Նայել RSS հոսքը

romanista - blogs. dar club

ՀՀ Քրեական օրենսգիրք՝ հոդված 138

Գնահատել այս գրառումը
Ուզում եմ Ձեզ ներկայացնել օրեր առաջ հայկական ռուսալեզու բլոգներից մեկում իմ հրապարակած հոդվածը, որը վերաբերում է մեր երկրի և մեր ազգի ներկայիս խղճուկ վիճակին... կարդացեք շատ ուշադիր, և յուրաքանչյուր բառ ու վիրավորանք վերագրեք Ձեզ, քանի որ դուք եք, մենք ենք հնձում այժմ այն, ինչ ժամանակին ցանել ենք...

ՀՀ քրեական օրենսգիրք՝ հոդված 138

Չէ, ժողովուրդ ջան, երկրիս քրեական օրենսգրքի գրառման վերնագրում նշված հոդվածի մասին չեմ գրելու, իսկ թե ինչ կապ ունի այն իմ ասելիքի հետ, կամ կհասկանաք ընթացքում, կամ էլ, կիմանաք վերջում:Այսպես, կրկին գրում եմ հայերեն, քանի որ, չնայած բլոգը ռուսալեզու է, բայց ախր չեն թողնում էլի, որ ռուսերեն գրես, այնպիսի բաներ են կատարվում, որ դրանց մասին անպայման պետք է գրել մայրենիով, որպեսզի նույնիսկ ամենավերջին ռաբիզն էլ կարդա, ու հասկանա, իսկ երկրիս տարբեր կառույցներում աշխատող մարդկանց մասին էլ չեմ խոսում, մարդիկ ռուսերեն չգիտեն, որ գրեմ, ո՞նց են կարդալու ախր (Քաղաքապետարանի աշխատակիցների ռուսերենի չիմացությունը Ձեզ օրինակ)…Լավ, կարծես թե շեղվեցի, սկսեմ…Ուզում եմ խոսել երկրում տեղեկատվական դաշտում տեղի ունեցած հին ու նոր փոփոխությունների, զարմանք, ապշանք առաջացնող, տեղ – տեղ բերանիցդ հայկական զուլալ հայհոյանք բերող իրադարձությունների մասին…


Երկրում կամաց – կամաց մեղսունակ ժողովրդին դարձնում են անմեղսունակ, հեռուստատեսության և այլ լրատվամիջոցների մեջ քիչ թե շատ նորմալ աղբյուրները եթերազրկելու, փակելու գնով…

Ասելու եմ ամեն ինչ, այլևս լռելու ցանկություն չի մնացել…

Եթերազրկվեց ԱԼՄ-ն, որը ճիշտ է, բյուրեղյա մաքրության լրատվություն չէր մատուցում, հիմնականում ներկայացնելով Ժողովրդական Կուսակցության և նրա՝ ժողովրդից իր հետագա գործողությունների համար «դաբրոն» ուզող լիդերի գործունեությունը, խուլ Չորբուլախներից անտաղանդների բերելով, և էդ երեխեքի մեջ գոնե սեփական ուժերի նկատմամբ հավատ ներշնչելով երգելու համար եթեր տալով, ինչի վրա բոլորը իրենց պարտքն էին համարում ատամնաշարերը բացելու, չնայած խորը մտածելու դեպքում այդպես չէին վարվի… այսպիսով, սրանով ու՞մ էր խանգարում Կարապետիչը: Ոչ մեկին, բայց առջևում ընտրություններ են, Ս. Ս. ու ԼՏՊ, կրկին պայքար, կրկին ցույցեր, բայց մեկ ա, մեր «ժողովրդական» երկրում առանց կասկածելու կարելի է արդեն նշել, որ հաղթելու է գործող նախագահը… բայց, գործն ավելի հեշտացնելու համար Կարապետիչին եթերազրկելով ու նրան դրդելով հանրահավաքներ կազմակերպելու, նրան տեղափոխում են քաղաքական դաշտ, այսպիսով ԼՏՊի կողքին էս հորթ ժողովրդի համար ստեղծելով մի նոր ընդդիմադիր կուռք, որի հետևից կարելի է գնալ, միայն թե Ս.Ս-ն չվերընտրվի… այսպիսով, ԼՏՊի ընտրողների կեսը ձայները տալիս է Տ.Կ.ին ու նրանց ձայները կիսվում են, իսկ Ս.Ս-ն վերընտրվում է տվյալ դեպքում ավելի հեշտությամբ… սա է ԱԼՄ-ի փակման միակ և իրական պատճառը…

