Նայել RSS հոսքը

Tirim-tim

Թթվածնի պակասը

Գնահատական. 2 ձայն, 4.50 ընդհանուր:
Ինչո՞ւ գրեցիր, ինչո՞ւ հարցրեցիր թե ինչպես եմ: Հիմա էլ շնչել չեմ կարող, թվում ա, թե օդ չկա, ոնց որ տոպրակ քաշած լինես գլխիս ու չգիտեմ ինչ անեմ: Հայելում հայացքս տեսա, մռայլությունիցս վախեցա: Կարևորը հասցրեցիր ինձ խեղդել ու էլի հետ քաշվել: Հա, էլի ես հասցրել նման կերպ վարվել: Ու ցավալին նա է, որ հետ քաշվելուցդ հետո սկսում եմ պատճառն իմ մեջ փնտրել. մտքերս շատ անկապ են, շատ եմ խոսում, շատ եմ ծիծաղում, կամ էլ հակառակը` երևի ճափից դուրս լռակյաց ու լուրջ եմ: Հա, մեկ էլ տեսար արտաքինիցս ա, կուրծքս փոքր ա, բոյս կարճ ա: Բայց չէ, պատճառը ինձանում չի, շատ-շատերն են հիացել խելքովս, արտաքինովս էլ: Նույնիսկ դպրոցի ամենա համարվող տղան էր ուզում հետս ծանոթանա: Հետո ինչ որ ես էլ եմ դրանից զարմացել:

Զզվում եմ ինձանից, երբ տասներեք տարեկանի եմ նմանվում: Կամ կաս, կամ չկաս: Առայժմ կարող ես ինքդ ընտրել տարբերակներից մեկնումեկը: Շուտով ընտրությունը մենակ իմը կլինի, ավելի ճիշտ ընտրություն արդեն դժվար թե լինի. դու ուղղակի չես լինի: Վերջին տարիներին սովորել եմ շատից քչից շնչառությունս կառավարել: Հիմա գրելուց էլ օդը հետ է գալիս թոքերս: Շնչում եմ, արտաշնչում, շնչում, արտաշնչում: Իսկ դու հաշվիր ժամանակը. տաս, ինը, ութ, ...

Հ.Գ. Չեմ հիշում քանի տարեկան էի սա գրելուց ու ում մասին է խոսքը:

Ուղարկել «Թթվածնի պակասը"» Digg-ին Ուղարկել «Թթվածնի պակասը"» del.icio.us-ին Ուղարկել «Թթվածնի պակասը"» StumbleUpon-ին Ուղարկել «Թթվածնի պակասը"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Գեա-ի ավատար
    առանց մեկնաբանությունների
  2. Մինա-ի ավատար
  3. Lem-ի ավատար
    Հ.Գ.-ն անկե՞ղծ էր:
  4. Tirim-tim-ի ավատար
    Մեջբերում Lem-ի խոսքերից
    Հ.Գ.-ն անկե՞ղծ էր:
    Չէ, էդ մի մասն անկեղծ չէր
  5. einnA-ի ավատար
    շնչելը, էն էլ ազատ լիաթոք շնչելը մի քիչ չէ, շատ էլ դժվար է լինում, բայց եթե արդեն արտաշնչել ես, ուրեմ արդեն էտ էլ գնաց հուշերի էջերը շնչի
  6. Tirim-tim-ի ավատար
    :-)
  7. Magic-Mushroom-ի ավատար
    Սկզբից մտածեցի խոսքը հիպոքսիայի մասին է
    Շատ գեղեցիկ ես գրել, միանգամից իմ մոտ հիշողությունների նոստալգիա եղավ,
    Պետք է հիշել անցյալը, գնահատել ներկան, որպիսի պատկերացում կազմես թե ով ես ցանկանում դառնալ ապագայում:
  8. Tirim-tim-ի ավատար
    Շնորհակալություն