Նայել RSS հոսքը

Knowledge of the Red

Կռունկ

Գնահատել այս գրառումը
Էսօր ոմն kyahi-ի հետ լեզու թրջելուց խոսքը որերորդ անգամ գնաց չինական կռունկային մարտարվեստներից, ես էլ չալարեցի, տեղիցս վեր թռա ու ցուցադրեցի կռունկային արմատներ ունեցող ճապոնական "տենշո" կատան: kyahi-ի դուրը էկավ, ասեց շատ սիրունա` ու էդ սաղ հաշվի առնելով, որ ոչ ֆիզիկապես /ձեռքերս չափից կարճ են/, ոչ հոգեբանորեն /չափից անհանգիստ եմ/ կռուկի համար նախատեսված չեմ: Այ վագրը ուրիշ գործ, վագրին ես հասկանում եմ: Կամ ասենք վիշապին, հա:

Ընդհանրապես ինչ Ավստրիայից էկել եմ, մարտարվեստումս ահագին առաջընթաց եմ նկատում: Երևի Ավստրիայում սովորածս չինական ներքին ոճերը /տայցզի, բագուա, բայց դե ամենաշատը ու ամենասիրածը հսինյի/ սկսում են կամաց կամաց մարսվել ու "իմը" դառնալ: Կամ կարողա պատճառը վերջերս էկած Կիտանո սենսեյի հետ տեղը տեղին ջուջուցուի պարապմունքներն էին: Կամ Վահագի /հարազատ եղբայրս չէ, no/ կողմից դիպուկ ուղղված մի քանի զռռացող սխալ, որը ես ինքնուրույն չէի նկատում: Կամ kyahi-ի հետ վրավրա անցկացրած վինչունի աշխատանքը, որի ժամանակ ա/ փորձում եմ ֆիզիկական ուժին զոռ չտալ բ/ իմ պրիմիտիվ ու անմշակ վինչունի տնազով մի կերպ դիմակայել kyahi-ի բավականին ծանր վզիս էկող չռփոցներին գ/էդ ամենը առանց ցիննայի, այկիդոյի ու այլ նման մխտառությունների/ ու ձեռքերը թուլացնելով, թուլացնելով, թուլացնելով, ահամ...

Ինչևէ, թե չալարեմ, վաղը էլի Հաղթանակի զբոսայգի` պախատ անելու:

Ուղարկել «Կռունկ"» Digg-ին Ուղարկել «Կռունկ"» del.icio.us-ին Ուղարկել «Կռունկ"» StumbleUpon-ին Ուղարկել «Կռունկ"» Google-ին

Թարմացել է 20.10.2011, 02:12 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Vita Nostra

Մեկնաբանություն

  1. kyahi-ի ավատար
    թուլացի, թուլացի
  2. Leo Negri-ի ավատար
    երբ հիշում եմ, թուլանում եմ
  3. kyahi-ի ավատար
    հիշի, հիշի
  4. kyahi-ի ավատար
    հա, կյահին բացի նրանից որ ասեց սիրունա, նաև ասեց, որ շատ լավ ես անում, մի քիչ ավելի թուլացած իհարկե, բայց ըստ իս շատ էլ լավ էր ստացվում, պետքա մի օր խնդրեմ նորից անես …Դ
  5. aragats-ի ավատար
    Հաջորդ անգամ Կիտանո սենսեյին, կամ այլ բարձր մակարդակ ունեցող մասնագետների հանդիպելիս եթե դժվար չի հարցրա՝

    քանի անգամ են այլ մարտարվեստների հասցեին նման վիրավորական արտահայտություններ իրենց թույլ տվել, ինչպես դու վերը:

    Դիմացինի նկատմամբ հարգանքը արեւելյան մարտարվեստների հիմնասյուներից է, առանց որի միայն ֆիզիկապես են զարգանում:
  6. Leo Negri-ի ավատար
    Արագած`

    1. Կիտանո սենսեյը, հանդիսանալով սինդեն րյու ջուջուցույի սիկե, ինձ շնորհելա սիդոինի տիտղոս: Տիտղոսը հաստատվածա սինդեն րյու ջուջուցույի սոկեի կողմից: Դա նշանակումա որ թե իմ անմիջական սենսեյը, թե Կիտանո սենսեյը իմ բարոյական ու մտավոր զարգացվածությունը բավարար են համարել վերը նշված տիտղոսի հետ կապված պատասխանատվություն կրելու համար: Ու չեմ կարծում, որ դու ես, որ պիտի ինչ ինչ հիմունքների վրա կասկածներ հայտնի վերջիններիս նկատմամբ:
    2. Վերը նշված գրառման մեջ ոչ մի մարտարվեստի հասցեյով վիրավորական արտահայտություն ես չեմ անում, բարի եղիր սեփական բոցավառ ֆանտազիայի թռիչքը մի քիչ կասեցնել, ու սեփական ֆանտազիայի հիման վրա կոնկրետ քեզ անծանոթ մարդկանց մասին պատկերացում չկազմել:
    3. Կարելիա հետաքրքրվել, էդ դու որ մարտարվեստի ջանասեր հետնորդ ես, որ էդ թեմայով քեզ թույլ ես տալիս քննադատել անծանոթ մարդկանց? Քանի տարի ես պարապում, ում մոտ, ինչ ուղղություն, ինչ մակարդակի ես հասել? Ինչ ես զարգացրել բացի ֆիզիկական տվյալներից ու ունակություններից, ինչպես?
    Թարմացել է 23.10.2011, 00:58 ըստ [ARG:5 UNDEFINED]
  7. Leo Negri-ի ավատար
    Կյահի`

    Տենշո նո կատան ստեղծվելա հարավչինական կռունկային տաոլուներից մեկի կամ մի քանիսի շարժումների հիման վրա: Բնականաբար իրա վրա ազդելա օկինավյան կարատեին հատուկ շարժումների պարզեցումն ու կոպտեցումը, ու ինչքան էլ թուլացած չարվի, որոշակի "փափուկ" մկանային լարում իրա ժամանակ պահպանվումա: Չնայած դրա, ինքը ունենալով կռունկային նախնիներ, որոշ առումներով "ազգականա" հանդիսանում վինչունին (տենց կոնտինենտալ վինչունի ճյուղերից մեկում սիունիմտաոյի ժամանակ արվում են մեկը մեկին տենշոյի շարժումներ` օրինակ էն ականջներին ծափ տվող ափը), դրա համար էլ քեզ թվումա սիրուն ու հարմոնիկ, նույնիսկ իմ տապոռային կատարմամբ: Այ մի օր Վահագին հանդիպենք, կխնդրես որ անի` իրա մոտ արտակարգա ստացվում: