18.04.2011, 01:45 (1870 Դիտումներ)
Երգ, որը ինձ ինչ-որ դեպքի մասին է հիշեցնում:
Դեպք` մի անգամ խանութում, դեռևս դպրոցական վախտերը Հայաթթի և Բլեքի "Urban Voodoo" գրքին ռաստ գալը: Էդ վախտ դեռ պատկերացնել չէի կարա, ինչքան թունդ գիրքա վաղուց դասական դարձած հատորիկը:
Հետևանք` հայացքներս կրոնի, փիլիսոփայության, աշխարհի մասին 180 աստիճան փոխվեցին, մի շարք հավատալիքներ հօդս ցնդեցին, առաջին անգամ լսեցի Գոետիայի մասին /գրքում թեթև հիշատակվումա/, առաջին անգամ կարդացի Քրոուլիի մասին /գրքում ինքը կատաղի քննադատվումա` պետքա նշել, որ արդարացի/, ու սկսեցի առաջին անվստահ վուդույի փորձերը:
Երգը լսել եմ շատ ավելի ուշ` երբ արդեն գիտեի, ովա Պապա Լեգբան, ու ինչ ձիա քշում: Բայց իրա կոտրտած րիթմով ու հավես բառերով շատ լավա փոխանցում իմ էն վախտվա առաջին էրկու իրեք ամսվա տրամադրությունը: