Նայել RSS հոսքը

Magic Mushroom-Կախարդական բլոգ

Սեպտեմբերի 1՝ դու կրկին եկար

Գնահատական. 18 ձայն, 4.78 ընդհանուր:
Այսօր այն օրերից էր իմ մոտ,որ ինչ-որ մի բանի ես անհամբեր սպասում,նոստալգիան խեղդում է քեզ եւ հիշողություները լայնաշերտ օպտիկամալուխային ճանապարհով ենթագիտակցությունից քաշում է դեպի կարճաժամկետ հիշողություն՝ դա ես անվանում եմ ֆլեշբակ:Կրկին մոտենում է Սեպտեմբերի մեկը՝կրկին աշուն եւ ռոմանտիկա,այս տարի առաջին անգամ դասի չեմ գնալու եւ իմ համար շատ տարօրինակ է՝ասես ինձնից ինչ-որ մասնիկ են խլել,ասես ես ծերանում եմ,մեծանում եւ ֆիզիկապես մի նոր փուլ պետք է մտնեմ,բայց ես չեմ ուզում մեծանալ չեմ ուզում դառնալ բոլորի նման եւ մոռանալ մանկական երազանքները,անհոգ կյանքը,դեմքի մանկական ժիպիտը՝որը ամեն նոր բանից այնպես է ժպտում ասես աշխարհը իրենն է,երբ առաջին անգամ տեսնում ես արեւածագը ու զարմանում բնության հրաշքով,հետո մեծանում ես մոռանում եւ ընդհանրապես մոռանում,թե ինչ հրաշալի մոլորակի վրա ես ապրում,թե բնությունը ինչ հրաշքներ է գործում ամենօր եւ հանուն շահի ոչնչացնում այն ինչը քեզ մոտ ժպիտ է առաջացրել,բացվում է աչքերը,հանում ես մանկական վարդագույն ակնոցները եւ տեսնում կյանքի դաժանությունները՝սոված երեխաներ,դժբախտ ընտանիքներ,տարբեր հիվանդություններ,մարդկանց ստրկեցում եւ բնությունից հեռացում՝ քարե ջունգլիների փոքրիկ բետոնե տուփերի մեջ դասավորում ըստ պետքականության աստիճանի եւ մեզ թվում է թե ապրում ենք՝մտածում ենք անպետքական եւ ամենաթանկ իրերեը գնելու մասին,աշխատում,աշխատում,հետո գնում այդ իրը եւ հասկանում,որ կյանքը անիմաստ ծախսել ենք ինչ-որ մեկի հորինած կապրիզներին ենթարկվելով՝ մոռանալով ամենակարեւորի մասին՝ բնության,մարդկային անշահախնդիր հարաբերությունների մասին,ընկերների,ընտանիքի ու մտածում աշխատել ու աշխատել,բայց ինչի համար մենք էլ չգիտենք,կամ գիտենք թե ինչ-որ բարձր նպատակի համար,վերջում է երեւում թե ինչ սխալ է եղել ամենինչ,սակյան այլեւս ոչ մի բան փոխել չի լինում,մենք գնահատում ենք այն ինչ ունենք,երբ կորցնում ենք այն

Պետք է այնպես անել,որ երբ դառնաս 64 տարկան ոչ մի բանի մասին չափսոսես,որ կարող էիր,բայց չարեցիր




Պ.Ս Գնահատեք ժամանակը,հարգեք նրան եւ նա կհարգի ձեզ,կյանքը անցկացրեք իմաստալից,սիրեք միմյանց:

Ուղարկել «Սեպտեմբերի 1՝ դու կրկին եկար"» Digg-ին Ուղարկել «Սեպտեմբերի 1՝ դու կրկին եկար"» del.icio.us-ին Ուղարկել «Սեպտեմբերի 1՝ դու կրկին եկար"» StumbleUpon-ին Ուղարկել «Սեպտեմբերի 1՝ դու կրկին եկար"» Google-ին

Թարմացել է 23.09.2011, 18:41 ըստ [ARG:5 UNDEFINED]

Կատեգորիաներ
Magic Mushroom-Կախարդական բլոգ

Մեկնաբանություն

  1. Magic-Mushroom-ի ավատար
    Ժող երեւի մի քիչ սենտիմենտալ ստացվեց ուղղակի երազ էի տեսնում ժամը 8-00 միանգամից զարթնեցի ու քնաթաթախ գրեցի:
  2. Էլիզե-ի ավատար
    Լավն ա... բոլորիս մասին ա...
  3. Magic-Mushroom-ի ավատար
    Շնորհակալություն,երազ էի տեսնում ու արագ գրեցի որ չմոռանամ
  4. Magic-Mushroom-ի ավատար
    Այսօր կրկին շատ տխուր էր առանց կրթահամալիր գնալու,նաեւ շատ տխրեցի Աննա Ֆրանկի կաշտանի ծառի համար՝ իմ սիրած հանգստի եւ ինքնավերլուծելու տեղն էր