Նայել RSS հոսքը

vansed

Բավարար քունը շատ կարևոր է կնոջ համար

Գնահատել այս գրառումը
Սեղմեք նկարի վրա՝ մեծ տարբերակը տեսնելու համար

Անուն.	sleeping-woman-saidaonline.jpg
Դիտումներ.	14
Չափս.	36.1 KB
ID.	53917Քունը կենսաբանական անհրաժեշտություն է։ Խորը և բավարար քունը կնոջը երիտասարդացնում է և գեղեցկացնում. տրամադրությունը, որից սկսվում է օրը, բարձրանում է, մաշկի արյան մատակարարումը լավանում, շարժումները հանգիստ են ու ներդաշնակ։ Ահա թե ինչու է լավ քունը համարվում բոլոր կոսմետիկ նախաձեռնումների հաջողության երաշխիքը:
Չափահաս մարդը, կախված նյարդային համակարգի վիճակից, կարիք է զգում 6-10 ժամվա քնի, ընդ որում ծերանալու հետ դրա նկատմամբ պահանջը պակասում է։ Եթե մարդը մշտապես քունը չի առնում, սկսվում է քնկոտության և թուլության վիճակ, որը չի հաղթահարվում ոչ մի տեսակի միջոցներով։ Միայն բավարար քունը կարող է վերականգնել հավասարակշռությունը։
Շատ կանայք գերհոգնածության և նյարդային համակարգի չափից ավելի գրգռվածության պատճառով տառապում են անքնությամբ, դե իսկ այն կարճատև քունը, որ նրանք ունենում են, անհանգիստ է ու չի նպաստում ուժերի վերականգմանը:
Առավոտյան արդյունքն առկա է՝ հոգնածություն, ընկճված տրամադրություն, գունատություն: Այս ամենն իր մեջ պարունակում է ժամանակից շուտ ”թորշոմելու” և գեղեցկությունը կորցնելու վտանգ։ Ահա թե ինչու առօրյայի արդյունավետ կազմակերպմամբ ամեն գնով պետք է ապահովել լիարժեք և բավարար քունը։

Աղբյուրը`Արմենֆարմ ընկերության կայքէջ

Ուղարկել «Բավարար քունը շատ կարևոր է կնոջ համար"» Digg-ին Ուղարկել «Բավարար քունը շատ կարևոր է կնոջ համար"» del.icio.us-ին Ուղարկել «Բավարար քունը շատ կարևոր է կնոջ համար"» StumbleUpon-ին Ուղարկել «Բավարար քունը շատ կարևոր է կնոջ համար"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն