Նայել RSS հոսքը

ArmSOAD

Վերադարձ դեպի Սովետ կամ ինչպես հավերը դաթարեցին ձու ածել

Գնահատել այս գրառումը
Վաղուց գրված մտքեր ունեի, որոշեցի տեղադրել նաև Ակումբում

Մարդ կա հիշում է, մարդ էլ կա լսել է, որ Խորհրդային միության տարիներին մտնում էիր խանութ` դատարկություն էր: Բայց չգիտես թե ոնց, կային մարդիկ, ով ունենում էր ինչ ուզում էր: Ասվածը վերաբերում էր թե սննդին, թե մնացաց ապրանքներին: Մարդ էլ կար անհայտ աղբյուրներից, կամ, ինչպես ասում են` "տակից" օրինակ "Pink Floyd"-ի ձայնագրություններ էր ճարում:

Վերադառնանք մեր օրեր: Դե երևի շատերն արդեն գիտեն հանրապետությունում ձվի հանկարծակի անհետացման մասին: Կատարենք մի փոքրիկ հետազոտություն: Ենթադրենք ուզում ենք ձու գնել: Մտնում ենք քաղաքում լավ հայտնի սուպերմարկետային ցանցի խանութներից մեկը: Փնտրում ենք ձու: Չենք գտնում: Հայացքը բարձրացնում ենք խանութի մյուս հաճախորդների վրա: Մի ծարք մարդկանց ձեռքերին տեսնում ենք մեծ-մեծ տուփերով ձվեր: Զարմանում ենք: Մոտենում ենք նրանց ու հարցնում. "Ձուն որտեղի՞ց եք վերցրել": Լսում ենք մեղմ ասած մունաթախառը պատասխան. "Ես էս շուտվանից եմ վերցրել": Շարունակում ենք զարմանալ:
Մոտենում ենք խանութի բազմաթիվ անիմաստ աշխատողներին ու հարցնում.
- Ձուն որտեղի՞ց են վերցնում:
Ասում են.
- Այսօր մենք ձու չենք ստացել:
- Այ քեզ բան, բա այ էն մարդկանց ձեռքի ձուն որտեղի՞ց է:
- Չգիտեմ, երևի իրենք շուտ են վերցրել:
Արդեն սկսում ենք մեր զարմանքի վրա չզարմանալ: Որեմն ի՞նչ է ստացվում: Կամ մարդիկ գոյություն չունեցող դարակից վերցնում են գոյություն չունեցող ձու, կամ էլ երկու շաբաթ է ձուն ձեռքները բռնած խանութում շրջու՞մ են: Դա դեռ հերիք չի, նման "ուրվականների" թիվը գնալով շատանում է, բայց խանութը արդեն մի քանի օր նոր ձու չի ստացել:

Հիմա ի՞նչ: Վերհիշենք հին ու բարի Սովետն ու փորձենք ձուն "տակից" ճարե՞լ: Թե՞ ձևացնենք, որ ոչինչ չենք նկատել, ու վերջնականապես հրաժարվենք Ամանորյա սեղանին փախլավա ունենալու մտքից:

Ուղարկել «Վերադարձ դեպի Սովետ կամ ինչպես հավերը դաթարեցին ձու ածել"» Digg-ին Ուղարկել «Վերադարձ դեպի Սովետ կամ ինչպես հավերը դաթարեցին ձու ածել"» del.icio.us-ին Ուղարկել «Վերադարձ դեպի Սովետ կամ ինչպես հավերը դաթարեցին ձու ածել"» StumbleUpon-ին Ուղարկել «Վերադարձ դեպի Սովետ կամ ինչպես հավերը դաթարեցին ձու ածել"» Google-ին

Պիտակներ: ձվի դեֆիցիտ Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Խառը մտքեր

Մեկնաբանություն