Նայել RSS հոսքը

Knowledge of the Red

The Seven Faces of Darkness

Գնահատել այս գրառումը
Վերջերս ահագին նորացրեցի սև մոգությանը վերաբերվող գրադարանս /ահամ, ես տենց գրադարան էլ ունեմ, ընդ որում հարկ է նշել` շատ ընդարձակ ու լավը: Անհամբեր սպասում եմ բոլոր մահացու մեղքերի մեջ ինձ անհիմն մեղադրող ու գրադարանս հրի հանձնել ցանկացող ֆանատիկներին/: Նոր գրքերի մեջ աչքի է ընկնում Դոն Վեբբի ''The Seven Faces of Darkness'' հատորիկը` նվիրված հունաեգիպտական տիֆոնիան ավանդույթին: Անողոքաբար լավնա, տենց որակի նյութ վաղուց ձեռս չէր ընկել:

Ընդհանրապես, մոգության մասին գրքերի 80%-ը զիբիլա, 15 տոկոսը միջակություն, չորսը` քչից շատին նորմալ, ու մենակ էն մի տոկոսը` թունդ: Ընդ որում նույնիսկ էդ մի տոկոսի ինֆորմացիան դժվար թե կիրառվի որոշակի նախապայմանների /տես` անձնական ուժ, խելք ու նման կոնցեպցիաներ/ բացակայության դեպքում: Նմանա բանկային չեկ ստորագրելուն` ես կարամ հենց հիմա միլիոն եվրոյանոց չեկ ստորագրեմ` քանի դեռ ես իմ հաշվին էդքան փող չունեմ, ոչ մի խելքը գլխին բան էդ չեկից դուրս չի գա: Թունդ գրքերի էդ մի տոկոսը հենց նրանով ել լավնա, որ խոսումա ավելի շատ նախապայմաններից ու ''բանկային հաշիվը'' լցնելու դիսցիպլինաներից ու մեթոդոլոգիաներից, քան թե զանազան գումարի չեկեր դուրս գրելուց:



''The Seven Faces of Darkness''-ը հեշտությամբ կարա մտնի իմ թունդ գրքերի հավաքածույի լավագույն տասնյակի մեջ, ընդ որում առաջին տեղերում, էնքան լավնա: Սիրում եմ, երբ իրականությունը ոչ միայն արդարացնումա սպասումներս, այլև տալիս անցնումա ամենաքաջ նախնական պատկերացումները գրքի իրական արժեքի մասին:

Ուղարկել «The Seven Faces of Darkness"» Digg-ին Ուղարկել «The Seven Faces of Darkness"» del.icio.us-ին Ուղարկել «The Seven Faces of Darkness"» StumbleUpon-ին Ուղարկել «The Seven Faces of Darkness"» Google-ին

Թարմացել է 22.01.2011, 05:54 ըստ [ARG:5 UNDEFINED]

Պիտակներ: ոչ մի Խմբագրել պիտակները
Կատեգորիաներ
Magnum Opus

Մեկնաբանություն

  1. Skeptic-ի ավատար
    Տիփոնի հիշատակումը հետաքրքրեց..
  2. Leo Negri-ի ավատար
    Սեթ-Տիֆոնի զանազան անունները շատ հաճախ են հիշատակվում էդ վախտվա մոգական տեքստերում` ինքը շատ կարևոր դիցաբանական կերպար էր ժամանակաշրջանի մոգերի համար /երևի թե դա պետքա վերագրել նրան, որ համարվում էր, որ քանի որ ինքը տիեզերական կարգուկանոնի դեմ ապստամբող կերպարա, պիտի որ օգտակար լինի մոգության օգնությամբ իրականության սթաթուս քվոն փոխելու հարցում/: Վերջին նման հիշատակումը պատկանումա 7րդ դարի մոգական տեքստի, որտեղ Սեթի և Հորի անունները հանդիպում են Միքայելի, Գաբրիելի ու այլ հրեշտակների անունների կողքին: Տեքսթի նպատակը ինչոր մեկին դյութել/հմայելնա:
    Եթե չհաշվենք արաբական մոգությունը, որտեղ Սեթը մինչև այսօր երբեմն հանդիպումա չար ջինի տեսքով, Սեթ-Տիֆոնի անունը այլևս չի հիշատակվում /էն էլ գրավոր/ ընդհուպ մինչև 19-20րդ դարեր, երբ իրա մասին կրկին հիշում են, էս անգամ Բրիտանիայում: