Նայել RSS հոսքը

ArmSOAD

Հավային մուտացիա կամ Բեզեն ընդդեմ Գոգլ-մոգլի

Գնահատել այս գրառումը
Հիշու՞մ եք չէ ձվի դեֆիցիտը: Դե ահա ձեզ դեֆիցիտի բացատրություն, որը հնչել է հեռուստատեսությամբ:
Ուրեմն, չգիտես ինչու, բայց մեկ էլ հանկարծ, բոլոր "հայ" հավերը գաղտնի քվեարկության արդյունքում որոշում են մեր՝ հայերիս Ամանորը հարամ անել: Որոշում են ու բռնում իրենք իրենց մուտացիայի ենթարկում: Բա...

Այս մուտացիայի արդյունքում բոլոր "հայ" հավերը համատարած սկսում են ածել ձվեր, որոնք միայն սպիտակուցից են կազմված (հարցնող լինի՝ էտ ո՞նց է այդ ձուն ստեղծվում):

Բայց թռչնաբուծական ֆաբրիկաներում աշխատող հմուտ անձնակազմը, ռենդգենային հայացք նետելով նոր ստացվող ձվերի վրա, բացահայտում է դավադիր հավերի գաղտնիքն ու "կոնվեյերի" վրայից միանգամից հանում "սխալ" ձվերը: Հավիկներն էլ իրենց չեն կորցնում: Շարունակում են իրենց սև գործը: Եվ այսպես, գալիս է մի պահ, որ մեր աշխատասեր թռչնաբույծները ստիպված են լինում ածվող բոլոր ձվերը դեն նետել:
Դե մնացածը արդեն գիտենք:

Բայց չեմ հասկանում: Ի՞նչ կարիք կար այդ "գյոզալ" ապրանքը թափելու: Շուկայի բոլոր օրենքնեից օգտվելով՝ կարելի էր վաճառքի հանել "բոլորովին նոր, էլիտար, նույնիսկ էքսկլյուզիվ ձվային տեսականի": Բավական էր գովազդի մեջ ասել.

"Հոքնե՞լ եք ձվերի հետ լխճոր գործողություններ կատարելուց: Այսուհետ դրա կարիքը չկա: Գնեք մեր Բեզեյի ձվերը և հանգիստ սրտով ջարդեք դրանք մի ամանի մեջ: Ասենք վերջ դեղնուցի առկայության պատճառով չբարձրացող բեզեյին":
Այսպես, կարող է մի գեղեցիկ օր էլ խանութում հայտնվեին հատուկ Գոգլ-մոգլի համար նախատեսված դեղնուցային ձվեր: Այդ ժամանակ կարելի էր ասել.

"Ուզու՞մ եք էքստրիմալ կերակուր: Խառնեք մեր Բեզե-ձուն Գոգլ-ձվի հետ: Այսպիսի դելիկատես դուք դեռ չեք տեսել:"

Ուղարկել «Հավային մուտացիա կամ Բեզեն ընդդեմ Գոգլ-մոգլի"» Digg-ին Ուղարկել «Հավային մուտացիա կամ Բեզեն ընդդեմ Գոգլ-մոգլի"» del.icio.us-ին Ուղարկել «Հավային մուտացիա կամ Բեզեն ընդդեմ Գոգլ-մոգլի"» StumbleUpon-ին Ուղարկել «Հավային մուտացիա կամ Բեզեն ընդդեմ Գոգլ-մոգլի"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Խառը մտքեր

Մեկնաբանություն