Գարունն անարատ ծաղիկներ կտա, Ի՜նչ փույթ, թե նրանց ով պիտի քաղի, Ո'րր կլացի, ո'րը կժպտա, Ո'րը քանի օր բույրն իր կպահի: Լցնում են նրանք կյանք ու ժամանակ Բույրերով անուշ, քնքշութամբ մաքուր, Խինդ ու սեր դնում ամեն կրծքի տակ, Սեփական վիշտը պահելով թաքուն: