Նայել RSS հոսքը

Սելավի

Տունդարձ

Գնահատել այս գրառումը
Անհանգստանալու և ալեկոծվելու ոչ մի պատճառ չկա, ամեն բան տեղի է ունենում ի բարօրություն և իմաստություն ցանկացած մարդու ով կամովի մտել է այս պահմտոցի խաղի մեջ:
Թե անհաջողությունները, թե ցանկացած բարդ իրավիճակ տանում է մարդուն մի միայն մեկ աստիճանով իմաստանալու:
Բոլորն էլ հրաշալի խաղում են իրենց դերերը, ոմանք էլ ձանձրացել են արդեն նույն խաղը հազար անգամ խաղալուց, և պատրաստվում են ավարտեն մանկապարտեզը և մտնեն ՄԵԾ ԿՅԱՆՔ:
Նրանք ովքեր դեռ պատրաստ չեն մանկապարտեզը ավարտելուն դեռ շատ հետաքրքիր ձևերով ուսումնասիրում են մանկապարտեզի տարբեր խաղեր և խաղալիքներ:
Այդ սիրելի և հրաշալի երեխաները, անգամ պատկերացում չունեն որ մի օր էլ իրենք են ավարտելու մանկապարտեզը:
Սակայն քանի դեռ հաճախում են մանկապարտեզ նրանք խաղում են ամբողջ ուժով քանի որ հենց խաղն է նրանց էությունը, իրենք իրենց համար ստեղծել են բազմաթիվ խաղեր՝ քաղաքականություն, բանկային համակարգեր, բազմաթիվ կրոններ, պատերազմներ (կռիվ-կռիվ) և բազուն հրաշալի խաղեր, որը ապահովում է իրենց ներքին աշխարհը, իրենց իրականությունը:
Այդ երեխաները հենց իրենք են խնդրել, որպեսզի իրենց ապահովվի համապատասխան իմպրինտը, որը թույլ չի տա ժամանակից շուտ հասկանալու որ սա ընդհամենը խաղ էր, որտեղ ծանոթանում էիր ինքդ քեզ հետ, որտեղ փնտրում էիր ինքդ քեզ:
Ժամանակ առ ժամանակ մանկապարտեզի այդ խումբ էին հաճախում տարբեր ուսուցիչներ և կամաց կամաց երեխաներին նախապատրաստում էին ՄԵԾ ԿՅԱՆՔ մտնելուն:
Նրանք հորդորում էին որ իրար հետ հարգալից խաղան, ագրեսիվ չլինեն, իրար չվիրավորեն, իսկ եթե մեկը վիրավորի՝ ապա թող դիմացինը այնքան մեծություն իր մեջ զգա որ ների իր դիմացինի արարքը, քանի որ խաղ է և ամեն բան էլ կարող է պատահել: Անգամ շատ հաճախ երեխաներին վախեցնում էին «մեշոկ պապիներով» (սատանա), անկյուն կանգնացնելով, որպեսզի զգոն լինեն երեխաները և իրար չվնասեն:
ԵՎ ահա հազարավոր տարիներ խաղալուց հետո եկավ մանկապարտեզը ավարտելու ժամանակը:
Մանկապարտեզ ուղարկվեցին մեծ քանակով, բարձր դասարանցիներ, (աստղային սերմեր) որպեսզի մանուկներին ուղեկցեն դեպի ՄԵԾ ԿՅԱՆՔ:
Երեխաները պատկերացում չունեն անգամ, թե ինչ ասել է ՄԵԾ ԿՅԱՆՔ, նրանք վախենում են դուրս գալ իրենց մանկապարտեզից և դեռ ամբողջ ուժով խաղում են իրենց ստեղծած խաղերը:
Սակայն եկել է ժամանակը որ մանկապարտեզը հիմնովին պետք է վերանորոգվի և համապատասխանեցվի դպրոցի ստանդարտներին:
Վերանորոգողները արդեն սկսել են իրենց աշխատանքները, իրենք գիտեն որ պիտի հասցնեն «սեպտեմբերի 1-ին» հանձնեն դպրոցը, կոկիկ հարդարված և գեղեցիկ վերանորոգված:
Ջրերը իրենց հերթին են շտապում լվանալ միջանցքները, երկրաշարժերը իրենց հզոր ցնցումների շնորհիվ արդեն քանդել են բազուն կարծրացած բետոնապատ սյուներ: Փոթորիկները, հողմամրրիկները ապահովում են աղբի տարահանումը, բազմաթիվ հրաբուխներ սկսել են իրենց զոդման, եռակցող աշխատանքները:
Բարձր դասարանցիները գիտեն որ ոչ մի բան չի ուշանալու, ամեն բան ճիշտ ժամանակին պատրաստ է լինելու:
Սակայն երեխաները դեռ անհոգ խաղում են իրենց մանկապարտեզում, չկռահելով անգամ թե դրանք ինչ ձայներ են որ հեռվից լսվում են:
Իսկ վերանորոգումը առաջ է շարժվում, տապալելով այն ամենը ինչ չի համապատախանում դպրոցի ստանդարտներին, որպեսզի կառուցեն նորը, որը շատ ավելի գեղեցիկ է և հարմարավետ, քան մանկապարտեզը:
Վերանորոգումը կարող է երկու ընթացք ունենալ, մեկը՝որ մանկապարտեզի պատերը կարող են հեռացվել քար առ քար, մյուսը՝ մի անգամից փլել ամբողջ պատը: Այս երկու ընթացքն էլ կախված է մանկապարտեզի երեխաներից:
Եթե շատ ավելի երեխաներ բարձրացնեն իրենց գիտակցությունը և այլևս իրենց խաղի ընթացքում չվիրավորեն, չմեղադրեն, չծաղրեն իրենց դիմացինին, ագրեսիվ դրսևորումներ չցուցաբերեն՝ հասկանալով այդ երևույթների ստեղծած էներգիայի կործանարար ացդեցությունը, շատ ավելի հանգիստ և հավասարակշռված կանցնի այս ամբողջ վերանորոգումը:
Դե ուրեմը՝ ավելի գիտակցված խաղացեք ձեր խաղերը, սիրելի երեխաներ, չէ որ արդեն մեծացել եք և շուտով ոտք եք դնելու այն շեմը որտեղ բոլոր ցիվիլիզացիաները իրար հետ անսահման սիրով են շփվում, ՄԱՐԴ կոչվող տեսակը կրկին տուն է վերադառնում և տան շեմին հավաքվել են արդեն բոլոր նրանք , ովքեր կարոտած սպասում էին ՄԱՐԴՈՒ վերադարձին:

Իսկ բարձր դասարանցիները որոնք այսօր գտնվում են Երկիր մոլորակի հյուրընկալության ներքո, ուզում են ասեն՝ որ «տունդարձի ամենաերկար ճանապարհը միշտ էլ վերջի երկու, երեք կիլոմետրն է թվում» : Ուզում են ասել նաև, որ դուք ավարտել եք թրթուռի էտապը և դարձել եք գույնզգույն հրաշալի թիթեռնիկներ, փորձեք արդեն շարժել ձեր թևերը, դուք արդեն կարող եք թռչել:

Ուղարկել «Տունդարձ"» Digg-ին Ուղարկել «Տունդարձ"» del.icio.us-ին Ուղարկել «Տունդարձ"» StumbleUpon-ին Ուղարկել «Տունդարձ"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. ՆանՍ-ի ավատար
    ՀՐԱՇԱԼԻ գրառում էր, շնորհակալություն...
    Մտքիդ հավասարակշռությունն ինձ անչափ դուր եկավ, գիտես, որ 8-ին չի կարող չնախորդել 7-ը, ու ամեն ինչին հանգիստ ես վերաբերվում, կեցցե՛ս, ադաբրյայու:
  2. Ֆոտոն-ի ավատար
    Հոյակապ գրառում, փաստի արձանագրում առանց ավելորդ էմոցիաների:
    Ափսոս, որ ոչ մի չափազանցություն չկա, լրիվ մեր կյանքն է: