Նայել RSS հոսքը

Լեռնցի

Կեղծ հումանիզմ

Գնահատել այս գրառումը
Արդի ախտերից մէկը, որը ոչ այլ ինչ է, եթէ ոչ մարդկային քաղաքակրթութեան արժեքների ոչնչացում:

Կրքերն ու զգացմնունքները ծառաներ պիտի լինեն ոչ թէ տէր ու բռնակալ: Իսկ այսօրուայ կեղծ հումանիստները քարոզում են ճիշտ հակառակը՝ «մի՛ ճնշիր ինքդ քեզ, ու եթէ կամենում ես անել մի բան, որն այլոց վնաս չէ, ապա արա դա, և ոչ ոք իրաւունք չունի քննել կամ դատապարտել քո արարքը»: Լոզունգ, որը մարդուն դարձնում է թուլակամ, դարձնում իր ցանկութիւնների գերին, որն ի վերջոյ կործանման է տանում նրան:
Ու այս լոզունգի տակ քարոզւում է մասնավորապէս սեռական ազատութիւնը, համասեռամոլութիւնը եւ այլն: (Ի դէպ, նոյն «Կեանքի խօսքը» աղանդում նոյնպէս այս լոզունգը անկիւնաքար է կազմում: )
Կեղծ հումանիզմի հիմքերից են գալիս նաեւ արդի այսպէս կոչուած բռնութիւնների դէմ պայքարները: Երեխաների հանդէպ բռնութիւն, կանանց իրաւունքների պաշտպանութիւն եւ այլն:
Օրինակ, մենք միշտ ծիծաղով ու զարմանքով ենք լսել, երբ ԱՄՆ-ում, եթէ մայրը բարկանում եւ ասենք ապտակում է իր որդուն, ապա որդին զանգահարում է ոստիկանութիւն ու բողոքում․ եւ բանը կարող է հասնել նոյնիսկ նրան, որ ծնողին զրկեն իր խնամակալման իրաւունքներից ու երեխային ուղղարկեն մանկատան խնամակալութեանը: Սա կեղծ հումանիզմի արգասիք է:
Կեղծ հումանիզմի քարոզողներից մէկը՝ մի ամերիկացի, մի առիթով ասել էր, թէ զարմանում է հայ կանանց վրայ, որ ինչպէս են հանդուրժում «բռնութիւնները» ու ինչու չեն ամուսնալուծւում: Բնականաբար այդ ամերիկացին չի կարող հասկանալ դա, քանի որ նրան արդէն խորթ է ընտանիքի իրական խորհուրդը, խորթ է հայ կնոջ նուիրուածութիւնը, հոգատարութիւնն առ ընտանիք, առ ամուսին, առ իր զաւակներ: Խորթ է փոխադարձ հանդուրժողականութեան ու համբերութեան վարքագիծը:

Եւ քիչ թէ շատ ուշադիր մարդը պիտի նկատի, որ բարոյական արժեքների, առողջ հանրութեան պահողն ու պահապանողը առողջ ընտանինքն է՝ իր բոլոր սկզբունքներով: Ու այս բոլոր կեղծ հումանիզմի քարոզները առաջին հերթին հարուածում են հէնց ընտանիքին, ընտանիքի ամրութեանը, ընտանիքի ճիշտ ընկալմանը: Եւ պատահական չէ, որ զուգահեռ հարուածների թիրախում է նաեւ մեր Եկեղեցին: Չէ՞ որ մեր առկայ արժեհամակարգի խարիսխը հէնց մեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է:

Ինչ խօսք: Բռնութիւնը մնում է բռնութիւն: Եւ անհրաժեշտ է, որ առողջ հանրութեան մէջ դրանք հնարավորինս քիչ լինեն: Բայց նաեւ այնպէս չէ, թէ մեր հանրութիւնը չունի մեթոդներ, որոնք լուծում ու դատապարտում են իրենց շրջապատում առկայ բռնութիւնները:
Գաղութատէր Եւրոպան կամ նորամանուկ ԱՄՆ-ն չեն, որ պիտի հայերիս հումանիզմի դասեր տան: Մենք ենք մեր ողջ պատմութեան ընթացքում պատեհ առիթներով հումանիզմի դասեր տուել նրանց ու երբէք չենք որդեգրել այն շեղումները, որոնք յաճախ ունեցել են նրանք իրենց պատմութեան ընթացքում ու այսօր էլ չենք ընդունի: Մենք միշտ հաւատարիմ ենք եղել մեր սկզբունքներին ու կը լինենք, ու ոչ ոք չի կարող փոխել մեր պատկերացումները մարդու, կեանքի, ընտանքի, ազգի, հայրենիքի հանդէպ: Մենք սիրում ենք մարդկութիւնը, մենք սիրում ենք խաղաղութիւնը, մենք պայքարել ենք ու պայքարում ենք հանուն մարդկային բարօրութեան:

Ուղարկել «Կեղծ հումանիզմ"» Digg-ին Ուղարկել «Կեղծ հումանիզմ"» del.icio.us-ին Ուղարկել «Կեղծ հումանիզմ"» StumbleUpon-ին Ուղարկել «Կեղծ հումանիզմ"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն