Նայել RSS հոսքը

Knowledge of the Red

Անկապ գիշերային-ալքիմիկ գրառում

Գնահատել այս գրառումը
Շտապել կուլտիվացիոն ներքին աշխատանք անելուց` նշանակումա պարտվել: Կանգ առնել կուլտիվացիոն ներքին աշխատանք անելուց` նշանակումա պարտվել: Չափից քիչ կրակ` ալքիմիկ տինկտուրան չի էփվի, չափից շատ կրակ` կվառվի: Երևի թե ներքին աշխատանքի ամենադժվար պահերից մեկնա` զգալը, երբա պետք կրակ ավելացնել, երբա պետք պակասացնել: Երբա պետք գնալ հոսանքին հակառակ, երբ` ըստ հոսանքի: Երբ առժե ղեկավարել ներքին կուլտիվացիան, երբ` թողել ինքնահոսի:

Բավականին հաճախ հանդիպող սխալա, նույնիսկ ամենապարզ բաներում, չափից մեծ ջանք գործադրելը: Որպես օրինակ` չինական ալքիմիան: Երբ մարդ նորա ծանոթանում ցիգունին /նեյգունը մի կողմ թողենք/ ու ասենք սկսումա փորի որովայնում /չինացիք դրան ասում են ստորին դանտյան/ ցի կուտակել, շատ արագ ռաստա գալիս դրական հետևանքներին: Ավելի քիչ ու խորնա քնում, ավելի պարզա մտածում, ավելի դիմացկունա դառնում, ավելի քիչա հիվանդանում, ու էլի շատ հետաքրքիր բաներ: Ու շատ արագ գալիսա էն մտքին, որ ինչքան շատ ցի կուտակի, ինչքան շատ անի ցի-ի կուտակման դիսցիպլինան, էդքան օգուտը շատ կլինի: Ու սկսումա կուտակել ու կուտակել: Որպես հետևանք, լինումա էն, ինչ կլինի, եթե մարդ մի քանի անգամ ավելի շատ հաց ուտի, քան կարա նորմալ մարսի:

Կամ ասենք շատ տարածվածա, երբ շտապում են առաջ, ու սկսում են մի քանի ամիս չաշխատած բարձր բարդության դիսցիպլինաներ ու վարժություններ անել: Ասենք ցի չկուտակած փոքր երկնային շրջանը աշխատացնել, կամ սեպարացիա չարած` ալբեդոյին տանող աշխատանք սկսել /էս մեկը եթե խոսանք արևմտյան տերմիններով/: Լավագույն դեպքում` բան չի ստացվում, միջին բարդության դեպքում մարդ սկսումա ինքնախաբեությամբ զբաղվել թե իբր ամեն ինչ ստացվումա, վատագույն դեպքում պրոցեսը նենց սխալա գնում, որ ոչ մի հեքիմ, հոգեբան կամ բժիշկ չի օգնի:

Ինչևէ, դիակի մեդիտացիայի հետևանքով մի տեսակ մռայլ եմ տրամադրված: Գնամ քնեմ:

Ուղարկել «Անկապ գիշերային-ալքիմիկ գրառում"» Digg-ին Ուղարկել «Անկապ գիշերային-ալքիմիկ գրառում"» del.icio.us-ին Ուղարկել «Անկապ գիշերային-ալքիմիկ գրառում"» StumbleUpon-ին Ուղարկել «Անկապ գիշերային-ալքիմիկ գրառում"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Magnum Opus

Մեկնաբանություն