Նայել RSS հոսքը

Վ1989

Գրավիչ կնոջ հարաբերությունները

Գնահատել այս գրառումը
Եթե միմյանց սիրող երիտասարդներից կինն ակնհայտորեն ավելի գրավիչ է, քան տղամարդը, հավանականությունը մեծ է, որ նրանք կբաժանվեն: Նման եզրահանգման են եկել բրիտանացի գիտնականները, որոնք հետազոտություն են անցկացրել Լիվերպուլում, Ստերլինգում եւ Չեստերում:

Հետազոտությանը մասնակցել է 100 զույգ, որոնցից յուրաքանչյուրին լուսանկարել են եւ վերլուծել նրանց գրավչությունը: Զույգերի արտաքին տեսքի վերլուծությունից հետո հետազոտողները հարցազրույց են անցկացրել նրանցից յուրաքանչյուրի հետ՝ պարզելու, թե նրանց հարաբերություններն ինչ փուլում են եւ, զույգից յուրաքանչյուրի պատկերացմամբ՝ որքանով են ամուր: Այն զույգը, որտեղ գեղեցիկ սեռի ներկայացուցիչը շատ ավելի գրավիչ է տղամարդուց, ընդամենը ամիսների կյանք կունենա. նման կանխատեսումը դուր չի եկել հետազոտությանը մասնակցածներին, սակայն գիտնականներն ունեն իրենց բացատրությունը:

«Եթե կինն ավելի գրավիչ է, նա է որոշում՝ շարունակել հարաբերությունները, թե ոչ: Իսկ գրավիչ կանայք մշտապես ուշադրության կենտրոնում են եւ կարող են շատ հեշտությամբ տարվել մեկ այլ՝ իրենց զուգընկերոջից ավելի ցանկալի տղամարդով»,- ասում է հետազոտող Ռոբ Բարիսը: Նրա խոսքով՝ բաժանումների պատճառ հաճախ դառնում է նաեւ ամուսնու հիվանդագին խանդը: «Գեղեցիկ կինը չի կարող խանդի առիթ չդառնալ անինքնավստահ ամուսնու համար: Ոչ գրավիչ տղամարդը հենց սկզբից գիտի, որ իր կողակիցն իրենից շատ ավելի լավին կարող է գտնել, եւ խանդում է գրեթե ամեն 2-րդ տղամարդու նկատմամբ»,- կարծում է անգլիացի հետազոտողը: Իսկ երբ ոչ գրավիչ կինն է հարմար տղամարդ գտնում, նա ամեն ինչ անում է, որպեսզի չկորցնի նրան՝ վախենալով, որ այլեւս նման հաջող սիրավեպ չի ունենա, այդ պատճառով էլ հարաբերությունները երկար են ձգվում:

Այս հետազոտությունը հաշվի առնելով, «Daily Mail»-ը հիշեցնում է, որ հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլիի հարաբերությունները ոչ այդքան գրավիչ դերասաններ Ջոնի Լի Միլերի եւ Բիլի Բոբ Տորոնտոնի հետ կարճատեւ են եղել: Իսկ շատ կանանց իդեալ համարվող Բրեդ Փիթի հետ Ջոլին համատեղ կյանք է վարում արդեն 6 տարի եւ կարծես թե մտադրություն էլ չունի բաժանվել նրանից:

Ուղարկել «Գրավիչ կնոջ հարաբերությունները"» Digg-ին Ուղարկել «Գրավիչ կնոջ հարաբերությունները"» del.icio.us-ին Ուղարկել «Գրավիչ կնոջ հարաբերությունները"» StumbleUpon-ին Ուղարկել «Գրավիչ կնոջ հարաբերությունները"» Google-ին

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն