Նայել RSS հոսքը

Ozon

ԲԱՎԱՐԻԱՆ ՆԱՀԱՆՋՈՒՄ Է

Գնահատել այս գրառումը
Ինչպես և սպասվում էր Նյուրնբերգում «Բավարիան» անցկացրեց բավականին ծանր հանդիպում: Բավարացիները հանդիպման մեկնարակում Թոմաս Մյուլերի արագ գոլի շնորհիվ կարողացան առաջ անցնել: Ընդհանուր առմամբ առաջին խաղակեսում մյունխենցիները բավականին լավ տպավորություն թողեցին: Չնայած հաշիվը կրկնապատկելու բազմաթիվ հնարավարություններին թիմերը ընդմիջման գնացին 0:1 հաշվով: Երկրորդ խաղակեսում տանտերերը սկսեցին ավելի ակտիվ գործել և որոշակի առումով կարողացան հավասարեցնել խաղը: Նյուրնբերգցիների գրոհները այդքան էլ լուրջ բնույթ չին կրում ,սակայն տանտերերին իր անվստահ և խայտառակ խաղով օգնեց հաշիվը հավասարեցնել «Բավարիայի երիտասարդ և անփորձ դարպասպահ Թոմաս Կրաֆտը, ով սեփական տուգանային հրապարակից դուրս գալով փորձեց գնդակը հեռացնել, բայց ուղիղ Էյգլերի առջև, իսկ վերջինս մեկ հպումով կատարած հարվածով հեռու տարածությունից գնդակը ուղարկեց Բավարիայի դարպասը`1:1: Նշենք, որ առաջին խաղակեսում Կրաֆտը նույնպես աչքի ընկավ նմանատիպ «հերոսությամբ», սակայն ի ուրախություն նրա և Բավարիայի գնդակը բախտի բերմամբ չհայտնվեց հյուրերի դարպասում: Միևնույն է չխրատվելով իր արարքներից երիտասարդ գերմանացին չար կատակ խաղաց Բավարիայի հետ: Հանդիպման մնացած հատվածում բավարացիների ջանքերը շեղ հարվածներով վերջ էր դնում մեկ այլ «հերոս` Մարիո Գոմեսը,ով դրվագներից մեկի ժամանակ գնդակը մրցակցի դարպասը չկարողացավ ուղարկել ընդամենը երկու-երեք մետր հեռավորությունից: Բավարացիները գիտակցելով, որ այդ արդյունքը նրանց նորից ետ կմղի չորրորդ հորիզոնական ամեն կերպ ձգտում էին հասնել բաղձալի հաղթանակի, բայց ավաղ` խաղն ավարտվեց ոչ-ոքի `1:1 հաշվով: Միայն նշեմ, որ հանդիպման վերջնամասում Նյուրնբերգի հակագրոհների արդյունքում Բավարիան կարող էր ձեռքից բաց թողնել նույնիսկ ոչ-ոքի արդյունքը: Սակայն Բավարիայի անհաջողույունները այդքանով չվերջացան: Խաղի եզրափակիչ սուլիչից հետո մրցավարին վարքաբեկելու համար կարմիր քարտ ստացավ Արիեն Ռոբենը, ով բաց կթողնի հաջորդ տուրում Բայերի հետ կայանալիք կարևորագույն հանդիպումը: Եվ քանի որ զուգահեռաբար ընթացոող` Հանովեր-Մայնց խաղը ավարտվեց տանտերերի վստահ հաղթանակով` Բավարիան կրկին նահանջեց չորրոդ հորիզոնական և դա նշանակում է, որ վերջնամասը խոստանում է լինել թեժ:

ՆՅՈՒՐՆԲԵՐԳ - ԲԱՎԱՐԻԱ 1:1
Իզի-Կրեդիտ-Շտադիոն(48.548).Նյուրնբերգ
Գոլեր` Մյուլեր 5' - Էյգլեր 60'
Մրցավար` Կնուտ Կիրխեր

ՆՅՈՒՐՆԲԵՐԳ: Շաֆեր- Չանդլեր, Վոլշխեիդ,Վոլֆ,Պինոլա - Սիմոնս - Կոհեն,Գունդոգան (Հեգելեր 33') ,Էկիչի (Մինտալ 83') - Մակ (Շիբեր 66')

ԲԱՎԱՐԻԱ:Կրաֆտ - Լահմ,Լուիս Գուստավո,Բադշտուբեր,Պրանյիչ (Կոնտենտո 46') - Կրոս (Տիմոշչուկ 46'), Շվայնշտայգեր - Ռոբեն,Մյուլեր (Կլոզե 63'),Ռիբերի - Գոմես

Զգուշացումներ` Վոլֆ, Վոլֆշխեիդ/Կրոս, Բադշտուբեր
Հեռացում խաղից հետո` Ռոբեն

www.bavaria-munchen.do.am

Ուղարկել «ԲԱՎԱՐԻԱՆ ՆԱՀԱՆՋՈՒՄ Է"» Digg-ին Ուղարկել «ԲԱՎԱՐԻԱՆ ՆԱՀԱՆՋՈՒՄ Է"» del.icio.us-ին Ուղարկել «ԲԱՎԱՐԻԱՆ ՆԱՀԱՆՋՈՒՄ Է"» StumbleUpon-ին Ուղարկել «ԲԱՎԱՐԻԱՆ ՆԱՀԱՆՋՈՒՄ Է"» Google-ին

Պիտակներ: bavaria-munchen.do.am Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն