Նայել RSS հոսքը

Ozon

2012թ.Ի՞նչպես կվերանա մարդկությունը

Գնահատել այս գրառումը
Հաշված օրեր են մնացել 2012թ: Ըստ մայաների օրացույցի` մարդկության պատմության համար այն կլինի վերջինը:

Դրա վերաբերյալ գոյություն ունի երկու տարբերակ`կամ կենտրոնական Ամերիկայի հնագույն աստղագետները անհայտ ապագայի հետ կապված հոգնել են օրացույց կազմել` ավարտելով այն 2012թ.` կամ էլ նրանք իսկապես ինչ-որ բան իմացել են, որը և առաջիկայում կիմանանք նաև մենք:

Աշխարհի վերջը շատ սադրիչ և հետաքրքրաշարժ թեմա է թվում, բայց այդ հետաքրքրությունը դուրս չի գալիս առևտրային և տեսական շահարկումներից: Մարդկությունը համառորեն չի ցանկանում մահանալ: Ընթացիկ տարվա վերջին օրերի ընթացքում Երկրների խորհրդարանները հաստաում են իրենց բյուջեները , բանկերը տրամադրում են երկարաժամկետ վարկեր, ուսանողները պատրաստվում են ձմեռային քննությունների և այլն: Մի խոսքով ոչ մեկը չի ապրում այնպես, ինչպես “վերջին տարին”: Այդ ամենը չեն խանգարում որպեսզի մենք մտածենք այդ թեմայի շուրջ: Իսկ ի՞նչպիսին կլինի այդ աշխարհի վերջը` թեկուզ և ոչ 2012 թվականին,բայց և որը տեսանելի է ապագայում:
Շարունակությունը կարդացեք այստեղ`Սեղմեք նկարի վրա՝ մեծ տարբերակը տեսնելու համար

Անուն.	1523991-320x240.jpg
Դիտումներ.	50
Չափս.	20.4 KB
ID.	53693
http://www.hotnews.am/top/24230

Ուղարկել «2012թ.Ի՞նչպես կվերանա մարդկությունը"» Digg-ին Ուղարկել «2012թ.Ի՞նչպես կվերանա մարդկությունը"» del.icio.us-ին Ուղարկել «2012թ.Ի՞նչպես կվերանա մարդկությունը"» StumbleUpon-ին Ուղարկել «2012թ.Ի՞նչպես կվերանա մարդկությունը"» Google-ին

Պիտակներ: աշխարհի վերջ 2012թ Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Hayazn-ի ավատար
    Մայաների օրացույցը կանգ է առել թանաքը վերջանալու պատճառով :
    Իսկ եթե որևե մեկը ցանկանում է կարդալ վկայությունը այն մասին թէ երբ , ինչպես և ով է տեղյակ դրա մասին թող կարդա Ղուկասի ավետարանի 13 « ժ գ » գլուղը ամբողջությամբ , բոլոր հարցերի պատասխանները այնտեղ են :
  2. Սահակիչ-ի ավատար
    Եթե տեղյակ չեք Մայաների քաղաքակրթության պատմությանը, պենք չե հեգանքով մոտենալ…
    Կգա ժամանակ նույն հեգնանքով կխոսեն նաև Ղուկասի ավետարանի 13 « ժ գ » գլուխի վերաբերյալ
    Իսկ ի՞նչ վերաբերվում է 2012թ դեկտեմբերի 21 սպասվելիք Աշխարհի վերջին, ապա նման բան մենակ կարող է լինել գեր պետությունների ձեռքերով:
    Նրանք որևէ բան նախաձեռնելուց առաջ մտացածին տեղեկություններ են տալիս, ապա իրագործում
  3. Սահակիչ-ի ավատար
    Խորհուրդ կտայի դիտել նաև այս տեսանյութը՝ Конец электричества 2012
    http://video.yandex.ru/users/arni-raj/view/1808/#
  4. Sambitbaba-ի ավատար
    Ավելի կոնկրետ լինելու համար ասենք. 2012 թվի դեկտեմբերի 21: Սա է մայաների օրացույցի ավարտը:

    Բայց մայաները ոչինչ չեն ասում աշխարհի վերջի մասին. նրանք խոսում են ժամանակների վերջի մասին: Եվ դրանք լրիվ տարբեր բաներ են:

    Այսօր արդեն, կարծում եմ, բոլորն էլ գիտեն, որ ժամանակը՝ մեր գիտեցած /և չգիտեցած/ տարածքների մեջ՝ չորրորդն է: Մենք, երեքտարածքայիններս, ում բացարձակ հասկանալի են առաջին երեք տարածքները միայն. երկարություն, լայնություն և խորություն, որոնցից յուրաքանչյուրը մենք հեշտորեն պատկերացնում ենք երկու կետերի մեջ տեղավորվող գծիկով /Ա–––––––––––––––––-Բ/, կառուցել ենք մեր աշխարհը այդ երեք գծիկների միջոցով և ապրում ենք նրա մեջ, հենց այդ պատճառով էլ կոչվելով՝ երեքտարածքայիններ:
    Բացատրեմ, եթե հասկանալի չէ. մեկ կետից տանում ենք երկու գիծ և ստանում ենք մակերես: Հետո՝ նույն կետից տանում ենք երրորդ գիծն էլ և ստանում ենք խորանարդ: Ահա, սա է հիմնականում մեր պատկերացրած աշխարհը, որի մեջ էլ մենք ապրում ենք: Եվ շեշտեմ, որ՝ երջանիկ, քանի որ այլ տարածքների մասին գաղափար անգամ չունենք:

    Պատկերացրեք, եթե գոյություն ունենային ինչ-որ երկտարածքային արարածներ, օժտված միայն երկարությամբ և լայնությամբ: Ինչպիսի՞ն պետք է լինեին նրանք… Իհարկե, տափակ, ճի՞շտ է, ասենք, թղթի պես, օժտված միայն մակերեսով: Իսկ ի՞նչ եք կարծում, կկարողանայի՞ն արդյոք նրանք մեզ ընկալել: Կարծում եմ, դժվար թե…
    Հավանաբար, դու կկարողանայիր նրանց ականջին շշնջալ. "լսեք, ես էլ եմ այստեղ, ես՝ երեքտարածքայինս"…
    Նրանցից ոչ ոք, իհարկե չէր տեսնի քեզ՝ երեքտարածքայինիդ, իրենց երկու տարածքի մեջ: Բայց կգտնվեր նրանց մեջ մեկը, ով կլսեր քո ձայնն ու կասեր մնացածին. "Լսեք, ես լսեցի Աստծո ձայնն ու Նա ասաց ինձ, որ երրորդ տարածք էլ գոյություն ունի, որը կոչվում է խորություն":
    Ինչ խոսք, որ նրանք կսկսեին օգտագործել այդ հերթական տարածքն իրենց համար՝ ինչու՞ չօգտվել հերթական տարածքից…
    Բայց, պատկերացրեք, խնդրում եմ, ինչպե՞ս կարելի է օգտագործել խորությունը, եթե քեզ ընկալելի են միայն երկարությունն ու լայնությունը: Պարզ է, ինչ էլ որ անես, ինչպես էլ փորձես օգտագործել, միևնույն է, ստանալու ես կամ երկարություն, կամ էլ՝ լայնություն…

    Հիմա վերադառնանք մեզ՝ երեքտարածքայիններիս: Մեկը մեր ականջին ասել է, որ այլ՝ չորրորդ տարածք էլ գոյություն ունի, որի անունն է. ժամանակ: Եվ անմիջապես, լսելով այդ, մենք սկսում ենք օգտագործել մեր այդ նոր լսածը… մեր հասկացածով: Մեր սովորության համաձայն /էլ ինչպե՞ս կարելի է վարվել տարածքի հետ/, իսկույն տեղադրում ենք նրան երկու կետերի մեջ, ինչպես առաջին երեքին, ստանալով մեզ քիչ թե շատ հասկանալի ինչ-որ բան, ինչը, շատ հնարավոր է, ոչ մի կապ էլ չունի իրական "ժամանակ" տարածքի, հասկացողուրյան հետ: Բայց մենք գոհ ու երջանիկ ենք նրանով, ինչ ունենք. Ա կետից՝ Բ կետը, այսօրվանից՝ երեք տարի առաջ կամ ութ հազար տարի հետո, Երևանից՝ մինչև Փարիզ կամ Մարս… և այլն: Կարծում եմ, հասկանալի՞ եմ խոսում…
    Բայց այս չորրորդ՝ մեր հասկացած ձևով, - ժամանակ-տարածքը, այդպես էլ վերացական մի բան մնաց իրականում մեզ համար /չնայած մենք այդ կարծիքին չենք/, քանի որ, երբ փորձում ենք սկսել այս չորրորդ գիծ-տարածքն այն նույն կետից, որից սկսել ենք առաջին երեք տարածքները… ինչ-որ չի ստացվում…

    Ստացվում է, որ մեր պատկերացրած ժամանակը իրական ժամանակ-տարածքը չէր…
    Ինչպես նաև, այն երկտարածքային արարածի համար իրական խորություն չի կարող հանդիսանալ իր պատկերացրած խորություն-տարածքը:

    Եթե դու հանկարծ այն երկտարածքային արարածներից մեկին ճկույթիդ եղունգով պոկես իր մակերեսային վիճակից, նա անմիջապես կվերանա իր երկտարածքային եղբայրների համար: Բայց նա ինքը չի վերանա իրականում, քանզի իսկույն կհայտնվի արդեն երեք տարածքի մեջ և անմիջապես ձեռք կբերի իրական խորություն:

    …Հիմա պատկերացրու, որ քեզ ինչ-որ մեկը պոկի քո երեքտարածքայնական աշխարհից ու գցի իրական չորստարածքային աշխարհ…

    Ահա, թե ինչի մասին է մայաների ասած "ժամանակների վերջը":

    Հ.Գ. Ավելացնեմ, որ ասում են, որ չորրորդ՝ ժամանակ-տարածքն ընդամենը մի կամուրջ է հանդիսանում մեզ համար, մեզ անմիջապես հաջորդ՝ հինգերորդ տարածք տանող, որի անունն է. Լույս:
  5. Վահե-91-ի ավատար
    Sambitbaba Քո կարծիքով ինչա լույսը ?
  6. Sambitbaba-ի ավատար
    Եկ ես առաջարկեմ քեզ իմ հիպոթեզը, սիրելի Վահե, իսկ դու փորձիր առաջարկել այն քո տրամաբանությանը: Ասածս այն է, որ, խնդրում եմ, սկզբում փորձիր հանգիստ ընկալել, մարսել ասածս, իսկ հետո նոր կառուցիր ենթադրությունդ, լա՞վ…

    …Իմ կարծիքով, լույսը՝ քրիստոսագիտակցությունն է:

    Հիսուս Քրիստոսին անվանում էին նաև Աստծո Արև: Ասում են, որ անհրաժեշտության դեպքում նա՝ լուսարձակում էր:

    Գաուտամա Բուդդայի մասին ասում են, որ երբ նա ցանկանում էր ժողովրդին հավաքել ինչ-որ բաներ ասելու, նրա ճակատից լույսի մի շատրվան էր ցայտում, ինչը և տեսնելով հեռու-հեռուներից, մարդիկ նրա մոտ էին շտապում:

    Այս երկուսն ինձ համար շատ նման են, կամ, միգուցե ավելի ճիշտ կլիներ ասել. մի մետաղադրամի երկու կողմերն են:
    Գաուտաման լույս աշխարհ բերեց մարդու՝ ամբողջ աշխարհի հետ համագործակցելու և ամբողջ աշխարհի հետ միասնական լինելու մասին ինֆորմացիան: Տեղեկությունն այն մասին, որ ամբողջ աշխարհն ամփոփված է մեկ մարդու մեջ:
    Իսկ Հիսուս սրան ավելացրեց համամարդկային միասնականության, համամարդկային սիրո ինֆորմացիան:

    Մի շատ կարևոր բանում էլ են նրանք նման. նրանք երկուսն էլ ոչ կրոնավոր են և ոչ հավատացյալ:
    Հավատացյալ չեն, քանզի Աստծո գոյությունը նրանց համար՝ բացարձակ ակնհայտություն էր և ըստ այդմ էլ լրիվ իմաստազրկված էր հավատքը որպես այդպիսին: Ես նրանց անվանում եմ ոչ թե հավատացյալներ, այլ՝ ճանաչացյալներ… Ինչն էլ հենց վերևում ես անվանեցի "քրիստոսագիտակցություն":
    Կրոնավոր չեն, քանզի այդ մենք նրանց ուսմունքների վրա կրոններ ստեղծեցինք ու բախեցինք մեկմեկու:

    Ես հենց այնպես չեմ գրում. "բախեցինք", Վահիկ ջան: Քանզի տես, թե ինչ է ստացվում: Հանեցինք, ուղղակի ջնջեցինք պատմության էջերից Հիսուսի կյանքի շատ կարևոր տասնութ տարիները (12-ից մինչև 30), որոնք որ իրոք ամենակարևորն են մարդու գիտակցության և աշխարհայացքի ձևավորման համար: Ո՞ւր էր նա, ինչո՞վ էր զբաղված, - մշուշապատ գաղտնիք է այսօր: Առայժմ…
    Իսկ Հիսուսի կարևորագույն միտքը՝ "ես եկել եմ, որ ոչ թե ավերեմ հինը, այլ վերանորոգեմ" /իմ բառերով/, կպցնում ենք Հին Կտակարանին կամ, ավելի ճիշտ՝ Տորային, - տես, թե որքան առկա հակասություններ կան Հին ու Նոր Կտակարանների միջև:
    Ի՞նչ իմանանք արդեն այսօր, որ Հիսուսի այդ խոսքերն ի նկատի չունեին Գաուտամայի ուսմունքը… Քանզի այնուամենայնիվ այսօր կան տեղեկություններ, որ Հիսուսը մի քանի տարի Հնդկաստանում է անց կացրել:

    …Լավ, վերադառնանք Լույսին

    Նյու Էյջի ամենավառ ներկայացուցիչներից մեկը՝ Դրունվալո Մելքիսեդեքը, ասում է, որ մինչև 2012 թվի դեկտեմբերի 21-ը, մենք բոլորս ձեռք ենք բերելու քրիստոսագիտակցություն, ցանկանում ենք մենք այդ, թե ոչ… Քանզի երբ մութ սենյակում լույս է վառվում, այն վառվում է բոլորի համար, անկախ այն բանի, թե այդ սենյակում քնածներ մնացե՞լ են, թե ոչ:

    Պյոտր Ուսպենսկին, իր "Հրաշքներ փնտրելիս" աշխատության մեջ, որն ամբողջապես նվիրված է նրա ուսուցչի, ամենաաշխարհահռչակ հայի՝ Գեորգի Գուրջիևի փիլիսոփայական ուսմունքներին, - պատմում է, որ Գուրջիևը, Տիեզերքի կառուցվածքի մասին խոսելիս ասում է մոտավորապես հետևյալը.
    Էվոլյուցիոն զարգացման պրոցեսի մեջ ամեն ինչ ավելի ցածր որակներից գնում է դեպի ավելի բարձրը: Եվ այսպես.
    այսօրվա Արևը երեկ՝ ուներ ուրիշ արև, իսկ ինքը՝ Երկրագունդ էր: Նրա Լուսինն էր մեր երկրագունդը, իսկ մեր Լուսինը՝ դեռ չկար:
    Էվոլյուցիոն զարգացումը ստիպեց երեկվա Արևին անցնել ավելի բարձր մակարդակ /չխորանանք/, երեկվա երկրագունդը դարձավ այսօրվա Արևը, երեկվա լուսինը դարձավ այսօրվա մեր Երկրագունդը, և ծնվեց այսօրվա Լուսինը:

    Հիմա, Վահե ջան, եկ համադրենք բոլոր այս տեղեկությունները:

    ա. Քրիստոսագիտակցությունը՝ լուսարձակում է /Հիսուսի և Գաուտամայի օրինակները/:
    բ. Շուտով մենք բոլորս ձեռք ենք բերելու քրիստոսագիտակցություն՝ ըստ Դր. Մելքիսեդեքի, այսինքն՝ բոլորս լուսարձակելու ենք:
    գ. Եթե մենք բոլորս լուսարձակելու ենք, ուրեմն, պատկերացրու, թե ինչ տեսք կունենա մեր Երկիր-մոլորակը այն այլմոլորակայինի համար, ով հեռվից պետք է նայի մեզ: Չի՞ ասի նա արդյոք, որ նոր Արև է ծնվել Տիեզերքում…

    Ահա իմ պատկերացրած Լույսը, սիրելիս: Երկար ստացվեց, բայց հուսով եմ, քիչ թե շատ մատչելի…
  7. Վահե-91-ի ավատար
    Լույսն ընդամենը էլեկտրամագնիսական ճառագայթ է: Ուզես թե չուզես ինքը սովորական ֆիզիկական երևույթա: Լույս կարելի է ստանալ արհեստականորեն, կարելի անջատել կամ միացնել: Իսկ ժամանակը չես կարա լույսի պես թեքես ուղղությունը կամ անջատես-միացնես: Համաձայն եմ երկրի վրա ամենինչ Աստված է ստեղծել, բայց լույսի մեր համար առեղծված չի: Առանց լույսի մարդը չի կարողանում տեսնել, իսկ առանց տեսողության մարդը չի կարողանում բավականին չափով հաղորդակցվել աշխարհի հետ: Ուժեղ լույսը միանգամից շեղումա ուշադրությունը, մարդիկ լույս ասելով լավն են հասկանում, դրա համար էլ Գաուտամա Բուդդայի ճակատից լույս էր դուրս գալիս, ոչ թէ 3G ինտերնետ: Չէ որ 3G ինտերնետն էլ տարածվում է էլեկտրամագնիսական ալիքների շնորհիվ, ուղղակի նրանք անտեսանելի են մեր աչքի համար ի տարբերություն լույսի:
  8. Maxpayne-ի ավատար
    Մարդկությունը կվերջանա Իրանի ունեցած ուրանի <<շնորհիվ>>... էս տարի կարգին պատերազմներ ենք տենալու մեր հարևանի մասնակցությամբ...
  9. Hayazn-ի ավատար