Նայել RSS հոսքը

Sonia Sargsyan

Դեպի երջանկություն

Գնահատական. 2 ձայն, 3.00 ընդհանուր:
Ծովը հանդարտ ծփում էր, ալիքները քնքշորեն շոյում էին ավազը: Նավը դեռ երկար ճամփա պիտի կտրեր ծովի վրայով: Նավի վրա միայն մեծահարուստներ էին, ամենուր պճնված ու զարդարված կանայք` շրջապատված գեղեցիկ ու ճաշակով հագնված տղամարդկանցով: Ողջ նավը պարուրված էր կանացի զրնգուն ծիծաղով: Այս հաճելի իրարանցումից առանձին նավի ամենագողտրիկ անկյունի նստարանին նստած էր մի աղջիկ: Նրա աչքերը տխուր էին, բայց աչքերին էլ ավելի մեծ հմայք էին հաղորդում նրան: Ձեռքի նամակը թաց էր` նրա տաք արցունքներից: Այնքան գեղեցիկ ու սրտաճմլիկ էր նավի անկյունի այս տեսարանը. նստարանին նստած տխուր աղջիկ, ձեռքին` բաց նամակ, իսկ հեռվում` անվերջ ձգվող ծով: Աղջիկը ձեռքից վայր գցեց նամակը, վեր բարձրացավ ու անխոս նետվեց ծովը: Գեղեցիկ էր այդ համարձակ թռիչքը: Նա կարծես ջրի մի կաթիլ էր, որ նետվեց լրացնելու ծովն իր գեղեցկությամբ: Նրա երկնագույն զգեստը փարվեց ծովին, նրանք գրկեցին իրար, աղջիկը ձուլվեց ջրերին ու անհետացավ: Նավի վրա ոչ ոք չզգաց նրա բացակայությունը: Բոլորն ուրախ աղմկում էին: Մի խումբ երիտասարդներ եկան նստեցին այն նստարանին, տրորեցին բաց նամակը: Գողտրիկ անկյունը ևս ձուլվեց նավի ուրախ ֆոնին:
Ծովն ուրախ ծփում էր, աղջիկը գտել էր իր երջանկությունը...

Հեղինակ: Սիմոնյան Է., ՀՊՏՀ ԳՄ
http://economy.do.am/forum/18-14-1

Ուղարկել «Դեպի երջանկություն"» Digg-ին Ուղարկել «Դեպի երջանկություն"» del.icio.us-ին Ուղարկել «Դեպի երջանկություն"» StumbleUpon-ին Ուղարկել «Դեպի երջանկություն"» Google-ին

Պիտակներ: երջանկություն, սեր Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն

  1. Մինա-ի ավատար
    Ինչու չեք նշում հեղինակին( Սիմոնյան Էմիլյան է) ???Իմ կարծիքով դա հեղինակային իրավունքների խախտում է:Հարգանքներս...
  2. Sonia Sargsyan-ի ավատար
    Նշված է` Հեղինակ: Սիմոնյան Է., ՀՊՏՀ ԳՄ
  3. Մինա-ի ավատար
    ՈՒրեմն ես եմ անուշադիր եղել:Ներեղություն...