Նայել RSS հոսքը

Magic Mushroom-Կախարդական բլոգ

Մնաք բարով

Գնահատական. 3 ձայն, 3.67 ընդհանուր:
Մեջբերում Magic-Mushroom-ի խոսքերից Նայել գրառումը
Միգուցե՞ մենք ենք ծերանում, գիտեք ես նույնպես նկատել եմ, որ շատ բան է փոխվել, առաջ ինչը ուրախություն էր պարգեւում, կամ թվում էր հրաշալի գլուխգործոց հիմա զարհուրելի է, բա հիմիկվա երիտասարդությունը, ոճը, լսած երգերը, ֆիլմերը, ուֆֆ՞ չգիտեմ, չեմ կարողանում ոչ մի բանից ուրախանամ, այնքան ձանձրալի է ու միապաղաղ, ծերանում ենք՝ ծերանում ու ժամանակը այնքան արագ է անցնում ասես երեկ լիներ, երբ առաջին անգամ... Ճիշտ է, չնայած կարելի է այնպես անել որ միշտ լինի առաջին անգամ, բայց դրանք միայն դեմագոգ խոսքեր են եւ իրականում ամենինչ այդքան էլ հեշտ չի ինչպես պատկերացնում են ոմանք, ժամանակ դու ինչ դաժան ես մեր հանդեպ ու այնքան քիչ, ոչ մի բան չենք հասցնում անել, իսկ դու գնում ես, գնում ու գնում դեպի հավերժություն՝ թողնելով մեզ միայն հուշեր կապված լավ ժամանակների հետ եւ ափսոսանք, որ կարող էինք անել, բայց չգիտես ինչու չարեցինք, պատկերացնում եք՞ Վիեննայից նույնպես հոգնեցի, հիմա Պրահաում եմ, միակ սփոփանքը այստեղի քլաբներն են ու, ու ինչ՞ ու, չգիտեմ... Կյանքը՝ շոուն շարուակվում է.....

P.S. Կարծում եմ սա իմ վերջին գրառումն էր Ակումբում, շնորհակալություն բոլորին հրաշալի պահերի եւ դրական էմոցիաների համար, բնաք բարով...

Նա, ով լողում է առանց ուղղությունը փոխելու, ամենայն հավանականությամբ կվերադառնա նորից այնտեղ, որտեղից սկսել էր...

Սուր բարձրացնողը սրից էլ կընկնի։

Ուղարկել «Մնաք բարով"» Digg-ին Ուղարկել «Մնաք բարով"» del.icio.us-ին Ուղարկել «Մնաք բարով"» StumbleUpon-ին Ուղարկել «Մնաք բարով"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Magic-Mushroom-ի ավատար
    Հետ եկա, առանց ձեզ տխուր էր,
  2. StrangeLittleGirl-ի ավատար
    Մեջիք ջան, էս ինչ դեպրեսիվ գրառում էր, նոր տեսա Ապրես, որ հետ էկար: Ինչ վերաբերում ա հիմիկվա ջահելներին, ինչ ուզում են, թող լսեն: Քեզ պե՞տք ա: Դու քո լսածը լսի