Երևի դա այս կամ այն ազգի կարկառուն ներկայացուցիչներին հայ համարելու սովորության շարունակությունն է: Հետաքրքիր է լսել հատկապես այն մարդկանց, որոնք այլ ազգերի մոտ ևս բավականին հաճախ հանդիպող երևույթները քննարկելու ընթացքում ներկայանում են «արտասահմանցու» դիմակով: Հատկապես զավեշտալի է, երբ քննադատության ամենաբորբոքված պահին այդ «արտասահմանյան» դիմակների տակից սկսում են փայլատակել «արտասահմանյան» դիմակը կրողի զուտ հայկական դիմագծերը...
Քննադատեք, բայց պետք չէ կորցնել իրականության հետ կապը:

Երբեք չեմ ժխտել թարմ հայացքի կարևորությունը, հաճույքով եմ լսում հիմնափոխ (հիմնակառույց) քննադատությունը: Էմոցիոնալ քննադատությունը գրեթե միշտ աղավաղում է իրականությունը:

Ուղարկել «Հայկականացնելու սովորության շարունակությունը"» Digg-ին Ուղարկել «Հայկականացնելու սովորության շարունակությունը"» del.icio.us-ին Ուղարկել «Հայկականացնելու սովորության շարունակությունը"» StumbleUpon-ին Ուղարկել «Հայկականացնելու սովորության շարունակությունը"» Google-ին

Թարմացել է 10.06.2009, 18:56 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: հայ նու պագադի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի