Ավտովթար
Քնում եմ պատուհանները բաց: Էսօր առավոտվա ժամը 5ի կոմերը դխկոց, չխկոց, հայ բույ լսվեց: Գնացի պատուհանի մոտ տենամ ինչա: Դու մի ասա ինչ որ մոտոցիկլավար դմփացել էր մեքենայի, թռել ու գլխով էկել գետնին: Սաղավարտը մաս մաս էր էղել, գլուխը էրկու կես: Գետնին մի տեսակ անդուր կարմիր գույնի արյան լաքան գնալով մեծանում էր: Մի քսան րոպեից էլ ոստիկանություն, էլ բժիշկներ` մոտոցիկլավարին բարձին տարան /պատկերացում անգամ չունեմ, կենդանի էր թե չէ` համենայն դեպս չէր շարժվում/, ծխախոտ ծխախոտի հետևից ծխող մեքենայի վարորդին դեռ երկար էին հարցաքննում, չափումներ անում, կանաչ ներկով սլաքներ նկարում:
Հետո անձրև էկավ ու կարմիր լաքան մաքրեց` չսպասելով, որ հատուկ մաքրող գա: Բայց ես արդեն քնած էի: