Նայել RSS հոսքը

hrantabe

10 օգտակար հավելումներ Firefox-ի համար և փոքրիկ նվեր

Գնահատել այս գրառումը
Բարև ձեզ , հավանաբար դուք ծանոթ եք Mozilla Firefox բրաուզերին , բացի դրանից երեվի գիտեք որ այն ունի հազարավոր հավելումներ : Հիմա դուք կծանոթանաք հրաշեկ աղվեսի հավելումներից լավագույններին

Video DownloadHelper -Հավելումը թույլ է տալիս բեռնել համարյա այն ամենը , ինչ կարելի է լսել կամ դիտել օնլայն ռեժիմով : Հավելման շնորհիվ Youtube-ից վիդեոներ բեռնելը շատ հեշտ կլինի :

Adblock Plus - Սա լավագույն ծրագիրն է , որն արգելափակում է կայքերում ցուցադրվող գովազդը : Տեղադրումից հետո կարող եք ընտրել հատուկ մշակված տասնյակ ֆիլտրներից մեկը , և մեկընդմիշտ մոռանաք "վեբ-գովազդ”-ի մասին : Ունեք հնարավորություն ինքներդ ավելացնել սահմանափակումներ , կամ թւյլատրել գովազդի ցուցադրումը :

Fast Dial - Այս հավելման շնորհիվ ձեր կողմից հաճախակի բացվող կայքերը (էջերը) մուտք գործելը ավելի հարմար կդառնա : Ամեն անգամ նոր բացված պիտակներում կցուցադրվեն ձեր կողմից սահմանված կայքերի նկարները ( նկարների վերեվում էլ վերնագրերը ) , որոնց վրա սեղմելիս կբացվեն համապատասխան էջերը : Նաև կա մեկ այլ դրա նման հավելում Speed Dial :

ReminderFox - Ընդունում է կարևոր հիշեցումներ և ըստ նշված ամսաթվի հիշեցնում է դրանց մասին : ReminderFox-ը կօգնի ձեզ բաց չթողնել կարեվոր գործերն ու միջոցառումները :

All-in-One Sidebar - Բեռնումների , հավելումների , պատմության և էջանիշների բաժինները միավորում է մեկ կողային վահանակում :

Extended Statusbar - Իրավիճակի տողում հայտնվում են ինդիկատորներ , որոնք ցույց են տալիս բեռնված էջի ծավալը և բեռնման արագությունն ու ժամանակը , նաև բեռնված նկարների քանակը , ինչպես Opera բրաուզերում :

Download Statusbar - Փոխարինում է բեռնումների ստանդարտ մենեջերին , չափսերով փոքր է և հարմարավետ , բեռնման դեպքում երևում է իրավիճակի տողի վերևում , իսկ այն ժամանակ , երբ որ գործ չի անում անտեսանելի է :

Stylish - Վեբ-էջերի ոճերի մենեջեր : Թույլ է տալիս սեփական CSS-ոճերի նշանակման շնորհիվ ձևափոխել կայքերի արտաքին տեսքը : Օրինակ odnoklassniki.ru -ի ֆոնը կարելի է կապույտ ներկել : Հավելումը նաև հնարավորություն է տալիս օգտվել հանրաճանաչ կայքերի համար հատուկ պատրաստված ոճերից :

Fox Splitter - Հնարավորություն է տալիս բրաուզերի պատուհանում ստեղծել տարբեր տիրույթներ , յուրաքանչյուր տիրույթում կարող է ցուցադրվել առանձին վեբ-էջ : Հավելումը կօգնի հատկապես այն մարդկանց , ովքեր օգտագործում են լայնէկրան մոնիթորներ , կամ գործի բնույթով միաժամանակ պետք է աշխատեն մի քանի վեբ-էջերի հետ :

QuickDrag - Ավելացնում է մկնիկով քաշելու գործողության հնարավորությունները : Հղում-տեքստը մկնիկով քաշելուց , բացվում է էջը (նոր պիտակում) , ընտրված տեքստը քաշելուց կատարվում է դրա որոնում (լռությամբ սահմանված որոնողական համակարգով) , իսկ նկարը մկնիկով քաշելուց կատարվում է նկարի պահպանում համակարգչի մեջ :

Իսկ Վերջում փոքրիկ նվեր հայերեն լեզվով Firefox-ը :
Հուսով եմ , որ ներկայացրածս հավելումները օգտակար կլինեն ձեզ համար և Firefox-ից օգտվելն ավելի հաճելի կդառնա :

Նյութը armpc.do.am-ից

Ուղարկել «10 օգտակար հավելումներ Firefox-ի համար և փոքրիկ նվեր"» Digg-ին Ուղարկել «10 օգտակար հավելումներ Firefox-ի համար և փոքրիկ նվեր"» del.icio.us-ին Ուղարկել «10 օգտակար հավելումներ Firefox-ի համար և փոքրիկ նվեր"» StumbleUpon-ին Ուղարկել «10 օգտակար հավելումներ Firefox-ի համար և փոքրիկ նվեր"» Google-ին

Թարմացել է 12.11.2011, 19:30 ըստ [ARG:5 UNDEFINED]

Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն