24.01.2011, 01:53 (3907 Դիտումներ)
Չմեռանք, էդ էլ տեսանք:
Լինումա չի լինում մի աղջիկ: Օրվա հացը վաստակումա հայ պոպ-համույթի համար մեգապոետիկ երգեր գրելով` Արազ Դարե -Սևսպիտակ, Սիդնի- Նորաշխարհ, Նարեկ Բավեյան - Հասնելուեմ, Անի Քրիստի- չեմկարող: Մի խոսքով` հեռանամմոռանամչսիրեմ կարգի բարձր պոեզիա: Կարելիա ասել` կյանքը ստացվեց, կայացած մշակույթային գործիչա, ժամանակակից հայ մշակույթի կարկառուն ներկայացուցիչ: Մի խոսքով, հայկական պոպ-մշակույթի մեջ լիովին ինտեգրված կերպար:
Ըստ երևույթի` լիակատար երջանկության համար մնումա ձեռք մեկնել Բարձր Գրականությանը, ու ժողովրդական մասսաների սիրտը շահել Գրքով: Իսկ դե որ ժանրնա հիմա ամենաշատը վայելում ժողովրդական մասսաների համակրությունը, պոռնոն չհաշված? Դե իհարկե` ֆենթեզին: Հարոփոթերը ստեղա սեփական զոնդեռ-բրիգադով աջուձախ չար կախարդների հոպստոպ անում, Բելլան էն մյուս կողմումա աղիողորմ էրկու մասի բաժանվում աղքատ, բայց բոյովբուսաթով գել հնդկացու ու ավելի համեստ ֆիզ.տվյալներով, բայց մեգահարուստ ու ընդհանրապես կախարդական վանպերի միջև: Մատանիների բրիգադի մասին լռեմ` եթե առաջ Մատանիների Տիրակալը մեգագիրք էր, ապա կինոն հանելուց հետո դառավ մեգամեգագիրք:
Ու որոշվումա` ֆենթեզի գրվցվի: Ինչ անենք, որ հեղինակը /ըստ կոնֆիդենցիալ աղբյուրների/ սեփական խոստովանությամբ ոչ գիտի Ազիմովը վովա, ոչ "Փոքրիկ Իշխան"ա կարդացել, ոչ ուրիշ քչից շատից լուրջ գեղարվեստական գրականություն: Պոետները նման մանրուքներից վեր պետքա լինեն, մասսաների կամքը կառավարող գրողները` առավել ևս: Ասելա թե` գրողին չեն դատում կարդացած գրքերի քանակով, այլ ըստ նրա գրածի են դատում!!! Ասելա թե գրողը պիտի գրող լինի, ոչ թե կարդացող, գրողը չափից զբաղվածա կարդալու համար: Ու գրվումա գիրք, համա թե հասարակ գիրք չէ, այլ սաունդթրեքով:
Ես պատկերացնում եմ, ոնցա հիմա եղունգները կռծոտում Թոլքինի /որին Անինան նույնպես չի կարդացել` ովա իրա կյանքով մեկ բիձա անգլիացի պրոֆեսորը, որ իրան կարդան?/ ուրվականը: Ոնց խեղճ մարդը գլխի չի ընկել ''Մատանիների Տիրակալը'' սաունդթրեքով բաց թողի, է: Ու ասենք կանչի...ով էր էդ վախտ...հա, Բիթլզին: Կամ Էլվիսին: Այ թե գործ կստացվեր, է...
Ասում են, հայկական առաջին ֆենթեզինա /թե ինչ էղավ էն մյուս հանճարեղ Հարեփոթուրի կլոնը, չիդեմ` Արեգը ու եսիմինչ էր, ինչ էր?/, ու նենց թունդ գիրքա, որ կարելիա կարդալ ու հանգիստ շունչը փչել: Ասում են, գիրքը քննարկումա մեգակարևոր փիլիսոփայական հարցեր /երևի նույն կարգի, ինչ որ քննարկվում են Արազ Դարեի կամ Սիդնիի երգերում/, ասում են, ամեն մեկը կարա ահագին օգտակար մտքեր մեջը գտնի: Ինչևէ, ժամանակը ցույց կտա, մեկ էլ տենաս սխալվում եմ, հանճարեղ գործի մասին վատ վատ բաներ գրում: Ով գիտի չալարեմ, կարդամ, տենամ ինչա: Թե չէ հիմա վրա կտան, կասեն` չկարդացած էս խի ես քննադատում: Ինչի համար ստիպված եմ նշել, որ հաճախ հեչ անպայման չի փորձել ճաշատեսակը` համի, թարմության ու սննդարարության մասին պատկերացում կազմելու համար:
Պետքա նշել` կարդալու եմ անվճար էլեկտրոնային օրինակը ճարելու դեպքում: Քանի որ հեղինակը խոստովանումա, որ փողը իրան չի հետաքրքրում, ապա երևի քձիբությանս շատ դեմ չլինի:
P.S. Ահա Բարձր Ֆենթեզիի սինոփսիսը: Ադելան փորձում է կյանքում ամեն ինչ իդեալականացնել, և նրա երազանքն է կատարյալ աշխարհում ապրելը: Իսկ կատարյալ մոլորակի բնակիչ Ֆիան ցանկանում է գալ երկիր, որպեսզի կարողանա այնքան մեղք գործել, որ իր հոգին ոչնչացնեն: