Նայել RSS հոսքը

Քայլող հիշողություն

Գողությու~ն ենք արել,գողությու~ն

Գնահատել այս գրառումը
Առավոտ-գիշերով դուրս եկանք տանից:Ամբողջ գիշեր աչք չփակեցի:Մղձավանջի պես ինչ-որ պատկերներ էի տեսնում աչքերս բաց:Երազ էր ,թե հաջորդ օրվա տագնապը,խտացված թարթիչներիս տակ?:Փետրվար ամիսն էր:Երևանի ցուրտը հավաքած վերարկուիս տակ դեպի մեքենան էի շարժվում,ենթագիտակցաբար աշխատելով երկարացնել ինձ մեքենայից բաժանող ճանապարհը:Ինչպես հասանք օդանավակայան ինքս էլ չհասկացա:Ոչինչ չեմ հիշում,մորս եմ հիշում ,թաց ժպիտի տակից հեկեկոցն էր կուլ տալիս,մեկ-մեկ էլ գլխաշորի ծայրով թաքուն արցունքներն էր սրբում արագ-արագ,որ չնկատեմ,չմտահոգվեմ:Մայրս փոքրիկ,մայր խեղճ...Մորս էլ չտեսա,վերջին հիշողությանս մեջ էդ թաց ժպիտն է մնացել,որ հակադրվում,հոխորտում էր, լուռ բղավելով"Մի գնա":
Հասանք Հունաստան:Լեգենդներ,առասպելներ էին պատմում հույների մասին,իբր ամեն զատիկի ու ծննդյան տոներին փողոց են հանում հին կահույքը,նորը գնելով:Մեզ իհարկե նման նվերներ ճակատագիրը չէր նախատեսում:Քրոջս տված դոշակին էինք քնում:Օտարության մեջ չգիտեինք մնալու ենք,թե ՀԱՅՐԵՆԻՔԻ կանչով հետ ենք գնալու:Ոչ հունարեն գիտեինք,ոչ էլ մեր տունն էինք հեշտությամբ գտնում:Օտարների մեջ օտար ,ավելի շուտ անտեսանելի,անգո,անբովանդակ էինք զգում մեզ:
Մի օր էլ Երևանի կարոտից մաշված,տրորված,հոգեբանորեն ընկճված տուն ենք վերադառնում:Մթնշաղ էր ,գարնանային մի պարզ երեկո:Տուն հասնելու համար ներքևից վերև ենք բարձրանում դիքով, մեր դատարկված մարմինը զոռով քարշ տալով,մեկ էլ...Այ քեզ հաջողություն:Փողոցի անկյունում մի նոր,խելքը գլխին,կուկլա բազմոց են գցել:Ես նայում եմ ամուսնուս,ամուսինս`ինձ:Առանց երկար-բարակ մտածելու վերցնում ենք էս բազմոցն ու թև առած տուն ենք հասնում:Հաջորդ օրը առավոտյան անցնում ենք քրոջս հետ նույն փողոցով ու ուրախ-ուրախ ցույց եմ տալիս "էն"տեղը...Քույրս ծիծաղը ատամների տակ բացատրում է,որ կահույքի վերանորոգման արհեստանոց է կողքինը:Աչքիս արաջ է գալիս"Մենք ենք,մեր սարերը"ֆիլմում Սոս Սարգսյանը,ձերքերը բերանին հավաքած"Գողությու~ն ենք արել,գողությու~ն"....

Ուղարկել «Գողությու~ն ենք արել,գողությու~ն"» Digg-ին Ուղարկել «Գողությու~ն ենք արել,գողությու~ն"» del.icio.us-ին Ուղարկել «Գողությու~ն ենք արել,գողությու~ն"» StumbleUpon-ին Ուղարկել «Գողությու~ն ենք արել,գողությու~ն"» Google-ին

Մեկնաբանություն

  1. Meme-ի ավատար
    Վայ Մինա ջան,ինչ կլին իիօրագիր բացի լա՞վ...ես սուտ խոսել չեմ սիրում,ու իրոք հավես ես գրում,զգում եմ լավ պատմություններ ունես,երբ բացես սրանք էլ կտեղադրես,որ չկորչեն ու գնան....
    Խոսքերս երկարացնելն ավելորդա....որ ասում եմ լավ եք գրու՜մ
  2. Lem-ի ավատար
    Լացս եկավ...
  3. Մինա-ի ավատար
    Մեջբերում Meme-ի խոսքերից
    Վայ Մինա ջան,ինչ կլին իիօրագիր բացի լա՞վ...ես սուտ խոսել չեմ սիրում,ու իրոք հավես ես գրում,զգում եմ լավ պատմություններ ունես,երբ բացես սրանք էլ կտեղադրես,որ չկորչեն ու գնան....
    Խոսքերս երկարացնելն ավելորդա....որ ասում եմ լավ եք գրու՜մ
    Հոգաչափ շնորհակալ եմ Meme ջան բարի խոսքերիդ համար:Երևի դեռ հասունանալ է պետք,իսկ ես առաջին վախեցած քայլերս եմ անում համացանցում:
  4. Մինա-ի ավատար

  5. Մինա-ի ավատար
    Մեջբերում Lem-ի խոսքերից
    Լացս եկավ...
    Իմ լացն էլ գրելուց էր գալիս Lem ջան:Շնորհակալ եմ մեկնաբանությանդ համար::
  6. Lem-ի ավատար
    Մորս էլ չտեսա,վերջին հիշողությանս մեջ էդ թաց ժպիտն է մնացել,որ հակադրվում,հոխորտում էր, լուռ բղավելով"Մի գնա":
    Էս մասին ուղղակի սիրտս կտոր-կտոր արեց... Ամբողջ օրը դրա տպավորության տակ էի, հատկապես որ... Ձեզ առանձին կգրեմ:
  7. Գեա-ի ավատար
    լավն է՜ր,
  8. Մինա-ի ավատար
    Մեջբերում Գեա-ի խոսքերից
    լավն է՜ր,
    Շնորհակալ եմ Գեա ջան: