Նայել RSS հոսքը

davidus

ՀՀ համայնքների սոցիալ-տնտեսական բնութագրերը և վերլուծությունը (մաս 2)

Գնահատել այս գրառումը
Ստորև, աղյուսակում, բերված են բնակավայրերը` ըստ բարձունքային նիշերի` հաշվի առնելով ՀՀ կառավարության վերը նշված թիվ 756 որոշմամբ (և համապատասխան լրացումներով) բնակավայրերի հաստատված ցանկը (տես` Աղյուսակ 2)



Աղյուսակից երևում է, որ 35 քաղաքներ և 587 գյուղեր ըստ բարձունքային նիշի պատկանում են նույն՝ նախալեռնային-հարթավայրային դասին, չնայած դրանք էապես տարբերվում են ըստ իրենց բարձունքային նիշի (օրինակ 1700 և 800 մ բարձրության վրա գտնվող համայնքները պատկանում են նույն խմբին)։ Հասկանալի է, որ բարձունքային այսպիսի տարբերությամբ գյուղերը չեն կարող այս տեսանկյունից ունենալ նույնանման զարգացման հնարավորություններ։ Կարծում ենք, այս խումբը պետք է տրոհել մասերի, առանձնացնելով առնվազն երկու՝ նախալեռնային և հարթավայրային համայնքների տեսակներ (մինչև 800մ և 800-1700մ)։
Համայնքների տարածաշրջանային բնութագրի մասին ավելի լայն պատկերացում ունենալու տեսակետից մեծ հետաքրքրություն և օգտակարություն կունենա դրանց բարձունքային և սահմանամերձության բնութագրերի միացյալ (համատեղ) օգտագործմամբ ձևավորված տիպաբանությունը: Դրանում առանձին տիպատեսակները ցույց կտան, թե տվյալ տիպատեսակին համապատասխանող համայնքը տարածաշրջանային ինչպիսի բնութագրեր ունի: Ստորև ներկայացվում է ՀՀ բնակավայրերի համար ձևավորված այդպիսի տիպաբանություն: Ամփոփ բնութագրում միատեղված մասնակի ցուցանիշները և ըստ դրանց առանձնացված բնակավայրերի տեսակները բերված են Աղյուսակ 3-ում:
Դիտարկելով այս տեսանկյունից` հանրապետության գյուղերի 48.6%-ը (461 գյուղական բնակավայրեր) նախալեռնային-հարթավայրային և ոչ սահմանամերձ են, այսինքն` այս տեսանկյունից զարգացման համար ունեն նպաստավոր պայմաններ: Լեռնային և ոչ սահմանամերձ գյուղերը կազմում են ընդհանուր թվի 16.8%-ը (159 գյուղական բնակավայրեր), իսկ բարձր լեռնային և ոչ սահմանամերձ գյուղերը կազմում են 16.1% (153 գյուղական բնակավայրեր):
Ներկա պայմաններում առավել անբարենպաստ պայմաններում են գտնվում գյուղական համայնքների 3%-ը (28 գյուղական բնակավայրեր), որոնք սահմանամերձ են և բարձր լեռնային: Համապատասխանաբար, նախալեռնային-հարթավայրային և սահմանամերձ գյուղական բնակավայրերը կազմում են 13.2% (125 գյուղ), իսկ լեռնային և սահմանամերձ գյուղական բնակավայրերը` 2.3% (22 գյուղ):
Նշենք նաև, որ հանրապետության 48 քաղաքներից 2-ը նույնպես գտնվում են սահմանամերձ և բարձր լեռնային գոտում: Խոսքը Վարդենիս և Քաջարան քաղաքների մասին է:
Ըստ իրենց չափի (մասշտաբի) համայնքները դասակարգելիս կարելի է օգտագործել ինչպես տարածքի (մակերեսը), այնպես և բնակչության (թվաքանակի) բնութագրերը։
Կապված բնակչության թվաքանակի հետ զգալի տարբերություններ գոյություն ունեն ՀՀ գյուղական համայնքների միջև անգամ միևնույն մարզի սահմաններում։ Այսպես, Շիրակի մարզի Ախուրյան գյուղական համայնքը (10052 մարդ) բնակչության թվաքանակով գերազանցել է Կարմրաքար համայնքի բնակչությանը (51 մարդ) մոտ 197 անգամ։ Ասվածը ճիշտ է նաև քաղաքային համայնքներում. ամենաքիչ բնակչություն ունի Դաստակերտ քաղաքը (301 մարդ), որը Գյումրիից (146438 մարդ) փոքր է մոտ 486.5 անգամ։









Ուղարկել «ՀՀ համայնքների սոցիալ-տնտեսական բնութագրերը և վերլուծությունը (մաս 2)"» Digg-ին Ուղարկել «ՀՀ համայնքների սոցիալ-տնտեսական բնութագրերը և վերլուծությունը (մաս 2)"» del.icio.us-ին Ուղարկել «ՀՀ համայնքների սոցիալ-տնտեսական բնութագրերը և վերլուծությունը (մաս 2)"» StumbleUpon-ին Ուղարկել «ՀՀ համայնքների սոցիալ-տնտեսական բնութագրերը և վերլուծությունը (մաս 2)"» Google-ին

Մեկնաբանություն