Ի՞նչ է երջանկությունը
Ինձ համար երջանկությունը դա այն է, երբ անհամբերությամբ ես սպասում ամեն հաջորդ օրվան: Ինչքա՜ն բան կարելի է անել մեկ օրվա ընթացքում: Երջանկությունը դա այն է, երբ քո միակ կեսը միշտ քեզ հետ է: Իրար հետ եք անցկացնում ամբողջ օրը, իրար հետ եք հանգստանում, աշխատում, ապագա պլանները քննարկում, երազում: Երջանկությունը դա այն է, երբ անելիքներն այնքան շատ են, որ ժամանակդ չի հերիքում: Երջանկությունը դա այն է, երբ հաճույք ես ստանում նրանից, ինչով զբաղվում ես: Երջանկությունը դա այն է, երբ օգնում ես մարդկանց և տեսնում ես նրանց երջանիկ դեմքերը:
Երջանկությունը դա այն է, երբ հարազատներիդ ու ընկերներիդ մոտ ամեն ինչ լավ է: Երջանկությունը դա այն է, երբ ուզում ես, որ մնացած մարդկանց մոտ էլ ամեն ինչ լավ լինի: Երջանկությունը դա այն է, երբ անընդհատ ուզում ես ժպտալ: Երջանկությունը դա այն է, երբ ժպիտով ես հիշում բոլոր այն մարդկանց, ովքեր քեզ խաբել են: Երջանկությունը դա այն է, երբ չես մտածում բացասականի մասին: Երջանկությունը դա այն է, երբ ոչ ոքի չես մեղադրում և ոչնչից չես բողոքում: Երջանկությունը դա այն է, երբ անընդհատ ձգտում ես աճել և նոր գիտելիքներ ձեռք բերել: Երջանկությունը դա այն է, երբ ուզում ես այդ գիտելիքները մնացածի հետ էլ կիսել: Երջանկությունը դա այն է, երբ աշխարհում կան շատ բաներ, որոնք դեռ չեն ստեղծվել: Երջանկությունը դա այն է, երբ ազատ ես և կարող ես անել այն, ինչ ցանկանաս: Երջանկությունը դա այն է, երբ գիտես, թե դեպի ուր ես շարժվում: Եվ վերջապես, երջանկությունը դա այն է, երբ պատրաստ ես երջանիկ լինելու: