Արջային պրոբլեմ, մասն երկրորդ
Ես արդեն գրել եմ, թե ինչ վտանգավոր են արջերը: Արջերը ասոցիալ են: Պետքա խոստովանել, որ Լուսնի վրայի բազան գրաված արջերը ամբողջովին չեն բացահայտում արջային վտանգը առողջ սոցիումի համար:
Դեռևս վերջերս պարզվեց, որ արջերը ունեն նարկոմաֆիա, ու այնպիսի քաղաքակիրթ եվրոպական երկրում, ինչպիսին է Կանադան, կանեփի /նույն ինքը` կաննաբիս, մարիխւանա/ պլանտացիա էին աճացնում: Ասում են` կատաղի դիմադրել են իրանց ձերբակալելու էկած կանադական ոստիկանությանը: Բացի կանեփի թփերի շուրջ նստած ու սեփական արտադրանքը քոքած օգտագործող 13 հոգի սև արջից, պլանտացիայում կար մը հոգի մեծ շուն, մը հոգի վիետնամական խոզուկ ու մի հատ ջրարջ:
Շատ, շատ վտանգավոր են կանեփ աճացնող արջերը: