Նայել RSS հոսքը

ArmSOAD

ROOT ACCESS Samsung Galaxy S հեռախոսների համար

Գնահատել այս գրառումը
"Հերոսի" ու "ՎայրիԿրակի" հարցերը կարծես լուծել ենք: Հիմա անցնենք Samsung Galaxy S հեռախոսին:
Զգուշացնեմ, որ ես անձամբ այս մեթոդը չեմ փորձել, բայց ինչքան հասկանում եմ շատերը գոհ են :
Ուրեմն սկսեցինք:

  • Եթե ձեր Անդրոիդը 2.1 է, ապա քաշեք այս ֆայլերից որևէ մեկը՝
    Rapidshare | Hotfile | Filesize: 1.2 MB
  • Եթե ձեր Անդրոիդը 2.2 է, ապա քաշեք այս ֆայլը:


  1. Հեռախոսի մեջ նշեք "Mass Storage"-ը այստեղից՝ Settings –> About phone –> USB Settings –> Mass Storage
  2. Հեռախոսը USB լարով միացրեք կոմպին ու ընտրեք USB Storage-ը՝ բացելով հեռախոսի notifications բաժինը և ընտրելով USB connected:
  3. Տեղափոխեք արդեն քաշած update.zip ֆայլը Galaxy S-ի հիմնական պապակայի մեջ (օր. D:\ ):
  4. Անջատեք Galaxy S-ը և հանեք USB լարը:
  5. Միաժամանակ սեղմեք Home, Volume+(ձայնի բարձրացում) և Power կոճակները:
    Հեռախոսը կմիանա Android System Recovery ռեժիմով:


  6. Ձայնի ղեկավարման կոճակների օգնությամբ կանգնեք apply sdcard: Update.zip տողի վրա ու սեղմեք Home-ը:
  7. Սիստեմը ինչ-որ գործեր կանի ու ռեստարտ կլինի: Եթե ռեստարտ չլինի, ինքներդ ընտրեք Reboot system now:


Վերջ, "Գալակտիկան" ունի "արմատային" հնարավորեւթյուններ :
Դրա վառ ապացույցը կլինի ձեր ծրագրերում ավելացած “Superuser permissions” :
ROOT ACCESS պահանջող որևէ ծրագիր աշխատացնելու դեպքում նման մի հարց կստանաք՝

Ուղարկել «ROOT ACCESS Samsung Galaxy S հեռախոսների համար"» Digg-ին Ուղարկել «ROOT ACCESS Samsung Galaxy S հեռախոսների համար"» del.icio.us-ին Ուղարկել «ROOT ACCESS Samsung Galaxy S հեռախոսների համար"» StumbleUpon-ին Ուղարկել «ROOT ACCESS Samsung Galaxy S հեռախոսների համար"» Google-ին

Թարմացել է 09.02.2011, 22:49 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: android Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Google Android OS

Մեկնաբանություն