Նայել RSS հոսքը

Քայլող հիշողություն

Մի շիշ մածնի պատմություն

Գնահատել այս գրառումը
Ձմեռ էր,ցուրտ,սառը քամուց մարդու շունչ էր կտրվում:90-ականներին Երևանում ավելի՞ ցուրտ էր,թե հիշողություներս են չափազանց մրսած:Մթերայինները չգիտեմ ինչ էին վաճառում,բայց վաճառածները հաստատ մթերք չէր:Ամբողջ գիշեր էդ ցրտին փողոցում հերթ էինք կանգնում,որ կաթ ու մածուն առենք:Ինձանից առաջ սպասողը միջին տարիքի կին էր.անխնամ մազերով,անփութորեն տանը եղած տաք շորերը վրան հավաքած,հաստ գուլպաների վրայից հողաթափեր հագած:Դե դուք էլ տեսած կլինեք,էն կանացից,որ ինչքան վատ,անմխիթար տեսք են ունենում,այնքան հպարտորեն գիտակցում են,որ ամբողջովին նվիրված են ընտանիքին:Ամբողջ գիշեր սա աստծո ճշմարտութունն էր քարոզում,ներվայնացնող,ճղճղան ձայնով"Խնդրիր աստծուց,խնդրիր ու ամենակարողը կտա,մեռնեմ աստծո զորությանը":Մի խոսքով դժվար գիշեր անցկացրինք:
Զոռով-շառով ,չուզենալով,երևի նույնիսկ հակադրվելով,լայսը բացվեց:Ինչքան գիշերն ուշ անցավ,էնքան արագ խարնաշփոթը վերջացավ:Մեր (իմ ու էս կնոջ)քթի տակ մեկը առանց հերթի վերջին կաթն ու մածունը առավ ու թռավ:Հիմա սա, մոռացած գիշերվա ասածները ,անեծքների դարակը բացել ու անիծում է էս "ճարպիկ"երիտասարդին,ես էլ չգիտեմ ինչու թեթևություն ու բավականություն եմ ստանում էս ամբողջ քաշքշոցից:"Դու աստծուց խնդրիր կաթն ու մածունդ,աստված քեզ կտա,հեգնում եմ ես,էդ երիտասարդը ոչ մեկին չուներ,որ խնդրեր,դրա համար էլ առանց հերթի առավ ու թռավ":Ասում ու մի անբացատրելի հաճույք եմ ստանում,մոռացած գիշերվա մղձավանջն ու փորուփոշման տուն գնալու դառնությունս:Մածուն առնող բախտավորներից մեկը ծիծաղելով ,առած մածուններից մեկը ինձ է տալիս ասելով"ինչպես երևում է քեզ էլ մածուն տվող չի լինի,վերցրու":Էս մի շիշ մածունը երկու օր է սառնարանում ( լույս չկար,պահարանի տեղ էինք օգտագործում սառնարանը) ոչ մեկս չենք համարձակվում խմել:Ես մտածում եմ ,թող մայրս խմի,մայրս թողնում է ամուսնուս,դե մի խոսքով, ափսոսում ենք բացել:Հաջորդ օրը որոշում կայացրած բացում եմ սառնարանը:Մածունը չկա:Ոչ ես ու ամուսինս ենք տեղյակ,ոչ `մայրս:Էս մածունն ու՞ր է,հարցնում եմ հորս զարմացած,նա էլ թե"Երկու օր է սառնարանում,ուտող չկար:Մի մուրացկան երեխայի հետ դուռը թակեց,ի՞նչ անեի:

Ուղարկել «Մի շիշ մածնի պատմություն"» Digg-ին Ուղարկել «Մի շիշ մածնի պատմություն"» del.icio.us-ին Ուղարկել «Մի շիշ մածնի պատմություն"» StumbleUpon-ին Ուղարկել «Մի շիշ մածնի պատմություն"» Google-ին

Թարմացել է 14.06.2011, 12:39 ըստ [ARG:5 UNDEFINED]

Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Lem-ի ավատար
    Սկիզբը ցուրտ էր, անհույս ու ցավոտ... Իսկ վերջը շատ լուսավոր էր:
  2. Մինա-ի ավատար
    Lem ջան ի~նչ լուսավոր:Գոյություն էր,զոռով շառով քարշ էինք տալիս:Այնքան ժամանակ էինք առաց լույսի մնացել,որ լուսավոր բառը վիրավորվում է իրեն հիշատակելուց:
  3. Meme-ի ավատար
    Ինչքան դժվարությամբ ես էդ մածունը վաստակել,ու վերջում տվել ավելի կարիքավորի,չանայծ արդեն լսածներիցս հասկանում եմ,որ բոլորը կներեք բայց կարիքավոր էին էդ տարիներին...էն օրը մի դեպք եղավ,ասեցի հենց տանը ասում եմ 91 թիվ,սկսում են վատը հիշել,որովհետև ամեն ինչն էլ վատ էր,իմ ծնված տարիներին,բայց մի կին կար ասումա,դուք ինչ եք տեսել,իմ տղան էր մեղկ ձեզանից առաջ էր ծնվել,լույս էր ուզում,բայց....Ցավալիա
  4. Մինա-ի ավատար
    Տղաս 93-ին Մարգարյան ինստիտուտում ծնվեց:Ցրտից լացում էի հիվանդանոցում,ամեն ինչ սառը մարամրից էր,իսկ բազմոցներն էլ հասկանալի պատճառով կաշվից:Ոչ նստել էր լինում,ոչ էլ շարունակ քայլել միջանցքով:Չէի լացում,հեկեկում էի ցրտից կապտած:Ամեն ծննդաբերությունից առաջ քույրերը սկսում էին մոմեր հավաքել պալատներից:Ինչով էր տարբերվում Լենինգրադի բլոկադաից?:Իմ բախտը բերեց ,տղայիս ծնվելուց լույսերը տվել էին:
  5. Meme-ի ավատար
    Ուրախ եմ Հասմիկ ջան....կարևորը դժավրությունների միջով անցել եք,դուք մամաներդ,ու հիմա գոնե որոշ մասը հասել են իրենց նպատակին,գոնե ուրախ են,ու հպարտ որ լավ բալիկներ են մեծացրել
  6. Lem-ի ավատար
    Մինա ջան, լուսավորը հայրիկիդ արարքն էր, դա նկատի ունեի...
  7. Մինա-ի ավատար
    Փառք աստծո,Meme ջան գոհ եմ իմ կյանքից(առանձնապես պահանջկոտ ել չեմ,քչով բավարարվող ու ունեցածս գնահատող եմ հոգիս):
  8. Մինա-ի ավատար
    Մեջբերում Lem-ի խոսքերից
    Մինա ջան, լուսավորը հայրիկիդ արարքն էր, դա նկատի ունեի...
    Հասկացել եմ Lem ջան:
  9. Morg-ի ավատար
    Մինա ջան շատ հրաշալի էս գրում, ամեն կարդալուց տեսարանը աչքիս առաջ է գալիս, ու պատկերացնում եմ ձեր վիճակը էդ տարիներին, ես փոքր եմ եղել, ու իմ ծնողները նույնպես անցել են էդ դժվար օրերը: Եթե հնարավոր է (իհարկե դա քո գործն է) կփոխես ավատարդ մի հատ ավելի լուսավոր ու գունավոր նկարի հետ, ի նշան նրա, որ ամեն ինչ անցել գնացելա ու հաղթանակած է էս ազգը դուրս եկել էս ամեն ինչի միջից, ու դու նույնպես:
  10. Մինա-ի ավատար
    Առավոտյան փորձեցի փոխել,բայց շատ անհաջող ստացվեց:Մի քիչ կպարապեմ Morg ջան ու մեծ հաճույքով կփոխեմ:Շնորհակալ եմ մեկնաբանությանդ համար:
  11. Մինա-ի ավատար
    Մեջբերում Morg-ի խոսքերից
    Մինա ջան շատ հրաշալի էս գրում, ամեն կարդալուց տեսարանը աչքիս առաջ է գալիս, ու պատկերացնում եմ ձեր վիճակը էդ տարիներին, ես փոքր եմ եղել, ու իմ ծնողները նույնպես անցել են էդ դժվար օրերը: Եթե հնարավոր է (իհարկե դա քո գործն է) կփոխես ավատարդ մի հատ ավելի լուսավոր ու գունավոր նկարի հետ, ի նշան նրա, որ ամեն ինչ անցել գնացելա ու հաղթանակած է էս ազգը դուրս եկել էս ամեն ինչի միջից, ու դու նույնպես:
    Երևի շատ պիտի փնտրեմ Morg ջան,քո նկարից լուսավորը գտնելու համար:
  12. Morg-ի ավատար
    Հենց քո նկարներից թեկուզ:
  13. Մինա-ի ավատար
    Ես ել իմ նկարներից նկատի ունեի Morg ջան:Երթևեկության կանոնները դեռ չգիտեմ,հենց սովորեմ,կտեղադրեմ:Խոսք եմ տալիս:
  14. Morg-ի ավատար
    Ղեկավարման վահանակ, խմբագրել ավատարը
  15. Մինա-ի ավատար
    Մեջբերում Morg-ի խոսքերից
    Ղեկավարման վահանակ, խմբագրել ավատարը
    Էդքանը գիտեմ Morg ջան,արխիվից իջեցրած նկարս պարզ դուրս չի գալիս:Լավ էս էլ քո թանկագին խաթրի համար:Լուսավոր եմ?:
  16. Lem-ի ավատար
    Լուսավոր-մուսավոր չգիտեմ, շատ սիրուն ես:
  17. Մինա-ի ավատար
    Շնորհակալ եմ Lem ջան,սկզբից կարծեցի կռիվ ես անում հետս:ՈՒրիշ կայքի տպավորությունների տակ էի երևի:
  18. Lem-ի ավատար
    Ուղղակի ինձ համար անցած նկարն էլ է շատ լուսավոր, բայց հասկանում եմ, թե Morg-ն ինչ նկատի ուներ:
    Իսկ դու էնքան նուրբ ու սիրուն դիմագծեր ունես, որ սահմանափակ ուղեղս սկզբում մտածում է գեղեցկության մասին, հետո՝ ավելի խոր իմաստների, որոնցից մեկն էլ լուսավոր լինել-չլինելն է:
  19. Մինա-ի ավատար
    Մեջբերում Lem-ի խոսքերից
    Ուղղակի ինձ համար անցած նկարն էլ է շատ լուսավոր, բայց հասկանում եմ, թե Morg-ն ինչ նկատի ուներ:
    Իսկ դու էնքան նուրբ ու սիրուն դիմագծեր ունես, որ սահմանափակ ուղեղս սկզբում մտածում է գեղեցկության մասին, հետո՝ ավելի խոր իմաստների, որոնցից մեկն էլ լուսավոր լինել-չլինելն է:
    Lem ջան արդեն երես եմ առնում:
  20. Morg-ի ավատար
    Ըհըըըըըը, էս ուրիշ բան: Շատ սիրուն եք ու լուսավոր: