ով մարդ արարած
Սառը հեգնանք լուռ աչքերում, ու նենգ ժպիտ դաջած դեմքիդ
Ուր ես քայլում դու օտարված, այ միամիտ մարդ արարած:
Ճամփադ` փոշոտ, երկինքդ` թաց, ինքդ դահիճ, իսկ սիրտդ` գաղջ
Խաչդ նետած ոտքերիդ տակ, սին երազով բախտ ես տենչում:
Կյանքն առևտուր, սերը `կաշառք, իսկ հավատդ սեպ դարձրած,
Քայլ ես անում դու դեպի վեր այս աշխարհում քո գլխիվայր:
Ու դեռ պիտի երկինք հասնես, աստղեր բերես, կամ լույս օծես?
Ախ չէ, լավ է Համեր վարես, իսկ ժպիտից հարկեր գանձես:
…..
Ու թե մի օր Հոգիդ զարթնի , խեղկատակից ալեկոծվի,
Ունկ կդնես ժամանակին, որին ցավոք էլ չես հասնի: