Նայել RSS հոսքը

ArmSOAD

Root Access և հայերենի ճանաչում HTC Desire հեռախոսի համար :)

Գնահատել այս գրառումը
Այո-այո, ճիշտ հասկացաք վերնագրից : Հիմա ես ձես կպատմեմ, թե ինչպես այդ Երազանքներին հայերեն սովորեցնել: Հուսով եմ, որ գիտեք, թե ինչ է նշանակում Root Access: Եթե չգիտեք, ոչինչ: Շարունակեք կարդալ :
Root Access արտահայտությունը նշանակում է, որ հեռախոսի օպերացիոն համակարգին "համոզում" ենք, որ մեզ թույլ տա իր սիստեմային ֆայլերը փոփոխել: Root Access ստանալու փաստը չի փչացնի ձեր սիրելի հեռախոսը: Միակ խնդիրն այն է, որ հեռաղոսի երաշխիքային սպասարկում ձեզ այլևս չեն տրամադրի: Բայց դե մայրենի լեզուն օգտագործելն ավելի կարևոր է : Ասածս ինչ է, հայերեն սովորեցնելու համար Root Access է անհրաժեշտ, քանի որ պիտի սիստեմային ֆոնտերը:
Դե սկսենք արմատային հատկություններ ներարկել Երազանքին

Նախապատրաստական աշխատանք

  1. Բեռնում ենք այս երկու ֆայլերը՝ recovery ,HBoot drivers
  2. HBoot drivers-ը քաշել է android-usb-driver.zip ֆայլը: Այն extract արեք մի տեղ ու հիշեք այդ տեղը:
  3. Եթե ձեր համակարգչի մեջ կա HTC Sync ծրագիրը, այն պետք է հեռացնել


Երազանքի իրականացում

  1. Հեռախոսում մտեք Settings > Applications > Developement > Usb debugging.
  2. Անջատեք հեռախոսը: Սեղմած պահելով ձայնի իջեցման կոճակը՝ միացրեք այն: Կմիանա HBoot մենյուն:
  3. Հեռախոսը իր լարով միացրեք համակարգչին: Սպասեք, որ հեռախոսի էկրանին գրվի HBOOT USB PLUG: Աջ քլիք արեք Computer-ի վրա, մտեք Properties > Device Manager
  4. Other devices վերնագրի տակ կտեսնեք "Android 1.0": Նրա վրա աջ քլիք, Update Driver Software:
    Ընտրեք Browse my computer for driver software: Browse արեք նախորոք քաշած android-usb-driver.zip-ի extract արած պապկան: Որոշ ժամանակ անց դրայվերը կտեղադրվի:
  5. Այ հիմա բացեք քաշած reflash_package.exe ծրագիրը: Նա միքիչ կմտածի ու կասի որ գտել է միացված հեռախոս: Կհարցնի. "Ուզու՞մ եք ռութ անեմ:" Ասեք "Հա, բա ո՞նց:" Այ հիմա սկսում է բարդ գոծը:
  6. Նստեք աթոռին, խորը շունչ քաշեք, զինվեք համբերությամբ, նկատեք որ Երազանքը մի քանի անգամ միանում-անջատվում է, ու այ հենց այդ պահին......
  7. Էլ ի՞նչ: Ոչ մի բան :
  8. Երբ Unrevoked անունով խելոք ծրագիրը շատ փոքր տառերով կգրի "Done" ու վերջին անգամ ռեբութ կանի Երազանքը, կարող եէ հանգիստ ցնծալ, տնով մեկ վազվզել, թռվռալ, խմել Unrevoked-ի, Երազանքի ու իհարկե Անդրոիդի կենացները


Շնորհավորում եմ, դուք ունեք արմատային հատկություններ:
Մնում է ընտրել մի լավ Unicode ֆոնտ՝ հայերենով, ու փոխել սիստեմայինները:
Դա անելու շատ ձևեր կան: Ես կառաջարկեմ իմ փորձած մեթոդը:
Քաշեք DeJaVu zip-ը, գցեք հեռաղոսի SD քարտի վրա, անջատեք հեռախոսը: Սեղմած պահեք Power+Volume Down կոճակները: Մկիանա բութ մենյուն, այնտեղ ձայնի կառավարման կոճակներով իջեք "recovery", սեղմեք Power կոձակը: Կմիանա ռեքովերի մենյուն: նույն ձայնի կոճակներով գնացեք "install from sd" > "choose zip from sd" >FontPack-DejaVuSans.zip > YES
Երբ վերջացնի, բեք-ի կոճակով հետ գնացեք, մինչև տեսնեք "Reboot system now": Ընտրեք դա: Հեռախոսը կմիանա սովորական ձևով, ո դուք կնկատեք, որ ունեք նոր ֆոնտեր

Ուղարկել «Root Access և հայերենի ճանաչում HTC Desire հեռախոսի համար :)"» Digg-ին Ուղարկել «Root Access և հայերենի ճանաչում HTC Desire հեռախոսի համար :)"» del.icio.us-ին Ուղարկել «Root Access և հայերենի ճանաչում HTC Desire հեռախոսի համար :)"» StumbleUpon-ին Ուղարկել «Root Access և հայերենի ճանաչում HTC Desire հեռախոսի համար :)"» Google-ին

Թարմացել է 28.02.2011, 13:58 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Google Android OS

Մեկնաբանություն

  1. Հայկօ-ի ավատար
    Քեզ մի հատ մեծ ու սրտանց ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ՝ էս ազգանվեր գործիդ համար :
  2. Արշակ-ի ավատար
    ArmSOAD, ես 3-րդ կետի վրա լռվեցի. իմ device manager-ում ոչ "Other devices" կա, ոչ էլ որևէ տեղ "Android 1.0"
  3. ArmSOAD-ի ավատար
    HTC Sync-ը հեռացրե՞լ ես:
  4. Արշակ-ի ավատար
    ArmSOAD, Unrevoked–ով HTC Desire (Android 2.2) հեռախոսս ոնց–որ թե root արեցի, գրեց "Done", բայց որ ուզում եմ ֆոնտերը դնեմ, մտնում եմ recovery, ClockworkMod Recovery v.2.5.07 –ի մենյուի կետերից հետո ("rebook system now", "apply sdcard:update.zip" և այլն), սենց error–ներ ա գրում.

    Կոդ:
    ClockworkMod Recovery v2.5.0.7
    E:Can't find MISC:
    E:Can't mount CACHE:recovery/command
    E:Can't find MISC:
    E:Can't mount CACHE:recovery/log
    E:Can't find MISC:
    ու հետո որ "install from sd" > "choose zip from sd" >FontPack-DejaVuSans.zip > YES քայլերը անում եմ, էլի սխալներ ա բերում.
    Կոդ:
    --Installing: SDCARD:FontPack-DejaVuSans.zip
    E:Can't find MISC:
    Finding update package...
    Opening update package...
    Installing update...
    Copying files...
    E:Can't mount SYSTEM:
    E:Failure at line 2:
    copy_dir PACKAGE:system SYSTEM:
    Installation aborted.
  5. Tigran-S-ի ավատար
    Unrevoked-ը շատ երկար` մի ժամից ավել մտածեց, տենց էլ չհարցրեց ռութ անի թե չէ, գրում էր waiting for device ու լռություն (նախորդ քայլերը նորմալ կատարվեց): Ի՞նչ կասեք:
  6. Tigran-S-ի ավատար
    Մի կերպ Unrevoked-ը ասեց "Done" ,բայց ես էլ սենց սխալ ստացա…

    ClockworkMod Recovery v2.5.0.7
    E:Can't find MISC:
    E:Can't mount CACHE:recovery/command
    E:Can't find MISC:
    E:Can't mount CACHE:recovery/log
    E:Can't find MISC:

    --Installing: SDCARD:FontPack-DejaVuSans.zip
    E:Can't find MISC:
    Finding update package...
    Opening update package...
    Installing update...
    Copying files...
    E:Can't mount SYSTEM:
    E:Failure at line 2:
    copy_dir PACKAGE:system SYSTEM:
    Installation aborted.
  7. ArmSOAD-ի ավատար
    Հազար ներողություն այսքան ուշ արձագանքելու համար:
    Եթե խնդիր դեռ չեք լուծել, ասեմ, որ դրա պատճառը Recovery-ի այստեղ դրված տարբերակն է: Եթե կրկնեք գործընթացը Օրինակ RA-desire-v2.0.0 Recovery ֆայլով, կարծում եմ, խնդիր չի լինի: Սա ավելի նոր տարբերակ է: