Նայել RSS հոսքը

Djavaxhq

Թքած

Գնահատել այս գրառումը
Ճլփ ճլփ
Հետաքրքիր է մարդը կարող է ապրել գորտի նման
Թքած թե չի կարող
Ուզում եմ նայել աչքերիդ մեջ ու շշնջալ, որ չեմ սիրում
Թքած, թե հիստերիա չես սկսի
Մարդը կարող է ապրել ում պես ուզես
Թքած թե չի կարող ապրել մարդավարի
Տեսնես վրացերեն ոնց կլինի թքած
Չմոռանամ տանը նայել բառարանին
Ասում են գորտը հեքիաթներում դառնում է սիրուն աղջիկ
Քո փոխարեն գորտին եմ համբուրելու
Թքած թե սառը ու զզվելի չի…
Քո նման:
Ճիշտ ես, վրացերեն այդպես էլ չսովորեցի
Թքած
Փորձել ես թուքդ արտամղել ատամներիդ արանքից
Ճստ
Վայ ես թքեցի էն նույ գորտի վրա
Թքած
Մեկ է հեքիաթում չենք ապրում հիմա

Ուղարկել «Թքած"» Digg-ին Ուղարկել «Թքած"» del.icio.us-ին Ուղարկել «Թքած"» StumbleUpon-ին Ուղարկել «Թքած"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Սլիմ-ի ավատար
    Ուզում էի մի բան գրել, կարդացածիս մասին, բայց չգիտեմ ինչ, ուղակի դուրս եկավ, անտարբեր չեմ ուզում մնալ:
  2. Նաիրուհի-ի ավատար
    Հիմա արդեն չենք ասի՝ Տերյանի գյուղից ենք, կասենք՝ Djavaxhq-ի գյուղից ենք...
  3. Djavaxhq-ի ավատար
    Համ ինձ ձեռ առար համ Տերյանին, ես կրկնակի վիրավորված եմ