Նայել RSS հոսքը

Tirim-tim

Երբ

Գնահատել այս գրառումը
Երբ ցերեկը միասին քայլել ենք ձմեռվա` գարուն հիշեցնող օրերից մեկում: Երբ փողոցն անցնելուց զգացել եմ ձեռքիդ ջերմությունը: Երբ ուշադիր նայում եմ, թե ինչպես ես խոսում վաղեմի ընկերոջդ հետ: Երբ երկուսով ծիծաղում ենք որևէ բանի վրա: Երբ տաք կանաչ թեյը քեզ չի խանգարում սրճի արտացոլանքին նայել: Երբ խոսում ես լուրջ ու հետաքրիր ինչ-որ բանի մասին: Երբ հանդիպում եմ աչքերիդ ծիծաղկոտ խորությանը: Երբ հրաժեշտ տալուց դիպչում ես այտիս ու ասում հաջող: Երբ արդեն երեկոյան տանը նստած դոմինո խաղալիս քեզ եմ տեսնում: Երբ համակարգչի սպիտակ էկրանը ծածկվում է քեզանով: Երբ բոլոր տառերը քո անունն են ուզում կազմել:

Այսօր սիրահարված եմ: Չգիտեմ ինչ կլինի վաղը: Չգիտեմ ուր գնացիր ինձ հրաժեշտ տալուց հետո: Չգիտեմ ում տեսար երեկոյան: Չգիտեմ ինչ մտածեցիր գիշերը: Չեմ էլ ուզում կռահել կամ գուշակությամբ զբաղվել: Կարևորը` այսօր սիրահարված եմ:

Ուղարկել «Երբ"» Digg-ին Ուղարկել «Երբ"» del.icio.us-ին Ուղարկել «Երբ"» StumbleUpon-ին Ուղարկել «Երբ"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Meme-ի ավատար
    Ինչքան սիրուն էր...
    ուրախ եմ, որ սիրահարված եք....գեղեցիկ էր ամեն ինչ, շնորհակալ եմ...
    օրագրում ավելի լավ կլիներ սրանք լինեյին...
  2. Tirim-tim-ի ավատար
    Շնորհակալությո՛ւն։ էդ երեկ էի սիրահարված

    Դե բլոգը որպես օրագիր եմ դիտում։ Տարբերություն կա՞ օրագրի ու բլոգի մեջ։