Ջեկոն…
22.05.2009, 03:05 (7226 Դիտումներ)
Հայկօ-ի բլոգը կարդալուց հետո որոշեցի պատմել,
Նա 90-ականների իմ կյանքի լուսավոր կետերից է՝ Ջեկոն, որն իմ ընկերն էր, որի հետ ես խաղում էի, խոսում, սահնակ քշում…
Ջեկոն մի հասարակ փողոցային շուն էր, ապրում էր մեր բակում, ձմեռները նկուղում: Նա անչափ բարի շուն էր, շատ լավ տարբերում էր լավ և վատ մարդկանց (համոզված եմ հոտառությամբ էր տարբերում, ինչպես ես՝ մարդկանց ոտքերով) և համապատասխան վերաբերմունք ցույց տալիս: Միակ մարդը, որ նրան չէր սիրում մեր հարևան Մուշեղպապիկն էր՝ միայնակ դժբախտ մի մարդ՝ իր միայնակությունից չարացած ամբողջ աշխարհի դեմ: Նա ամեն անգամ Ջեկոյին տեսնելիս գոռում էր, որ վաղն անպայման կզանգի համապատասխան տեղ ու նրան կգան կսպանեն: Ջեկոն պատասխանում էր նրան երկար ու սպառնալից հաչոցներով:
Այնքան պատմություններ ունեմ Ջեկոի հետ կապված, էէէհհհհհ: Ասեմ, որ բակի երեխաները վախենում կամ զզվում էին նրանից, իսկ իմ մտքով երբեք չի անցել զզվանքով մոտենալ իմ բարեկամին՝ այս դեպքում հասարակ շանը: Ահա ինչու երևի ամենամոտ անձը ամբողջ բաիկից ես էի նրա համար, իսկ ամենասիրելի ընտանիքն ու բնակարանը՝ մերը
Մի աշնանային օր, երբ ես առաջին դասարան էի, դպրոցի ճանապարհին ընկա և գետրիներիցս մեկը ցեխոտվեց ու պատռվեց, Ջեկոն, ինչպես միշտ, ուղեկցում էր ինձ: Ես ամաչեցի այդ տեսքով գնալ դասարան և դիմելով Ջեկին ասացի
_Ջեկո, գնա տուն ու հորքուրին ասա ընկել եմ, գետրիս ճղվել ա, թող նոր զույգ տա, որ դպրոց գնամ, ես այստեղ կսպասեմ:
Նա նայեց աչքերիս, շուռ եկավ և գնաց: Երկար սպաեցի նրան, բայց Ջեկը այդպես էլ չեկավ, դասարանցիներիցս մեկը մայրիկի հետ այդ նույն ճանապարհով անցնում էր, տեսավ ինձ ու տարավ դասարան:
Երբ տուն վերադարձա հորաքրոջս հարցրեցի, թե Ջեկոն առավոտյան մեր տուն չի եկել: Ասեմ, որ հորաքույրս շներից շաաատ է վախենում, այնպես որ նա շատ վրդովված պատմեց, թե ինչպես է Ջեկոն եկել սկսել ճանկռոտել դուռը, հորաքույրս լեղաճաք է եղել, մտածել է, շուն է, երևի սոված է, դուռը բացել է թե չէ Ջեկոն սկսել է ինչ-որ տարօրինակ ձայներ հանել գլխով շարժումներ անել, մորաքույրս շութափույտ կերպով շպրտել է հացը ու դուռը փակել: Բայց, ասում էր նա, շունը երկար դեռ ճանկռոտում էր դուռը:
իսկ ես շատ վիրավորված ու բարկացած հանդիմանեցի, թե ինչու գուլպաներս չի տվել Ջեկին, որ բերի:
Սա Ջեկոի հետ կապված վերջին դեպքերից է, բայց ձմռանն Ջեկի հետ ավելի շատ էինք զվարճանում: Նա բավականին ուժեղ շուն էր և կարողանում էր սահնակը բռնել ու ինձ քաշել:
Մայրս հիմա է ասում, որ ցուրտ ձմռանը, երբ ես ու քույրս սոված էինք լինում, հաց էինք ուզում, իսկ տանը ուտելիք չէր լինում, մայրս մեզ ուղարկում էր դուրս՝ խաղալու, որ համ մոռանանք ուտելիքի մասին, համ էլ շարժվենք տաքանանք:
Հաճախ նա էլ էր մեզ հետ գալիս ու զարմանում, թե ինչ խելացի է ոչ ոքի կողմից չդաստիրակված փողոցային շունը, ինչպես է նա մեզ լսում, հնազանդվում, զվարճացնում, խաղում:
Ես դեռ շատ պատմություններ ունեմ Ջեկոի մասին, հետո կպատմեմ, դրանք ինձ են պետք, դրանք այնքան տաք են, ուրախ, անհոգ ու իմն են…




: Միակ մարդը, որ նրան չէր սիրում մեր հարևան Մուշեղպապիկն էր՝ միայնակ դժբախտ մի մարդ՝ իր միայնակությունից չարացած ամբողջ աշխարհի դեմ: Նա ամեն անգամ Ջեկոյին տեսնելիս գոռում էր, որ վաղն անպայման կզանգի համապատասխան տեղ ու նրան կգան կսպանեն: Ջեկոն պատասխանում էր նրան երկար ու սպառնալից հաչոցներով:




