Նայել RSS հոսքը

Անահիտ Չալիկյան

Լեության խորհուրդը

Գնահատել այս գրառումը
Գալարվում էր հեռու խավարում ձմեռվա բուքը սահմռկեցուցիչ,

Իջել էր նիհր իմ հին քաղաքի տների դիմաց ընկած քարերին,

Շունն էր կաղկանձում ու կռվում ասես

Երկնքում լողորդ սկավառակի հետ,

Րոպեներն անձայն սահում էին գնում ,

Ննջում էին ամենքն, արթուն էի լոկ ես:

Անձայն թեքվում էի մեկ աջ, մեկ էլ ձախ,

Նայում էի անթարթ, բայց "ես"-ս չկար:

ՈՒ... Հայտնվեց նա վերջապես կրկին,

Յուր նուրբ մատները մեղմիվ սահեցին,

Շոյեցին վարսերս, հոգիս դյութեցին,

Էությունս լուռ հնազանդ դարձավ,

Գլխահակ բացեց ամեն թաքուն բան,

Ինչ թաքցրել էի "ես'-ից, բոլորից

Շողերի տակ բորբ արևի լույսի:

Եղինջի պես սուր խայթող աչքերով"ես"-ս ծակեց հոգիս,

Րոպեն դարձավ ժամ...

Նեղվեցի մի քիչ, խռովոցի,

Հետո դատարկված ու հանգստացած

"Ես"-իս հետ կրկին լուռ հաշտվեցի...

Շնչում էր շուրջս ամեն ինչ ու...Ես...

Տիրեց լռություն ու... մի ակնթարթ...

Անհետացավ "ես"-ս...

Գիշեր էր խաղաղ...

Ինչ լավ էր, հանգիստ,

Նինջն ինձ էլ վերջապես այցելեց նորից:

Ուղարկել «Լեության խորհուրդը"» Digg-ին Ուղարկել «Լեության խորհուրդը"» del.icio.us-ին Ուղարկել «Լեության խորհուրդը"» StumbleUpon-ին Ուղարկել «Լեության խորհուրդը"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի