Նայել RSS հոսքը

Կարնո Սոսե

Ուզում եմ հավատալ...

Գնահատել այս գրառումը
Մեջբերում Կարնո Սոսե-ի խոսքերից Նայել գրառումը
"...ես ուզում եմ խոսքեր գրել
Անձրևի երաժշտության համար
Հանգավորել եմ ուզում
Աշնան քամին..."
Անձրևի մասին արևային տողեր ...
Ինչ գեղեցիկ ես արտահայտվել Էմի~ն :
Երանի լիներ մարդկանց հոգիները մաքրելու մի այպիսի հնար , ինչպես փողոցներն ու օդն են մաքրվում անձրևից հետո : Այդժամ կկարողանայինք լսել անձրևի երաժշտությունը , իսկ ջրափոսին նայելիս միայն ջրափոս չէինք տեսնի , այլ կփնտրեինք արևը , լուսինը , մեր արտացոլանքն ի վերջո ...

Ուղարկել «Ուզում եմ հավատալ..."» Digg-ին Ուղարկել «Ուզում եմ հավատալ..."» del.icio.us-ին Ուղարկել «Ուզում եմ հավատալ..."» StumbleUpon-ին Ուղարկել «Ուզում եմ հավատալ..."» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Hayazn-ի ավատար
    Հրաշալի մտքեր են :
    Երբեմն ինքս էլ մտորում եմ նման երևույթների մասին :
    Իսկ ինչն է կարևոր , ջրափոսը թէ կեղտաջուրը :
    իհարկե երկուսն էլ զազրելի են , բայց պիտի համաձայնենք , որ առանց կեղտաջրի ջրափոսը ջրափոս չեր լինի այլ ընդմիշտ կմնար որպես գոգավորություն :
    ՈՒրեմն ինչպես բացատրենք այս երևույթը , թերևս այն անվանենք տիեզերական հավասարակշռություն :
    Իսկ այն երբ էր , որ մարդկանց հոգիները մաքուր էր :
    Իհարկե այդպիսի բան չի եղել : Սկսած այն պահից երբ ադամը կերավ առաջին խնձորը եդեմական այգու մեջ :
    ԵՎ ինչպես մեծ լոռեցին է ասել :
    Քանի որ կա երկրի վրա
    շահ ու գերի աղքատ ու տեր
    չի լինելու երկրի վրա
    ոչ շիտակ խոսք ոչ կյանք ոչ սեր :
    Սա իհարկե չի նշանակում , որ այն իսկապես չի լինելու :
    Ավելին ասեմ այն պետք է լինի :
    ՈՒղղակի հարկավոր է կոչել իրերը իրենց անուններով և պատկերացնել տարածության մեջ բարձրունքի վրա գտնվող չորացած ուռենին , որից կեղևը պատռելով դուրս է գալիս մի նոր կանաչ ճյուղ :
    Դա հույսն է :
    Որը և մեզ ուժ է տալիս :
    Ամենից կարևորը բառն է :