Myfriends.am –ի մասին.
www.Myfriends.am կայքը իրենից ներկայացնում է սոցիալական ցանց, որն իր բազմաֆունկցիոնալ հնարավորություններն է ընձեռնում կայքի բոլոր այցելուներին, անկախ նրանց տարիքից, սեռից, բնակչության վայրից, սեռական դիրքորոշումից և այլն…
www.Myfriends.am Կայքը առաջնահերթ նախատեսված է դրանում գրանցված անդամների միջև փոխադարձ կապի հաստատման, նամակագրական կապի, ինչպես նաև կարճ հաղորդագրությունների միջոցով մասնակիցների միմյանց հետ ազատ շփման համար:
http://MyFriends.am կայքի նպատակներից մեկն է նաև, Հայալեզու մատուցմամբ ներկայացնել իր այցելուներին փոխադարձ շփման և կապի հաստատման մեջ հանրաճանաչ տեղ գտած շփման միջոցներից մեկը` Վիրտուալ շփումը: Կայքի շնորհիվ կարող եք մշտապես կապի մեջ լինել Ձեր ընկերների, հարազատների, մտերիմների հետ, ինչպես նաև գտնել նոր ընկերներ Myfriends.am ի հետ միասին…
Կայքում գործում են եռատեսակ կապի միջոցներ, որոնք են` OnLine - անհատական զրուցարան (բացվում է նոր պատուհանում, երբ սեղմում եք “Զրուցել OnLine” սեղմակը) , ՄԻՆԻ – Զրուցարան (Կիրառելի է դառնում յուրաքանչյուր գրանցված անդամի կայք մուտք գործելուց ամիջապես հետո, յուրաքանչյուր էջի ստորին հատվածում գտնվող կառավարման վահանակի վրա պատկերված զրուցակիցների անունների տեսքով) , Նամակագրական կապ, որի օգնությամբ Դուք կարող եք ուղարկել և ստանալ անսահմանափակ քանակությամբ և բովանդակությամբ հաղորդագրութոյւններ, կցելով դրանցում տարատեսակ թույլատրելի ֆայլեր: Ինչպես նաև, կայքում գոյություն ունեն այնպիսի բաժիններ, որոնցից են “Օրագրերը” , “Քննարկումները”, “Տեսանյութերը”, “Նկարները” (Սպասեք նաև ավելիին):