Նայել RSS հոսքը

Անուշ...

Ինչու՞ այսքան երկար չես գալիս…

Գնահատել այս գրառումը
Սեղմեք նկարի վրա՝ մեծ տարբերակը տեսնելու համար

Անուն.	n.jpg
Դիտումներ.	16
Չափս.	8.2 KB
ID.	52665
Ինչու՞ այսքան երկար չես գալիս… Այս հարցը, որ միշտ մնում է անպատասխան, ծնվում է աննկատ, առանց աղմուկի… Միախառնվելով մայրամուտի հետ` ներկում է հորիզոնը միայնության գույնով, կախվում է հոգուցդ, ինչպես անձրևն է կախվում երկնքից, և հանկարծ պատռելով այն` թափվում այնքան ուժգին, որ թվում է` շուտով կխեղդվես… Իսկ դու չես ուզում խեղվդել, ուզում ես պարել այդ անձրևի տակ, ինքնամոռաց պարել, ու ճչալ` երջանկությունից, և ոչ ցավից…Ուզում ես ներկել երկինքը այն գույնով, որ չունի անուն, որ չունի նույնիսկ գույն… Ինչու՞ այսքան երկար չես գալիս… Այս հարցի պատասխանը գուցե թաքնված էր այն գրքերում, որոնք բաց ես թողել պարտադիր գրականության ցանկից… Գուցե գրվել էր ամպերի մեջ հենց այն պահին, երբ հայացքդ իջեցրել ես մոխրագույն ասֆալտին…Գուցե հնչել էր հենց այն ժամանակ, երբ հոգնելով առօրյայի անիմաստ աղմուկից` խորասուզվել ես մտքերիդ օվկիանոսի մեջ… Ինչու ՞ այսքան երկար չես գալիս… Այս հարցը անէանում է նույնքան աննկատ, որքան ծնվում է… Անէանում է հենց այն ժամանակ, երբ հանկարծ երկինքը ներկվում է հենց այն գույնով, որ չուներ անուն, չուներ նույնիսկ գույն… Այն թափվում է երկնքից այնքան ուժգին, որ թվում է` շուտով կխեղդվես… Իսկ դու պարում ես, , ինքնամոռաց պարում ու ճչում… Ինչու՞ այսքան երկար չէիր գալիս… Եվ ինչու՞ հայոց լեզվի և ոչ մի գրքի` բայերի խոնարհման և ոչ մի բաժնում երբեք գրված չի եղել այն մասին, որ ներկայի և անցյալ կատարյալի միջև կա այդքան ահռելի անդունդ, կան սրտի անթիվ մոլեգին զարկեր, կան այդքան ցրտաշունչ անձրևներ… Հարկավոր է անպայման խմբագրել հայոց լեզվի բոլոր գրքերը… Դրանցում գրված չէ նաև, որ փոխարինելով ներկան անցյալ կատարյալով` փոխարինում ես նաև մայրամուտն արևածագով… Ինչու ՞ այսքան երկար չէիր գալիս… Այս հարցը գուցեև ունի պատասխան, բայց… Մի ՞թե այն կարևոր է հիմա…

Ուղարկել «Ինչու՞ այսքան երկար չես գալիս…"» Digg-ին Ուղարկել «Ինչու՞ այսքան երկար չես գալիս…"» del.icio.us-ին Ուղարկել «Ինչու՞ այսքան երկար չես գալիս…"» StumbleUpon-ին Ուղարկել «Ինչու՞ այսքան երկար չես գալիս…"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Սիմա Հ.-ի ավատար
    հիանալի է.....