21.06.2011, 01:28 (2266 Դիտումներ)
Ինտերնետներում աղմուկա հելել` բա հայ ժամանակակից մշակութային գործիչ, թուրքարմատ ռաբիզի ֆոնի տակ նեգռական ժողովրդական կրիմինալ երգերի կատարող ռեպեր Սուպերսաքոն նկարներա հրապարակել: Ամեն ինչ կանցներ համեմատաբար հանգիստ, բայց Սուպերսաքոն որոշելա ցույց տա համայն աշխարհին յուր տղամարդկությունը, ու ադաթավարի որոշելա սեփական արժեքը համայն աշխարհի առջև բարձրացնելու համար կին ստորացնի: Հրացան, Սուպերսաքո, Սուպերսաքոյի ոտքերի մոտ ստորացած կին` ասելա թե ժամանակակից հայկական ֆոտոշոփային արվեստ: Համա թե ժամանակակից հայկական արվեստին նոր երանգներ տալու համար ամբողջ կոմպոզիցիան Հաղպատի վանքի ֆոնինա, ինչը և հանդիսացելա ինտեռնետային աղմուկի պատճառ: Մի կողմ թողելով նման նկարներ հրապարակելու էթիկ կողմը /ոնց որ ռուսական անեկդոտում` "Рабинович, ты либо крестик сними, либо штаны надень"/, ինչպես նաև Սուպերսաքոյի հասցեին հնչած սատանիզմի մեջ հիստերիկ մեղադրանքները /վերջինիս հետ Սուպերսաքոն ուղիղ էնքան կապ ունի, ինչքան ոտիս բութ մատը` Ջոմոլունգմայի գագաթի/` անհանգստացնող փաստը էնա, որ ահագին հայրենակիցների նման բան դուր կարա գա: Առաջարկ չէր լինի, եթե չլիներ պահանջարկ` էդքան բան:
Սահմանափակեմ Պարոնյանով` "հառաջադիմություն կը պոռանք եւ ետ-ետ կերթանք":
P.S. Նկարները չեմ կցում չորս պատճառով
1. զարհուրելի անճաշակա
2. միջի ֆոտոշոփը զզվելի տեխնիկական մակարդակիա
3. գտնել կարելիա համայն հայկական ցանցով մեկ
4.