Անցնենք, հերթական անգամ հաճախականություն չստացավ Ա1+-ը, դե սա արդեն վաղուց հայտնի թեմա է, սենց էլ պետք ա լիներ, իշխանություններին գլխացավանք պետք չի…

Գյումրիում եթերազրկվեց Գալա հեռուստաընկերությունը, որը Ա1-ի պես անաչառ տեղեկատվություն էր տարածում… ինչ անենք, որ Երևան չի, այնտեղ էլ մարդիկ կան, Գալա են նայում, ճիշտն են իմանում, ՓԱԿԵԼ!!!

Իսկ հիմա արդեն ոչ քաղաքական նկատառումներով կատարված ու կատարվող «հերոսությունների» մասին՝

դեռևս անցյալ տարի հայտնի էր դարձել, որ Ղարաբաղում 1024 կբ/վ արագությամբ ինտերնետի մեկ ամիսը արժի ոչ ավել, ոչ պակաս 350000 դրամ, այսօր իմացա, որ «զեղչել են», այժմ 93000 դրամ է… թանկ է, մարդիկ էդքան փող չունեն, որ ինտերնետ ունենան: Իսկ մի քանի օր առաջ արցախցիները զրկվեցին սովորական հեռուստացույցով անվճար տրամադրվող միանգամից 18 ալիք դիտելուց…

Հենց այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ մարզերում անջատվել են ռուսական ՕՌՏ և Կուլտուրա հեռուստաալիքները, կրկին այն ալիքներից երկուսը, որոնցով իրեն զարգացած, կամ զարգացող համարող մարդը կարող էր նորմալ բան դիտել…

Հիմա ԳԼԽԱՎՈՐԻ մասին՝ ՀՀ քրեական օրենսգիրք՝ հոդված 138. Բռնաբարություն – այո, ազգ իմ, քեզ բռնաբարում է քո սեփական իշխանությունը քո հորթ լինելու պատճառով… ղրղըզներին ենք հումոր անելուց ձեռք առնում,՝ «հո դու կիրգիզ չ՞ես»… ղրղըզը կարողացավ իր երկրում իր ձեռքով հեղաշրջում անի, իսկ դուք, մենք, չենք կարողանում, որովհետև դուք, մենք, հորթ ենք, որին ոնց ուզում են, քշում են, բռնաբարում են… կիրգիզը իր երկրում մեկին ձեռք առնելուց հաստատ ասում ա՝ «Հո դու հայ չ՞ես»… հիմա արագընթաց տեմպերով մեզ զրկում են տեղեկատվություն ստանալու նորմալ աղբյուրներից, ու սարսափելի է պատկերացնել, թե էլ ինչ են անելու մեզ հետ հետո, «պայծառ ապագայում»… լավ են անում, ճիշտ են անում, մի բան էլ քիչ են անում… ինչպես ասվեց մեկի բերանից օրեր առաջ Երևանի Մամուլի Ակումբում՝ «Բոլորը հականում են, թե ինչ է կատարվում, ու… լռում են: Բոլորը…» Այսպես է, ավաղ: Դե, եթե էդքան վախկոտ եք, շարունակեք լռել ու բռնաբարվել, մինչև որ թույլ կամք դրսևորելով, բոլորդ ռադ կլինեք էս երկրից, այն թողնելով բոլորիս արունը ծծող լածիրակներին… «Ողբամ զ՛քեզ, Հայոց Աշխարհ», կասեր Խորենացին…


Հ.Գ. Հոդվածը հրապարակվել է ս/թ հոնվարի 26-ին...

Ուղարկել «ՀՀ Քրեական օրենսգիրք՝ հոդված 138"» Digg-ին Ուղարկել «ՀՀ Քրեական օրենսգիրք՝ հոդված 138"» del.icio.us-ին Ուղարկել «ՀՀ Քրեական օրենսգիրք՝ հոդված 138"» StumbleUpon-ին Ուղարկել «ՀՀ Քրեական օրենսգիրք՝ հոդված 138"» Google-ին

Թարմացել է 31.01.2011, 12:41 ըստ [ARG:5 UNDEFINED]

Կատեգորիաներ
Առանց կատեգորիայի

Մեկնաբանություն