Նայել RSS հոսքը

davidus

ՀՀ համայնքների սոցիալ-տնտեսական բնութագրերը և վերլուծությունը (մաս 1)

Գնահատել այս գրառումը
Յուրաքանչյուր համայնք, որպես ամբողջ համակարգի մի մասնիկ, բազմակողմանիորեն պետք է ճանաչվի, բնութագրվի, ճշգրտորեն որոշվի նրա տեղն ու դերը համակարգում ու երկրում, գնահատվեն հնարավորություններն ու ակնկալվելիք մասնակցությունը երկրի զարգացման գործընթացում, և հարկ եղած աջակցություն ցուցաբերվի նաև նրան: Այդպիսի ճանաչումը պահանջում է յուրաքանչյուր համայնքի բազմակողմ գնահատում, ուստի և համայնքների գնահատման ամբողջական համակարգի ձևավորում երկրում, գնահատման համար անհրաժեշտ և գնահատման արդյունքում ստացված տեղեկատվության բազայի ստեղծում և սպասարկում, փոփոխությունների վերլուծություն և արժևորում, անհրաժեշտ մեթոդական ապահովման մշակում և կիրառում:

Համայնքների տարածաշրջանային բնութագրերը զգալի ազդեցություն ունեն սոցիալ-տնտեսական բնութագրերի ձևավորման և փոփոխությունների վրա և պետք է հաշվի առնվեն առկա խնդիրների լուծումներ փնտրելիս, ինչպես նաև համայնքների զարգացման հեռանկարները որոշելիս։
Ըստ երկրի արտաքին սահմանի նկատմամբ ունեցած դիրքի կարելի է առանձնացնել ա) ներքին և բ) սահմանամերձ համայնքներ։

1998 թվականի նոյեմբերի 17-ի ,Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին թիվ 713 որոշման և դրանում լրացումներ կատարելու մասին 31.07.2003,N 940-Ն, 14.04.2004,N 492-Ն, 01.09.2005,N 1490-Ն և 21.06.2007,N 727-Ն որոշումների համաձայն սահմանամերձ համայնքների կարգավիճակ են ստացել 177 գյուղական և 9 քաղաքային համայնքներ։ Առավել թվով (տես Աղյուսակ` 1) սահմանամերձ համայնքներ ունի Սյունիքի մարզը՝ 61 գյուղական և 5 քաղաքային։ Իսկ Կոտայքի մարզում նման կարգավիճակով համայնքներ չկան։



Ըստ համայնքի տարածքի միջին բարձրության ծովի մակերևույթի նկատմամբ կարելի է առանձնացնել`
ա) նախալեռնային - հարթավայրային,
բ) լեռնային
գ) բարձր լեռնային համայնքներ։
ՀՀ կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերն ըստ բարձունքային նիշերի դասակարգելու մասին» թիվ 756 և դրանում լրացումներ կատարելու մասին 15.01.2000,N 17, 16.05.2001,N 426, 06.02.2003,N 110-Ն և 21.07.2005,N 1049-Ն որոշումներով լեռնային են համարվում այն բնակավայրերը (համայնքները), որոնք գտնվում են ծովի մակերևույթից 1700-2000, իսկ բարձր լեռնային՝ 2000 և ավելի մետր բարձրության վրա։ Լեռնային համայնքների թվին են պատկանում Ճամբարակ, Հրազդան, Ծաղկաձոր, Արթիկ, Մարալիկ, Դաստակերտ քաղաքը և 181 գյուղեր։ Բարձր լեռնային են Ապարան, Մարտունի, Գավառ, Վարդենիս, Սևան, Քաջարան, Ջերմուկ քաղաքները և 181 գյուղեր։
Այս որոշումով սահմանվում է նաև լեռնային և բարձր լեռնային համարվող համայնքների ցանկը, որը փոքր ինչ շեղվում է զուտ աշխարհագրական իմաստով սահմանված չափորոշիչներից: Մասնավորապես, օրինակ` Լոռու մարզի Հալավար գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1665մ բարձրության վրա, սակայն դասակարգվել է լեռնային համայնքների շարքին:










Ուղարկել «ՀՀ համայնքների սոցիալ-տնտեսական բնութագրերը և վերլուծությունը (մաս 1)"» Digg-ին Ուղարկել «ՀՀ համայնքների սոցիալ-տնտեսական բնութագրերը և վերլուծությունը (մաս 1)"» del.icio.us-ին Ուղարկել «ՀՀ համայնքների սոցիալ-տնտեսական բնութագրերը և վերլուծությունը (մաս 1)"» StumbleUpon-ին Ուղարկել «ՀՀ համայնքների սոցիալ-տնտեսական բնութագրերը և վերլուծությունը (մաս 1)"» Google-ին

Մեկնաբանություն