Մարաշի մանկատան սաներին օգնելու համար ակնկալում ենք Ձեր օգնությունը:Հարկավոր են 2-7 տարեկան երեխաների հագուստներ,գրենական պիտւյքներ,խախալիքներ(ցուցակը կարող եք շարունակել ինքներդ) :Հարցերի համար խնդրում եմ դիմել ինձ:
Ամենահեշտ միջոցը կլինի փակել աչքերը և ասել` ամեն ոք իր համար, կամ մեղադրել պետությանը և ասել, թե դա պետության պարտականությունն է, որ պետությունը և ոչ թե մենք պետք է հոգա, որ ծերերը սովամահ չլինեն, որ բազմազավակ ընտանիքներն անհոգ ապրեն, որպեսզի ոչ մի երեխա մանկատան դռան շեմին չհայտնվի: Իսկ նրանց, ում բախտը այսպես թե այնպես չի բերել, միանգամից գտնեն իրենց ծնողներին: Բայց եկեք չմոռանանք, որ պետության բաղկացուցիչ մասը նրա քաղաքացիներն են, այսինքն` ես և դուք: Եվ եթե մենք դիմացինի նկատմամբ անտարբեր ենք, եթե գթությունը մեզ համար չէ, եթե մենք չենք կիսում դիմացինի ցավը, եթե մենք անընդհատ սպասում ենք, որ ամեն ինչ մեր փոխարեն կանեն, ապա մենք դատապարտված ենք: Որբ երեխան չունի մայր, ով թիկունքով կպաշտպանի նրան բոլոր վտանգներից: Նրանց ոչ ոք չի պաշտպանում, իսկ իրենք ինքնուրույն չեն կարող պաշտպանվել: Այդ իսկ պատճառով մենք պետք է նրանց օգնենք: Յուրաքանչյուր երեխայի ժպիտը մենք կընդունենք որպես ընդհանուր հաղթանակ: Խնդրում եմ անտարբեր չանցնել այս գրառման կողքով:
Անհամբեր սպասում եմ ձեր արձագանքներին:
Շնորհակալություն!!!
Հարգելի ակումբցիներ,խնդրում եմ անտարբեր մի անցեք այս գրառման կողքով,եթե օգնելու ցանկություն ունեք ինձ նամակ գրեք,կամ փնտրեք ինձ facebook-ում- Babayan Heghine!Յուրաքանչյու հարց կստանա իր պատասխանը:
P.Sխնդրու եմ չամաչել հարցեր տալուց!!!!