Նինո Րոտա
Էրեկ հետաքրքիր բան իմացա: Դու մի ասա Նինո Րոտան, որի երաժշտությունը ահագին սիրում եմ, շատ թունդ տարվածա էղել ալքիմիայով ու մոգությամբ, ու պատկանելա Ջուլիանո Կրեմմերցի հերմեթիկ դպրոցի Ֆլորենցիայի Ակադեմիային: Էդքան էլ չվստահելով կարդացած աղբյուրին, կապնվեցի նմանատիպ հետաքրքրություններ ունեցող իտալացի ծանոթներից մեկին: Պարզվեց, հա, Կրեմմերցի աշակերտ Վինչի Վերջինելլիի հետ մոտիկ ընկերներ են եղել, ու նույնիսկ ահագին միջոցներ են ծախսել ալքիմիկ բնագրերի հավաքածու համալրելու վրա: Նաև պարզվեց, որ Վերջինելլի-Րոտա հավաքածուն ներկայումս գտնվումա Լինցեայի Ակադեմիայի գրադարանում` Հռոմում:
Էս էլ Րոտայի երևի թե ամենահայտնի ստեղծագործությունը`