Նայել RSS հոսքը

Լեռնցի

Սևանն ու սև ջուրը

Գնահատել այս գրառումը
Սև ջուրն ասաւ Սևանին
- Բալասան բեր իմ ցաւին,

Թէ քեզնից եմ ես ծնւում`
Ինչու՞ ջուրս չի խմւում,
Միայն գոմեշն է գալիս...
Ինչու՞ մեր ծնած ձկներն էլ, ասա՛,
Քոնը իշխան է, իմը` օձաձուկ,
Ինչու՞ չեմ մնում քեզ պէս փիրուզեայ,
Ի՞նչն է իմ մեղքը, ինձ ասա ծածուկ.
Քեզնի՞ց եմ ծնւում, թէ՞ տիղմից. ասա՛:
- Ինձնից ես ծնւում,
Բայց էլ չես խմւում:
Քանզի քո սիրտը առաջուանը չէ,
Հազար ճամփի է ջուրդ պղտորւո՜ւմ...
Պղծեալի համար ո՞վ կը հառաչէ...
Ծնւում Սևանից կոյս ու անառիկ,
Փախչում, սև ջուր ես դառնում թափառիկ,
Գգւում հողէ-հող, գրկէ-գիրկ ընկնում,
Դու ես քեզ լլկում,
Քեզ բախտից զրկում,
Թէ մաքուր չլիներ Սևանս այսքան`
Ինչպէս սրբուհու գիրկը կուսական,
Օձեր կը ծներ, իշխան չէ՛ր ծնի,
Չէ՛ր դառնայ մաքուր սիրտն Հայաստանի,
Ու թէ ցամաքեր ողջ Սևանն իմ պարզ`
Թեկուզ մի աչք էլ չէր լալու վրաս:
Ով կոյս, մաքուր կաց մայր Սևանիդ պէս,
Սև ջրի նման գրկէ-գիրկ չըկնես,
Միշտ Սևանի պէս մաքուր կաց, մանուկ,
Որ իշխան ծնես, ոչ թէ օձաձուկ...

Հովհաննես Շիրազ

Ուղարկել «Սևանն ու սև ջուրը"» Digg-ին Ուղարկել «Սևանն ու սև ջուրը"» del.icio.us-ին Ուղարկել «Սևանն ու սև ջուրը"» StumbleUpon-ին Ուղարկել «Սևանն ու սև ջուրը"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Varzor-ի ավատար
    Մեկնաբանություններն ավելորդ են Շիրազն արդեն ամեն ինչ ասել ա
    Իսկ ինձ թվում ա, դժվար ինչ-որ մեկը հանդգնի Շիրազին քննադատել միտք արտահայտելոի տեսանկյունից
  2. Լեռնցի-ի ավատար
    Մեկնաբանություններն ավելորդ են Շիրազն արդեն ամեն ինչ ասել ա
    Իսկ ինձ թվում ա, դժվար ինչ-որ մեկը հանդգնի Շիրազին քննադատել միտք արտահայտելոի տեսանկյունից
    Էստեղ տգէտ հանդգնողներ պատահում են: